Մենք խոսելու ենք և հասցնելու ենք ճշմարտությունը ժողովրդին. Լևոն Զուրաբյան

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանի ֆեյսբուքյան գրառումը

Ուրեմն այսպես: Բոլոր խոսակցությունները, թե իբր, քանի որ մենք քիչ ձայն ենք հավաքել, ապա իրավունք չունենք խոսելու, կատարյալ անբարոյական հիմարություն են:

Եթե ճշմարտությունը որոշվեր քվեարկությամբ, Հիսուսը չէր խաչվի: 2017 թվականին, բացի մեր փոքրաթիվ ձայներ ստացած կուսակցությունից, համազգային կոնսենսուս էր ձևավորվել, որ Մինսկի խմբի պլանի ընդունումը դավաճանություն է հայ ազգի նկատմամբ, 99%-ը էդպես էին մտածում: Պատմությունը դաժան դաս տվեց այդ 99%-ին:

Հիտլերն ու Մուսոլինին էլ իշխանության են եկել ժողովրդավարական քվեարկությամբ, հետո՞, ուրեմն ճի՞շտ էին:

Մեր խոսքը պակաս ճշմարտացի չի դառնում միայն այն պատճառով, որ քիչ ձայն ենք ստացել: Ցավոք սրտի, պատմությունը նորից ապացուցելու է մեր նախազգուշացումների և առաջարկված լուծումների ճշմարտացիությունը:

Իսկ մեզ խոսքի իրավունքից «զրկողներին» կասեմ` փախեք, մենք խոսելու ենք և հասցնելու ենք ճշմարտությունը մեր ժողովրդին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment