Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ՀՀ կառավարությունը հաստատել է KfW գերմանական զարգացման բանկի և ԵՄ-ի հետ համաձայնագրերի ստորագրումը՝ «Կովկասյան էներգետիկ ցանց» նախագիծը ֆինանսավորելու համար: 120 միլիոն եվրո վարկային և 15 միլիոն եվրո դրամաշնորհային միջոցներ կհավաքագրվեն՝ Հայաստանի և Վրաստանի էլեկտրացանցերը միացնող ենթակառուցվածքների շինարարությունը շարունակելու համար:
Նախագիծը ներառում է Այրումում բարձր լարման կայանի և նոր էլեկտրահաղորդման գծերի կառուցում: Սա կբարձրացնի երկրների միջև էլեկտրաէներգիայի փոխանակման հզորությունը 200 ՄՎտ-ից մինչև 350 ՄՎտ, իսկ հետո՝ մինչև 1050 ՄՎտ: Կապը կհաստատվի Վրաստանի «Մառնեուլի» ենթակայանից և Հայաստանի Դդմաշենի ենթակայանից: