Երկու ծնողներն էլ կարող են օգտվել դրանից. առաջարկվում է աշխատանքային օրենսգրքում սահմանել «ծնողական ժամ» եզրույթը

Նախագծի ընդունմամբ ակնկալվում է աշխատողների սոցիալական երաշխիքների ընդլայնում եւ աշխատանքի ու ընտանեկան կյանքի հավասարակշռության բարելավում, աշխատավայրերում ուշացումների եւ դրանով պայմանավորված կարգապահական վեճերի նվազում, երեխաներ ունեցող աշխատողների սոցիալական պաշտպանության ուժեղացում: ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություն եւ լրացում նախատեսող օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Լուսինե Քոչարյանը: Առաջարկվում է ՀՀ աշխատանքային … Read more

Քաջարանում փլուզվել է Ողջի գետի հարակից պատնեշը․ ճանապարհը միակողմանի փակ է

Հունիսի 11-ին՝ ժամը 09։44-ին, Սյունիքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քաջարան քաղաքի Գետափնյա փողոցում պատնեշ է փլուզվել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ փլուզվել է Ողջի գետի հարակից բետոնե պատնեշը (մոտ 40մ)․ ավտոճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի։ … Read more

Դատարանը մերժել է ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին կալանավորելու վերաբերյալ ՔԿ միջնորդությունը

Հունիս 11,2026 16:25 Share Հակակոռուպցիոն դատարանը մերժել է ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին կալանավորելու վերաբերյալ ՔԿ միջնորդությունը։ Հակակոռուպցիոն դատարան   Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է … Read more

Առաջարկվում է Պրոբացիայի ծառայությանը վերապահել տնային կալանքի տակ գտնվող անձանց փոխադրման լիազորությունը

Նախագծերի փաթեթի ընդունումը պայմանավորված է կալանքի եւ տնային կալանքի, ինչպես նաեւ ազատության սահմանափակմամբ զուգորդված այլ կարգավիճակում գտնվող անձանց ուղեկցումներն ու փոխադրումները պատշաճ կազմակերպելու անհրաժեշտությամբ: Այս մասին ասել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Գեւորգ Քոչարյանը Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի` հունիսի 11-ի նիստում: Առաջին ընթերցմամբ քննարկվել է ««Պրոբացիայի ծառայության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ կից ներկայացված … Read more

Ալիկ Ալեքսանյանը դատի օրը փոխանցել էր, որ դատարանի դիմաց չկանգնենք, այլ գնանք հանգստանալու, որովհետև հաջորդ օրը շատ կարևոր օր է. Արեգա Հովսեփյան

«Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածու Արեգա Հովսեփյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձավ նախընտրական բռնաճնշումներին ու խախտումներին. «Մենք կուսակցությամբ ունեինք այն դիրքավորումը, որ այդքան չէինք աղաղակում, բարձրաձայնում այն լայնամասշտաբ բռնաճնշումների մասին, որ տեղի են ունենում մեր թիմակիցների նկատմամբ, որովհետև համարում էինք, որ դա իշխանությունների օրակարգն էր՝ մեզ հետ տանելու մեր օրակարգից։ Պայմանական, եթե կարող էինք գնալ մի … Read more

Էրդողանը շնորհավորել է Փաշինյանին՝ ընտրություններում ՔՊ-ի հաղթանակի առթիվ

Թուրքիայի նախագահ Ռեջեթ Թայիփ Էրդողանը  շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակի առթիվ: Ուղերձում ասված է. «Իմ ժողովրդի և անձամբ իմ անունից սրտանց շնորհավորում եմ Ձեզ՝ 2026 թ. հունիսի 7-ին Հայաստանի Հանրապետությունում անցկացված խորհրդարանական ընտրություններում Ձեր ղեկավարած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության արձանագրած հաջողության առթիվ և հաջողություն մաղթում երրորդ անգամ կառավարություն … Read more

«Եթե անդամ երկրները որոշեն Հայաստանին ՀԱՊԿ-ից հեռացնել, մենք ստիպված կլինենք այդ որոշումն ընդունել ի գիտություն»

«Ինչ վերաբերում է գազի գնի թանկացմանը, մենք պայմանավորվածություններ ու պայմանագիր ունենք, ընդ որում, երկարաժամկետ։ Ես դժվար եմ պատկերացնում, թե այդ պայմանագրի կողմը պայմանագրից ինչպես պետք է հրաժարվի։ Բայց ամեն դեպքում մենք բոլոր սցենարներն ունենալու ենք, որովհետեւ այս խոսակցությունները ձեզ համար են նորություն, ինձ համար նորություն չեն։ Ես 8 տարի տարին երկու անգամ այս խոսակցությունների մեջ … Read more

Ազատությունից զրկված անձանց պատժախուց տեղափոխելու ժամկետները կհամապատասխանեցվեն միջազգային չափորոշիչներին

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը հունիսի 11-ին առաջին ընթերցմամբ քննարկել է Քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրենքի նախագիծը: Գևորգ Քոչարյան ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Գեւորգ Քոչարյանի տեղեկացմամբ նախագծի ընդունմամբ նախատեսվում են օրենսդրական երաշխիքներ տույժի միջոցներ կիրառելիս ազատությունից զրկված անձանց՝ մերձավոր ազգականների հետ հաղորդակցման իրավունքի սահմանափակումը բացառելու համար: Այդ դեպքում ներպետական օրենսդրական կարգավորումները կհամապատասխանեցվեն միջազգային … Read more

«Սա լրացուցիչ ճնշման ձև չի՞ լինի փաստաբանի մուտքը ազատազրկված անձի մոտ սահմանափակելու կամ ընդհանրապես արգելելու համար»․ կառավարությունը փոփոխություններ է նախաձեռնել

«Ներկայումս նախատեսված վարչական տույժերն ու դրանց չափերը բավարար չափով չեն ապահովում իրավախախտումների կանխարգելում, առաջանում են դեպքեր, երբ անձինք անազատության մեջ պահվող անձանց փոխանցում կամ փոխանցելու փորձ են կատարում արգելված առարկաներ՝ մասնավորապես բջջային հեռախոսներ, լիցքավորման սարքեր և այլն։ Վճարում են տուգանքը և կրկին կատարում նույն իրավախախտումը»,- ՀՀ ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ Քրեակատարողական օրենսգրքում … Read more

ԵՄ եւ մի քանի այլ երկրներ արտահանման խթանման նպատակով օժանդակություն է տրամադրվել 31 ընկերության. Գևորգ Պապոյան

2025 թվականին Հայաստանի տնտեսական զարգացման միտումները շարունակել են մնալ դրական, եւ երկրում արձանագրվել է 7,1 տոկոս տնտեսական աճ. ասել է Էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը: Զեկուցողի խոսքով 2025 թվականին Էկոնոմիկայի նախարարությանը պետբյուջեից հատկացվել է 79,5 մլրդ դրամ, կատարողականը կազմել է շուրջ 77 մլրդ դրամ: Նշվել է, որ 10 ծրագրի շրջանակում իրականացվել է 75 միջոցառում: Տնտեսության, զբոսաշրջության … Read more