Սրբուհի Գալյանի գլխավորությամբ կայացել է արդարադատության նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը

Սրբուհի Գալյանի գլխավորությամբ կայացել է արդարադատության նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը։ Նիստի ընթացքում նախարարը ներկայացրել է արդարադատության ոլորտում իրականացվող և նախատեսվող մի շարք բարեփոխումներ։ Մասնավորապես անդրադարձ է կատարվել ` ✅արդարադատության ոլորտի թվայնացման գործընթացին, ✅դատարանների ծանրաբեռնվածության նվազեցմանն ուղղված քայլերին, այդ թվում՝ վարչական և քաղաքացիական դատավարության օրենսգրքերում ներդրված գործերի քննության ողջամիտ ժամկետների ինստիտուտին։ Քննարկվել են նաև … Read more

«Մենք ընդդիմադիր դաշտում թիրախներ չունենք»․ Իշխան Սաղաթելյան

«Մենք ընդդիմադիր դաշտում թիրախներ չունենք։ Մենք ընդդիմադիր դաշտում ունենք պայքարի այսօրվա և վաղվա գործընկերներ։ Մեր թիրախը մեկն է՝ գործող իշխանությունը։ Մենք շարժվելու ենք այդ սկզբունքով և այդ նույն պահանջն ու ակնկալիքը ունենք ընդդիմադիր դաշտի բոլոր ուժերից»,- «Հայաստան» դաշինքի այսօր կազմակերպած միջոցառման ժամանակ հայտարարեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։ Հիշեցնենք՝ այսօր պաշտոնապես հայտարարվեց, որ ՀՅԴ-ն, … Read more

Երկրորդ շաբաթվա ավարտին Իրանի դեմ պատերազմը շարունակվում է էսկալացման ռիսկերով

📍Պատերազմի երկրորդ շաբաթում ռազմական ենթակառուցվածքներից բացի, առաջին պլան է մղվել էներգետիկ, տնտեսական, ֆինանսական ենթակառուցվածքների թիրախավորումը: Եթե Իրանի կողմից նման ենթակառուցվածքների թիրախավորման առաջնային նպատակը պատերազմի համաշխարհային տնտեսական հետևանքների մեծացումն է, ապա Իրանում այդպիսի ենթակառուցվածքների թիրախավորումը համակարգի տնտեսական հիմքերի թուլացման նպատակ է հետապնդում:📍Ամերիկյան վերլուծական շրջանակներում կան գնահատականներ, որ, քանի որ ղեկավարության գլխատման միջոցով Իրանում կոլապս առաջացնելու սցենարը … Read more

1 տարեկան երեխային բռնության ենթարկած կինը երեխայի մոր ընկերուհին է, հոր՝ սիրուհին

«Կլինիկական մահ» ախտորոշմամբ հիվանդանոց տեղափոխված մեկ տարեկան երեխային ծեծի ենթարկած ու ձերբակալված կինը երեխայի մոր ընկերուհին է։ Այս մասին Aravot.am-ին պատմեց 1 տարեկան երեխայի ազգականներից մեկը, որը չցանկացավ, որ անունը հրապարակենք։ Նա պատմեց, որ երեխայի մայրը վերջերս էր ամուսնալուծվել ամուսնուց։ Նրանք համատեղ, բացի տուժած 1 տարեկան տղայից, ունեն չորսամյա աղջիկ, որը այս ընթացքում բնակվում է … Read more

ՀՅԴ-ն և Ռոբերտ Քոչարյանը կրկին միասին կմասնակցեն ընտրություններին․ Իշխան Սաղաթելյան

«Մենք այսօր ավելի ամուր ենք, պինդ և պատրաստ նոր պայքարի»,- «Հայաստան» դաշինքի այսօր կազմակերպած միջոցառման ժամանակ հայտարարեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ նկատելով, որ ՀՅԴ–«Հայաստան» դաշինք համագործակցությունը կուռ է, ոչ միայն նորացված, այլև կենսունակ կազմով է։ ՀՅԴ-ն, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, «Առաջ» կուսակցությունը և հասարակական տարբեր շրջանակներ առաջիկա ընտրություններին կմասնակցեն մեկ դաշինքով։ «Մենք չենք նահանջել, … Read more

«Ես Առուշ Առուշանյանին չեմ մեկնաբանում»․ Գերասիմ Վարդանյանը վստահ է՝ բոլոր հնարավորությունները կան ընտրություններում միասնական ընդդիմության հաղթանակի համար

«Ես Առուշ Առուշանյանին չեմ մեկնաբանում, գորիսեցիները ընտրություններին կմեկնաբանեն, ինձ թվում է»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» դաշինքի համակիր, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Գերասիմ Վարդանյանը։ Հարցը վերաբերում էր նրան, որ այս տարիների ընթացքում շատերը ճամբարափոխ եղան՝ իշխող «Քաղաքացիական պայմանագրի» հետ հարաբերությունները լավացնելով։ Մասնավորաբար, երեկ Գորիսի քաղաքապետ, «Հայաստան» դաշինքի նախկին համակիր Առուշ Առուշանյանն էր Սյունիքում ուղեկցում … Read more

«Մեզ համար այսօրվա իշխանություններն ընդամենը անհաջող, վարձու ծառայողներ են, որ մոռացել են իրենց իրական առաքելությունը»․ Նեմեսիս հուշաղբյուրի մոտ հարգեցին Սողոմոն Թեհլերյանի հիշատակը

«105 տարի առաջ՝ Եվրոպայի կենտրոնում՝ Բեռլին քաղաքում, միջազգային իրավունքի տեսանկյունից եղավ արդարադատություն։ Թուրքիայի ռազմական դատարանը 1919-ին երիտթուրքերի կառավարության հիմնական ղեկավարներին դատապարտեց մահապատժի»,- Համահայկական հասարակական դաշինք նախաձեռնող խմբի անցկացրած՝ 105 տարի առաջ «Նեմեսիս» գործողությունն իրականացրած հայ ազգային-ազատագրական շարժման հերոս Սողոմոն Թեհլերյանի հիշատակին նվիրված հավաքի ժամանակ հայտարարեց Թուրքիայի ռազմածովային նախարար Ջեմալ փաշային գնդակահարած հայ վրիժառու Արտաշես Գևորգյանի … Read more

Խորապես վստահ եմ, որ Ղազախստանում սահմանադրական բարեփոխումները նոր լիցք կհաղորդեն Երևանի և Աստանայի միջպետական ռազմավարական գործընկերությանը. Փաշինյանը՝ Տոկաևին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին՝ սահմանադրական հանրաքվեի հաջող անցկացման առիթով: Ուղերձում նշված է. «Ընդունեք իմ անկեղծ շնորհավորանքները սահմանադրական հանրաքվեի հաջող անցկացման առիթով, որը հիմնարար քայլ է Ձեր կողմից հռչակված «Արդար Ղազախստանի» կառուցման ուղղությամբ: Համաժողովրդական քվեարկության արդյունքներով վերստին դրսևորվեց Ղազախստանի Հանրապետության քաղաքացիների պատասխանատու վերաբերմունքը՝ օրենքի գերակայության պայմաններում երկրի անկախության … Read more

«Հաղթող սերունդը» վավերագրական ֆիլմ է. 14-ամյա ակտիվիստից մինչև ձևավորվող քաղաքական առաջնորդ. Շահեն Հարությունյան

«Շանթ դաշինքի» ղեկավար Շահեն Հարությունյանը հայտնում է. «12 տարվա և մի ամբողջ ընտանիքի պատմության մասին պատմող ֆիլմի անոնսը։ Ձեզ եմ ներկայացնում իմ կյանքի 12 տարիների մասին պատմող վավերագրական ֆիլմի անոնսը։ Ֆիլմը նկարահանվել է հոլանդական BIND և իտալական EiE Film կինոընկերությունների կողմից և կոչվում է «Հաղթող սերունդ»։ Ֆիլմի ռեժիսորը իտալացի կինոռեժիսոր Marco De Stefanis-ն է։ Ֆիլմի … Read more

Համաշխարհային ճանաչում ունեցող դիրիժոր Ժան-Կլոդ Կազադեզյուսը հայկական նվագախումբ բերեց իր նրբաճաշակությունն ու ֆրանսիական երաժշտության կատարյալ իմացությունը

Օրերս Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվա տոնակատարությունների շրջանակում Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը իր 100-րդ հոբելյանական համերգաշրջանում ներկայացրեց նշանակալի համերգ՝ ընդգծելով Հայաստանի և Ֆրանսիայի միջև խորը մշակութային կապերի կարևորությունը: Մարտի 13-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահը վերածվել էր հայ-ֆրանսիական մշակութային հարթակի՝ ֆրանսիական երաժշտության լեգենդար դեմքերից մեկի՝ դիրիժոր Ժան-Կլոդ Կազադեսուսի և ֆրանսահայ վիրտուոզ դաշնակահար Ժան-Պոլ Գասպարյանի մասնակցությամբ: Համաշխարհային ճանաչում ունեցող դիրիժոր … Read more