Հրշեջ-փրկարարները մարել են Աքորի բնակավայրում բռնկված հրդեհը

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։ Փետրվարի 17-ին ժամը 17։14-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աքորի բնակավայրի մոտակայքում այրվում է խոտածածկույթ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ. տեղանքի անանցանելիության պատճառով փրկարարները ճանապարհը շարունակել են ոտքով։ Հրշեջ-փրկարարների օպերատիվ գործողությունների արդյունքում հրդեհը մարվել է։

Կոչ եմ անում մինչև մարտի 5-ը ընտրել բանկը և տեղափոխվել անկանխիկ վճարման եղանակի. Արսեն Թորոսյան․ տեսանյութ

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։ Այսօրվա դրությամբ ունենք մոտ 25 հազար քաղաքացի, որ դեռ կանխիկ է ստանում իր կենսաթոշակներն ու նպաստները: Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում տարածած տեսանյութում ասել է ԱՍՀ նախարար Արսեն Թորոսյանը: «Կոչ եմ անում բոլորին՝ մինչև մարտի 5-ը ընտրել իրենց բանկը և տեղափոխվել անկանխիկ վճարման եղանակի, որովհետև եթե դա մինչև այդ օրը չարվի, … Read more

Սարգիս Կարապետյանի նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։ Factor.am-ը տեսանյութ էր տարածել, որում երեւում է, թե ինչպես է Սամվել Կարապետյանի որդու՝ Սարգիս Կարապետյանի մեքենան կայանված 2-րդ գծում։ ՀՀ ՆԳ նախարարությունից Araratnews-ին փոխանցեցին, որ պարեկային ծառայողները նշված տրանսպորտային միջոցի վարորդի նկատմամբ կազմել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ։

ՀՀ ազգային պատկերասրահի և Փարիզի «Ժորժ Պոմպիդու» ազգային կենտրոնի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Փարիզի «Ժորժ Պոմպիդու» արվեստի և մշակույթի ազգային կենտրոնի նախագահ Լորան լը Բոնի գլխավորած պատվիրակությանը։Այդ մասին նախարարությունը հաղորդագրություն է տարածել։ Հանդիպմանը մասնակցել են ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Ալֆրեդ Քոչարյանը, Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե … Read more

Ժնևում մեկնարկել են Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։ Ժնևում մեկնարկել է Ռուսաստանի, Ուկրաինայի և Միացյալ Նահանգների միջև խաղաղության բանակցությունների երրորդ փուլը, որը ԱՄԷ-ից տեղափոխվել է Շվեյցարիա: Ուկրաինայի հարցով բանակցությունները, որոնք սկսվել են երեքշաբթի՝ փետրվարի 17-ին, Շվեյցարիայում, կտևեն երկու օր։ Հանդիպումների քանակը և տևողությունը կորոշեն իրենք՝ պատվիրակությունները, և կախված կլինի երկխոսության արդյունքից։

Ժողովրդին առաջարկվող քաղաքական ընտրանքը հիմք չի տալիս, որ Գյումրիի «սցենարը» իրատեսական է. Արտաշես Խալաթյան

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։ Բարձրագույն պետական ինստիտուտների համալրումը թեկնածուներից պահանջում է համապատասխանել որոշակի չափանիշների և այդ չափանիշների փոփոխումը կամ չեղարկումը  կբերի սահմանադրական անվտանգության թուլացման, որովհետև երբ վարչապետի թեկնածուին կամ կառավարության անդամի թեկնածուին առաջադրվում են վերջին չորս տարվա ընթացքում միայն ՀՀ քաղաքացի լինելու և մշտապես բնակվելու ու հայերենին տիրապետելու պահանջներ՝ դրա նպատակն է բարձրագույն պետական ինստիտուտներում … Read more

Լեհաստանը ներդրումներ չի կատարի Գազայի հատվածի վերականգնման համար․ Տուսկ

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։ Լեհաստանը ներդրումներ չի կատարելու Գազայի հատվածում կառուցապտման նախագծերում, հայտարարել է վարչապետ Դոնալդ Տուսկը կառավարության նիստը բացելիս։ «Լեհաստանը հետաքրքրված չէ Գազայի հատվածում կառուցապտման նախագծերի ֆինանսավորմամբ կամ համաֆինանսավորմամբ, և սա լրացուցիչ բացատրության կարիք չունի», – ասել է Տուսկը։ Նա բացատրել է, որ Լեհաստանը նախընտրում է ներդրումներ կատարել շինարարության մեջ իր սեփական տարածքում։ «Գումար … Read more

Պարեկները հայտնաբերել են հանդիպակաց երթևեկող վարորդներին․ կազմվել են արձանագրություններ

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։ Օրերս համացանցում տեսանյութ էր շրջանառվում, որում «Տոյոտայի» վարորդը մայրաքաղաքի Իսակովի պողոտայում խցանման ժամանակ մեքենան վարում էր հետիոտնի համար նախատեսված հատվածով։ Երևանի պարեկների ձեռնարկած միջոցառումներով «Տոյոտան» հայտնաբերվել և տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։ Կարգազանց մի վարորդ էլ հանդիպակաց երթևեկում էր Զովունիում։ Ձեռնարկված միջոցառումներով Արարատի մարզի պարեկները «Վազ-2107»-ը հայտնաբերել են Արտաշատում և տեղափոխել … Read more