Տաշիր Սամոյի համար ավտոբուսներով մարդ են բերելու դատարանի մոտ․ քանակ են ապահովելու համար

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։ Վաղը Երևանում տեղի է ունեցող դատական նիստին ընդառաջ օլիգարխ Տաշիր Սամոյի թիմակիցները ակտիվ կոչեր են անում իրենց կողմնակիցներին հավաքվել դատարանի մոտ։ Ակնհայտ է, որ փորձում են քանակ ապահովել դատարանի դիմաց։ Սակայն մեզ հայտնի դարձավ, որ օլիգարխի թիմակիցները միայն կոչերով չեն սահմանափակվելու, վաղը ավտոբուսներով մարդկանց են տեղափոխելու դատարանի դիմաց՝ այդ թվում մարզերից։ Աղբյուրը՝ Մեդիանյուզ

Անկարայում երկրաշարժ է տեղի ունեցել

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։ Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում տեղի է ունեցել հզոր երկրաշարժ, որի ուժգնությունը սեյսմոլոգները գնահատել են 4.1 մագնիտուդ: Երկրաշարժի հետևանքով մի քանի թաղամասի բնակիչներ խուճապահար լքել են իրենց տները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը։ Թուրքիայի սեյսմոլոգիական իշխանությունների տվյալներով՝ ցնցումները գրանցվել են Անկարայից հարավ գտնվող Հայմանա նահանգում։ Երկրաշարժի օջախը գտնվել է 7,74 կիլոմետր խորության վրա, … Read more

Գյումրիի երկու մանկապարտեզում վաղ տարիքի խմբեր են բացվել 1-2 տարեկան երեխաների համար

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։ ՀՀ պետական բյուջեի ֆինանսավորմամբ Գյումրու «Ժպիտ» և «Հուսո առագաստ» մանկապարտեզներում մարտի 2-ից գործում են վաղ տարիքի խմբեր՝ նախատեսված 1-2 տարեկան երեխաների համար: ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այցելել է նշյալ հաստատություններ՝ ծանոթանալու մսուրային խմբերում երեխաների խնամքի համար ստեղծված պայմաններին, նոր ներդրված համակարգի գործարկման ընթացքին։ Նա շրջել է մանկապարտեզներում, քննարկել ընթացիկ … Read more

Հայաստանը կներգրավի 135 միլիոն եվրո՝ իր էլեկտրացանցը Վրաստանի էլեկտրացանցին միացնելու համար

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։ ՀՀ կառավարությունը հաստատել է KfW գերմանական զարգացման բանկի և ԵՄ-ի հետ համաձայնագրերի ստորագրումը՝ «Կովկասյան էներգետիկ ցանց» նախագիծը ֆինանսավորելու համար: 120 միլիոն եվրո վարկային և 15 միլիոն եվրո դրամաշնորհային միջոցներ կհավաքագրվեն՝ Հայաստանի և Վրաստանի էլեկտրացանցերը միացնող ենթակառուցվածքների շինարարությունը շարունակելու համար: Նախագիծը ներառում է Այրումում բարձր լարման կայանի և նոր էլեկտրահաղորդման գծերի կառուցում: … Read more

ՀՀ ԿԳՄՍ նախարարը շրջել է Շիրակի մարզի արհեստագործական, միջինմասնագիտական և հանրակրթական մի շարք հաստատություններում

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն աշխատանքային այց է կատարել Շիրակի մարզ։ Նա շրջել է մի շարք արհեստագործական և միջին մասնագիտական, ինչպես նաև հանրակրթական ուսումնական հաստատություններում։ ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ Մարալիկի արհեստագործական պետական ուսումնարան, Գյումրու տնտեսագիտական վարժարան, Արթիկի պետական քոլեջ և Ամասիայի արհեստագործական պետական ուսումնարան … Read more

Կասեցվել է «ՇԱՀԻՆՅԱՆ ԱՐՄԱՆ» ԱՁ-ին պատկանող լցակայանի հեղուկ գազի վաճառքը

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։ ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը իրականացրել է վերահսկողական գործողություններ հեղուկացված ածխաջրածնային գազի վաճառքով զբաղվող «ՇԱՀԻՆՅԱՆ ԱՐՄԱՆ» ԱՁ-ին պատկանող լցակայանում (ք․ Երևան, Մալաթիա-Սեբաստիա, Հաղթանակի 1 փող, 1 ա)։ Ստուգմամբ պարզվել է, որ ընկերությունը շահագործում է չստուգաչափված չափիչ միջոցներ, որի արդյունքում կասեցվել է հեղուկացված ածխաջրածնային գազի  վաճառքը՝ մինչև խախտումների վերացումը։ Տնտեսվարող սուբյեկտը կենթարկվի … Read more

Տիբո Կուրտուան բացառիկ ռեկորդ է սահմանել Չեմպիոնների լիգայում

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։ Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան պատմական ցուցանիշ է գրանցել Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Մանչեսթեր Սիթիի» դեմ կայացած առաջին խաղում (3-0): «Ռեալի» համար տնային հանդիպման 20-րդ րոպեին բելգիացի դարպասապահը դարձել է գոլային փոխանցման հեղինակ։ Ինչպես հաղորդում է Opta վիճակագրական հարթակը, սա Կուրտուայի երրորդ արդյունավետ փոխանցումն էր Չեմպիոնների լիգայում։ Այս ցուցանիշով նա դարձել … Read more

Նարեկ Կարապետյանը կրկին ստում է, փոքր բիզնեսի թիվը ոչ թե կրճատվել է, այլ հակառակը՝ աճել է

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։ Երեկ հրապարակված հարցազրույցում «Մեր ձևովի» Նարեկ Կարապետյանը հայտարարել է, որ 3-5 հազար փոքր ու միջին բիզնես է փակվել, լրագրողի ճշգրտմանը, թե ավելի շատ էլ բացվել է, Նարեկը պնդել է, որ, միևնույն է, տարբերությունը բացասական է: Մեր հարցմանն ի պատասպան՝ կառավարությունից տեղեկացրին,որ նախորդ տարի ՓՄՁ սուբյեկտների թիվը շարունակել է աճել ինչպես նախորդ 6 … Read more