Հասարակություն
13.08.2026 | 17:44
ՀՀ քննչական կոմիտեն հայտնել է, որ ավարտվել է 97 դրվագով՝ 38 մլն 614 հազար 880 դրամի հափշտակության դեպքի առթիվ հարուցված քրեական վարույթի նախաքննությունը։
Ըստ ՔԿ-ի՝ Ա․ Զ․-ն «List.am»-ում հայտարարություններ տեղադրած անձանց WhatsApp-ով ներկայանալով որպես գնորդ կամ պատվիրատու՝ նրանց ուղարկել է կեղծ հղումներ և ստացել բանկային քարտերի տվյալները։ Դրանց միջոցով նա հափշտակել է 97 անձանց գումարները, իսկ ստացված միջոցների մի մասը փոխակերպել է կրիպտոարժույթի։
Նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել հանցավոր կազմակերպությանը մասնակցելու, համակարգչային հափշտակության և փողերի լվացման համար։ Ա․ Զ․-ն կալանավորվել է, իսկ վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին։