Սեպտեմբերի 17-ին TRIPP թեմայով համաժողովում Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին կրկին անգամ հիշատակել է այն երկու կարմիր գծերը, պայմանները, որոնց դեպքում Իրանը դեմ չի լինի TRIPP նախագծին։ Մեկը՝ Հայաստանի ինքնիշխանության պահպանումը, մյուսը՝ TRIPP-ը չպետք է վտանգ ներկայացնի Իրանի համար։
Նա նկատել է, որ TRIPP-ը պատմական փորձություն է, սակայն ամբողջությամբ չի արտացոլում այն, ինչ «Զանգեզուրի միջանցք» ասելով ցանկանում էին Թուրքիան եւ Ադրբեջանը։
Հայաստանն էլ պետք է կարողանա Նախիջեւանի միջով ազատ ճանապարհ ունենալ դեպի Իրան՝ նկատել է դեսպանը, եւ զգուշացրել, որ եթե Հայաստանի ինքնիշխանությանը վստանգ սպառնա, Իրանը լուրջ քայլեր կձեռնարկի։
Իրանը հատուկ մոտեցում ունի Հայաստանի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության նկատմամբ՝ ասել է դեսպանը, հատկապես Իրանի հետ Հայաստանին կապող Սյունիքի մարզը պետք է անվտանգ լինի. «Ցանկացած նախագիծ, որը չի սպառնում Իրանի եւ Հայաստանի հարաբերություններին եւ Հայաստանի տարածքային ամբողջականությանը, խնդիր չէ»։
Դեսպանը հիշեցրել է, որ Թեհրանը լուրջ մտահոգություններ ուներ Հայաստանի եւ Իրանի սահմանին ամերիկացիների ներկայության վերաբերյալ՝ հաշվի առնելով իր երկրի հանդեպ ԱՄՆ-ի եւ հատկապես Թրամփի թշնամությունը։ Այդ մտահոգությունները քանիցս փոխանցվել են Հայաստանին, եւ Երեւանը վստահեցրել է Իրանին, որ TRIPP-ը չի սպառնում Իրանին։
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուրում։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: