Բացահայտել է քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու կամ ներգրավելու դեպք. եղբայրներ են կալանավորվել

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։ Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության ծառայողները մոտ մեկ ամիս առաջ ստացել են օպերատիվ տեղեկություն, որ Վանաձորի բնակիչ երկու եղբայր ստեղծել են հանցավոր կազմակերպություն, ներգրավել հիմնականում համաքաղաքացիների, բաշխել յուրաքանչյուրի դերը և արդեն երկար ժամանակ Լոռու մարզում ու հանրապետության այլ վայրերում ծրագրել և կատարել են ավազակություններ, բնակարանային գողություններ, այլ հանցագործություններ։   ՆԳՆ-ից հայտնում … Read more

Սպասվում են ձյան և անձրևի տեղումներ. ջերմաստիճանը էապես չի փոխվի

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։ Հանրապետության տարածքում մարտի 19-ի ցերեկը, 24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 20-ին ժամանակ առ ժամանակ շրջանների մեծ մասում, 21-23-ը առանձին շրջաններում սպասվում են տեղումներ՝ լեռնային գոտիներում թաց ձյան, նախալեռնային և հովտային գոտիներում անձրևի տեսքով։ Առանձին վայրերում հնարավոր է ամպրոպ։   Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

16մլն դրամ արժողությամբ տների կառուցման ծրագիրը վերագործարկվում է․ Թորոսյան

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։ ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել  և գրել ․   16մլն դրամ արժողությամբ տների կառուցման ծրագիրը վերագործարկվում է

Սիրում ենք բոլորիդ. Նիկոլ Փաշինյանը Մարթա Կոսի հետ տեսանյութ է հրապարակել

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի հետ տեսանյութ է հրապարակել և կից գրառում արել. «ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոս։ Սիրում ենք բոլորիդ»:

Տեղական ոսկեղենը կարող է էժանանալ. առաջարկվում է վերանայել հարկային համակարգը

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։ Տեղական ոսկեղենը կարող է էժանանալ. Ֆինանսների նախարարությունը առաջարկում է վերանայել հարկային համակարգը։ ՀՀ կառավարությունը նախատեսում է փոխել ոսկերչական իրերի ԱԱՀ կանոնները՝ ոլորտի հարկային բեռը նվազեցնելու և տեղական արտադրանքի մրցունակությունը բարձրացնելու համար։ Ներկայումս ոսկերչական իրերը հարկվում են իրենց ամբողջական արժեքով, ներառյալ ոսկին և քարերը, ինչը դրանք դարձնում է ավելի թանկ և պակաս … Read more

ԵՄ առաջնորդները կքննարկեն էներգետիկ անվտանգության հարցեր

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։ Բրյուսելում մարտի 19-20-ին տեղի կունենա Եվրամիության անդամ պետությունների ղեկավարների նիստ, որը կնախագահի Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան։ Ըստ տեղեկությունների՝ նիստում կքննարկվեն Մերձավոր Արևելքում ռազմական լարվածությունը և Իրանում ստեղծված իրավիճակը, ինչպես նաև դրանց ազդեցությունը Եվրամիության վրա՝ էներգիայի գների և էներգետիկ անվտանգության առումով։ Ըստ տեղեկությունների՝ ԵՄ ղեկավարները կհանդիպեն ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ՝ քննարկելու … Read more

Իրանն ԱՄԷ-ից փոխհատուցում է պահանջել պատերազմում կրած վնասի համար

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։ Իրանը պահանջել է ԱՄԷ-ից փոխհատուցում մարտական ​​գործողությունների հետևանքով պատճառված վնասի համար, քանի որ երկրի տարածքը Միացյալ Նահանգների կողմից օգտագործվել է Իրանի դեմ հարձակումներ իրականացնելու համար։ Ըստ «Al Jazeera»-ի՝ ՄԱԿ-ում Իրանի մշտական ​​ներկայացուցիչ Սաիդ Ամիր Իրավանին ուղերձ է ուղարկել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին, որում, ի թիվս այլոց, նշվել է, որ Միացյալ … Read more

ԱՄՆ դեսպանատունը կոչ է արել իր քաղաքացիներին լքել Սաուդյան Արաբիան

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։ ԱՄՆ դեսպանատունը Ռիադում կոչ է արել իր քաղաքացիներին անհապաղ լքել Սաուդյան Արաբիան։ «Մենք կոչ ենք անում մեր քաղաքացիներին լքել Սաուդյան Արաբիան առևտրային չվերթներով, եթե դա անվտանգ է։ Սաուդյան Արաբիայի օդային տարածքը մնում է բաց, սակայն հաճախակի սահմանափակումներ են կիրառվում հրթիռային և անօդաչու թռչող սարքերի հարձակումների շարունակական սպառնալիքի պատճառով», – ասվում է … Read more

Ուժեղ AI, ուժեղ ֆեյք, ուժեղ բոտ, ուժեղ տասովշիկ․ Հարությունյան

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։ ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում  գրել է՝ Ուժեղ AI, ուժեղ ֆեյք, ուժեղ բոտ, ուժեղ տասովշիկ… Շարունակելի…

Չինաստանում արտադրված նոր 45 տրոլեյբուսները պատրաստ են, շուտով կլինեն Երևանում. քաղաքապետ

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտնել է, որ Չինաստանում արտադրված նոր 45 տրոլեյբուսներն արդեն ամբողջությամբ պատրաստ են և շուտով կլինեն Երևանում: «Նոր տրոլեյբուսները լիովին կփոխարինեն նախկին հնամաշ շարժակազմին, և բոլոր հին տրոլեյբուսները դուրս կգան շահագործումից»,- տեղեկացրել է քաղաքապետը։