Թուրքիայի քրդամետ կուսակցությունը շնորհավորել է Փաշինյանին

Ermenihaber-ը ուղերձը ներկայացնում է ստորև․ «Պարոն Նիկոլ Փաշինյան,Հայաստանի Հանրապետության վարչապետ Հայաստանի Հանրապետությունում անցկացված ժողովրդավարական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ, որը ձեռք եք բերել Հայաստանի յուրաքանչյուր երկու քաղաքացիներից մեկի ուժեղ աջակցության և վստահության շնորհիվ, մեր կուսակցությունը Ձեզ անկեղծորեն շնորհավորում է։ Չափազանց կարևոր է, որ Հայաստանի ժողովուրդը, չնայած վերջին տարիների բոլոր դժվարություններին և տարածաշրջանային լարվածություններին, իր քվեի միջոցով … Read more

«Այս բեմադրության մեջ որպես մենապարողներ ներգրավվածները պարզապես գանձեր են». «Ախթամարը» «Թամարի» տեսքով եկավ բալետ

Հովհաննես Թումանյանի անվան զբոսայգում օրերս կայացած Երևանյան բալետային 4-րդ միջազգային ամենամյա փառատոնի շրջանակներում ներկայացվեց «Սասունցի Դավիթ» բալետ-օրատորիան և «Թամար» բալետային ներկայացումը։ «Սասունցի Դավիթ» մեգանախագիծը ծանոթ է մեր հանդիսատեսին։ Aravot.am-ը 2025 թ. վերջին անդրադարձել էր Երևանի օպերային թատրոնում ներկայացված էպոսի բեմական մեկնաբանությանը։ Իսկ «Թամարի» համար հիմք է հանդիսացել քաջածանոթ «Ախթամար» լեգենդը։ Ի դեպ, սա համաշխարհային պրեմիերա … Read more

Խաղաղությունը նվաճվում է ոչ թե խնդրելով, գերությամբ կամ ճահճացած, այլ պատերազմին պատրաստությամբ և միջոցով. Բագրատ Սրբազան

Ա. ԿՅԱՆՔԸ ՊԱՏԵՐԱԶՄ Է Լայն առումով, քրիստոնեական մտածողությամբ ամբողջ կյանքը պատերազմ է չարի, մեղքի և մահվան դեմ` հանուն արդարության, ճշմարտության, իրավունքի, ազատության և բարու`չարին հաղթելու և այդպիսով նվաճելու ամբողջական և վերջնական խաղաղությունը` հասնելով անմահության.«Ուրեմն զորացեք Տիրոջով և Նրա զորության ուժով: Զգեստավորվեք Աստծո սպառազինությամբ, որպեսզի կարողանաք սատանայի հնարքների դեմ կանգնել» (Եփես. 6:10-17): Փաստացի, ամբողջ սուրբգրային միտքը … Read more

Արարատ Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Բայբա Բրաժեին ՀՀ-ի ծաղիկների մի քանի խմբաքանակի՝ Լատվիա արտահանմանն աջակցության համար

Հունիսի 10-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Լատվիայի ԱԳ նախարար Բայբա Բրաժեի հետ: Բայբա Բրաժեն շնորհավորել է նախարար Միրզոյանին խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակի կապակցությամբ՝ վերահաստատելով Հայաստանի և Լատվիայի միջև գործընկերության հետևողական զարգացման հարցում մեծ պատրաստակամությունը: Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Լատվիա երկկողմ փոխգործակցության հարցեր՝ շեշտելով առևտրի ընդլայնման ուղղությամբ իրականացվող կոնկրետ քայլերի կարևորությունը։ … Read more

Թիվ 9 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը որոշեց անվավեր ճանաչել ՀԱԿ-ի օգտին քվեարկած 1 քվեն

Հունիս 10,2026 15:38 Share Թիվ 9 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում այսօր ավարտվեց թիվ 9/33 եւ 9/37 տեղամասերի քվեարկության արդյունքների վերահաշվարկը: 9/33 տեղամասում որեւէ խախտում հանձնաժողովը չհայտնաբերեց, նախնական արձանագրության մեջ ինչ կար, այդ թվերն էլ ստացվեցին վերահաշվարկի արդյունքում: Իսկ 9/37 տեղամասում ՀԱԿ-ի օգտին մի քվեաթերթիկ համարվեց անվավեր: Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ … Read more

