«Չի կարա 3-4 մլրդ շրջանառություն ունեցող ընկերությունը 10 մլն խաբի պետությանը, կարա սխալվի, բայց դուք գցում եք քննիչների ձեռքը»

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այսօր դրական եզրակացության արժանացավ «Հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը, ներկայացնելով նախագիծը, ասաց, որ այն նպաստելու է ոսկեգործության եւ ադամանդագործության ճյուղերի զարգացմանը։ Արման Պողոսյան «Նախագծի նպատակը նշված ոլորտների զարգացման համար հարկային արտոնյալ միջավայրի ձեւավորումն է։ Մասնավորապես, նախագծով նախատեսվում է վերանայել ոսկուց եւ … Read more

Սամվել Կարապետյանի կրթական կարևորագույն ծրագրերից մեկը «պոլիտեխնիկ»-ում գերազանցության գերժամանակակից կենտրոնների հիմնումն է

Սամվել Կարապետյանի իրականացրած կրթական կարևորագույն ծրագրերից մեկը Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում գերազանցության գերժամանակակից կենտրոնների հիմնումն է` 2017 -ին ֆրանսիական «Schneider Electric» ընկերության, իսկ 2018 -ին՝ «Կասկադ» հոլդինգի հետ համատեղ ծրագրերով։ Հարթակները երիտասարդ գիտնականներին և ուսանողներին հնարավորություն են տալիս ծանոթանալ էներգետիկայի և ավտոմատացման ոլորտների ամենաժամանակակից տեխնոլոգիաներին։ Կենտրոնները հագեցած են բարձր և միջին լարման էլեկտրականության բաշխման լաբորատորիայով, … Read more

«Լոգիստիկ կազմակերպությունները պետք է բաց լինեն»․ Արթուր Խաչատրյանը՝ արտահանման եւ վերամշակման խնդիրների մասին

«Երբ մենք ասում ենք՝ արտահանման շուկայի ընդլայնում, նաեւ դա նկատի ունենք, որ դու կախված չլինես մի շուկայից, մի ճանապարհից եւ մեկ արտարժույթի տատանումներից։ Դրանից բացի, նաեւ լոգիստիկ կազմակերպությունները պետք է բաց լինեն, մենք նաեւ հակամենաշնորհային քաղաքականություն պետք է իրականացնենք»,- «Հայաստան» դաշինքի նախընտրական ծրագրի սոցիալ-տնտեսական բաժինը ներկայացնելուց հետո պատասխանելով ասաց ներկաների հարցերին, ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր … Read more

«Նիկոլ Փաշինյանի վերընտրվելու դեպքում Ադրբեջանն իր ուզածին հասնելու է առանց պատերազմի, տրամաբանությունը ո՞րն է, որ Փաշինյանը վերընտրվի»

«Վարչապետն ասաց, որ եթե ինքը չի ընտրվելու, ապա սեպտեմբերին պատերազմ կլինի։ Դա անթույլատրելի մոտեցում է, որովհետեւ այստեղ առաջ է գալիս շատ հասարակ ու էլեմենտար մի վերլուծություն։ Ասում է՝ եթե ես չվերընտրվեմ՝ պատերազմ կլինի։ Մենք գիտենք, թե պատերազմ հրահրողն ով պետք է լինի՝ Ադրբեջանը։ Ադրբեջանը ինչո՞ւ պետք է պատերազմի, ինչո՞ւ պետք է բերի իր երիտասարդներին զոհի, … Read more

Մի խումբ կանայք սատանա էին փնտրում Ազգային ժողովի մոտակայքում

ԱԺ շենքի առաջ այսօր մի խումբ կանայք սատանա էին փնտրում: Նիկոլ Փաշինյանի ու նրա թիմի աշխատանքից դժգոհ ցուցարարներից մի քանիսը սատանաների կերպարներով էին, անցորդները նույնիսկ վախեցան, ամոթանք տվեցին՝ բա թե քրիստոնյա ենք, էս ինչ է, չի սազում մեզ: Ցուցարարներից մեկն էլ խաչով մոտեցավ «սատանաներին» ու հայտարարեց՝ խաչով կհաղթենք ու սկսեց ընթերցել ձեռքի ինչ-որ խորհրդանշական պայմանագիրը. … Read more