«Մանդատների հարցով քաղաքական որոշում չունենք, սպասում ենք ընտրության ամփոփ արդյունքներին»․ Գոհար Մելոյան

«Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամ Գոհար Մելոյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադարձավ քննարկումներին, որ ընդդիմությունը չպետք է ընդունի ընտրության արդյունքն ու չվերցնի մանդատները կամ փողոցային պայքար պետք է սկսի։ «Բոլորն ակնկալում են մանդատների թեման, ժողովուրդ ջան, մինչեւ մանդատների թեմային հասնելը, այդ մանդատների հիմքում գտնվող թվերը պետք է ճշգրտվեն։ Այսպես ահռելի քանակի խախտումներ կան, մենք օր … Read more

Լրագրողները իրենց մասնագիտական գործունեության ընթացքում բախվել են նաև բանավոր հարձակումների, սպառնալիքների, ինչպես նաև գործունեության խոչընդոտման և ճնշման այլ ձևերի, ինչը լրացուցիչ սահմանափակումներ է ստեղծում քաղաքական թեմաների լուսաբանման համար. ԺՀՄԻԳ ԸԴԱ

Սա հատված է Ընտրությունների միջազգային դիտորդական առաքելությունն (ԺՀՄԻԳ ԸԴԱ)  զեկույցից։ Ըստ դրա՝ 2025 թվականին ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) կողմից անկուսակցական լրատվամիջոցներին և քաղաքացիական հասարակության կազմակերպություններին տրամադրվող աջակցության դադարեցումն ավելի է խորացրել այս մարտահրավերները, մինչդեռ լրատվամիջոցների սեփականատերերի վերաբերյալ թափանցիկության պակասի շուրջ մտահոգությունները շարունակում են պահպանվել։ Լրատվամիջոցների բազմազանությունը էլ ավելի է նվազել այն բանից հետո, երբ … Read more

Մենք խոսելու ենք և հասցնելու ենք ճշմարտությունը ժողովրդին. Լևոն Զուրաբյան

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանի ֆեյսբուքյան գրառումը Ուրեմն այսպես: Բոլոր խոսակցությունները, թե իբր, քանի որ մենք քիչ ձայն ենք հավաքել, ապա իրավունք չունենք խոսելու, կատարյալ անբարոյական հիմարություն են: Եթե ճշմարտությունը որոշվեր քվեարկությամբ, Հիսուսը չէր խաչվի: 2017 թվականին, բացի մեր փոքրաթիվ ձայներ ստացած կուսակցությունից, համազգային կոնսենսուս էր ձևավորվել, որ Մինսկի խմբի պլանի ընդունումը դավաճանություն է հայ ազգի … Read more

«Ընդհանուր թվով 47 տեղամասում արձանագրությունում և ԿԸՀ ցանկում առկա թվերը տարբերվում են ու բոլոր դեպքերում՝ ի վնաս ԼՀԿ-ի»

Հունիս 10,2026 13:42 Share Վերահաշվարկի արդյունքում 4 /47 և 4/07 տեղամասերում ԼՀԿ ձայներն ավելացել է մեկական ձայնով․ այս մասին այսօր հայտարարեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը։ «Ընդհանուր թվով 47 տեղամասում արձանագրությունում և ԿԸՀ ցանկում առկա թվերը տարբերվում են ու բոլոր դեպքերում՝ ի վնաս ԼՀԿ-ի։ 1/6 և 25/29 տեղամասերի արձանագրություններում ԼՀԿ անվան դիմաց իսպառ նշված … Read more

Եվրահանձնաժողովը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթի նախագծում ներառել է Ռուս ուղղափառ եկեղեցու առաջնորդ պատրիարք Կիրիլին. «Ազատություն»

Եվրահանձնաժողովը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթի նախագծում ներառել է Ռուս ուղղափառ եկեղեցու առաջնորդ պատրիարք Կիրիլին, քաղաքական գործիչ Վլադիմիր Մեդինսկուն, ինչպես նաև պետական խոշոր մարմինների և առևտրային ընկերությունների ղեկավարների, հայտնում է «Սիստեմա» հետաքննչական նախագիծը։ Պատրիարք Կիրիլի ներառումը փաստաթղթում բացատրվում է նրանով, որ հոգևոր առաջնորդն աջակցում է Ուկրաինայում ռուսական բանակի գործողություններին, իսկ Վլադիմիր Մեդինսկին համարվում է պետական … Read more