Առաջարկվում է սահմանել, որ կամերալ ստուգման ժամկետը չի կարող գերազանցել 40 աշխատանքային օրը

Մաքսային ստուգումների գործընթացը մոտեցնում ենք հարկային ստուգումներին եւ էական փոփոխություններ ենք առաջարկում, որոնք հստակեցնում են մաքսային համակարգի հետ առնչվող տնտեսավարող սուբյեկտների համար խաղի կանոնները: Այս մասին նշել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը` Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով «Մաքսային կարգավորման մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունները եւ լրացումները: Էդուարդ Հակոբյանն անդրադարձել … Read more

Անչափահասները մեկ այլ անչափահասի հարկադրել են սեքսուալ բնույթի գործողություններ կատարել, շանտաժով՝ գումար են պահանջել 

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է անչափահասների կողմից մեկ այլ անչափահասի սեքսուալ բնույթի գործողություններին հարկադրելու, շանտաժի եղանակով զգալի չափերով շորթում կատարելու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ անչափահասները 2025 թվականի մարտից մինչև հունիսն ընկած ժամանակահատվածում անչափահաս տուժողից շանտաժով՝ վերջինիս հետ ունեցած … Read more

«Անհրաժեշտ է, որ մարդիկ մնան գյուղում, ամրապնդեն մեր սահմանները». «Հայաստան» դաշինքի նախընտրական ծրագրի գյուղատնտեսության բաժինը

«Հիմա մենք 25 տարի հետ ենք գնացել։ Գրչի մի հարվածով գյուղատնտեսության նախարարությունը քանդվեց։ Մեր վարելահողերի կեսից ավելը չի մշակվում։ Դրա համար սենց հորթի հրճվանքով ասում են՝ վա՜յ Ղազախստանից չորրորդ կարգի ցորեն ենք ներմուծել․ սա երկար շարունակվել չի կարող»,- «Հայաստան» դաշինքի նախընտրական ծրագրի սոցիալ-տնտեսական բաժնի ներկայացման ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։ «Հայաստան» դաշինքի գյուղատնտեսությանը … Read more

«Պարզ է, չէ՞, որ ՊԵԿ անմիջական ղեկավարը վարչապետն է, եւ բնական է, որ ժամանակ առ ժամանակ կարող են հարցեր ծագել, թե այս կամ այն բիզնեսն ինչ ռիսկեր ունի»

ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ տեղեկությանը, որ Ռուսաստանում փորձում են դադարեցնել Պռոշյանի կոնյակի գործարանի արտահանման լիցենզիան եւ հայկական այլ ապրանքների մասով սահմանափակումներ են կիրառվում։ «Այս պահին այդպիսի բողոքներ չենք ստացել։ Այսինքն՝ գիտենք այնքանով, ինչքանով դուք հնչեցրեցիք, այսինքն՝ այն, ինչ բաց մամուլի տեղեկություններով շրջանառվում է։ Բայց մի բան հիշեցնեմ, որ այն, ինչի մասին … Read more

Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանի անունից WhatsApp-ի կեղծ օգտահաշիվ է բացվել

Ապրիլ 08,2026 14:36 Share Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանի անունից ՎոթսԱփ-ի (WhatsAPP) կեղծ օգտահաշիվ է բացվել, որից պարբերաբար կատարվում են զանգեր: Իրազեկման հարցում ակնկալում ենք նաև ձեր աջակցությունը: Կից նաև ներկայացնում ենք կեղծ օգտահաշվի հեռախոսահամարը և տեսապատճենը: Երևանի քաղաքապետարան Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական … Read more