Հանդիպել են Պապիկյանն ու «Safran Electronics & Defense»-ի պաշտպանության գծով ղեկավարը․ պայմանագիր է ստորագրվել

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 27-ին Փարիզում հանդիպել եմ ֆրանսիական «Safran Electronics & Defense» ընկերության պաշտպանության գծով ղեկավար Ալեքսանդր Զիգլերի հետ: Հանդիպման ավարտին ստորագրվել է պայմանագիր:

Խոշոր չափերի գույքի հափշտակություն, փողերի լվացում․ Սամվել Կարապետյանի գործը մտնում է դատարան․ մանրամասներ

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։ ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում ավարտվել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերության սեփականատեր Ս.Կ.-ի, վերջինիս պատկանող ընկերությունների գործունեությունը ղեկավարած Վ.Թ.-ի և Ա.Խ.-ի կողմից առանձնապես խոշոր չափերով հարկեր վճարելուց խուսափելու, իրենց իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու, առանձնապես … Read more

Աշոցքում, «Զանգեր»-ում, Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհներին ձնախառն անձրև է տեղում

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։ Մարտի 27-ին՝ ժամը 16:30-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները: Աշոցքի տարածաշրջանում, «Զանգեր» կոչվող հատվածում, Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում ձնախառն անձրև է տեղում։ Սյունիքի մարզի ավտոճանապարհներին առկա է քարաթափման վտանգ, այդ իսկ պատճառով … Read more

Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը քննարկել են տարածաշրջանային և բազմակողմ հարթակներում փոխգործակցության հարցեր

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։ Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի Հանրապետության ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ: Նախարարները գոհունակությամբ նշել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հետագա կարգավորման գործընթացում առկա դրական զարգացումները: Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը նաև քննարկել են տարածաշրջանային և բազմակողմ հարթակներում փոխգործակցության հարցեր:

Դոնալդ Թրամփի ստորագրությունը կհայտնվի թղթադրամների վրա

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։ ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ստորագրությունը կհայտնվի նոր թղթադրամների վրա՝ երկրի 250-ամյակի տոնակատարության շրջանակներում։ Հայտարարության համաձայն՝ սա պատմության մեջ առաջին դեպքը կլինի, երբ գործող նախագահի ստորագրությունը կհայտնվի նոր թղթադրամների վրա։ Նշվում է, որ նոր թղթադրամների վրա կլինի նաև ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթի ստորագրությունը։ «Նախագահ Թրամփի ղեկավարությամբ … Read more

Արգամ Մայիլյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Բերդի քննչական բաժնի պետ

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։ Արգամ Մայիլյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Բերդի քննչական բաժնի պետ Արգամ Ստյոպայի Մայիլյանի կենսագրությունը Ծնվել է 1982 թվականի հուլիսի 11-ին Շամշադինի շրջանի Նավուր գյուղում: Աշխատանքային գործունեություն 2025-2026թթ. – «Վայսկո» ՍՊԸ-ի գործադիր մարմնի ղեկավար, 2018-2025թթ. – ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Բերդի քննչական բաժնի պետի … Read more

ԱՄՆ-ն երկու անգամ ավելի շատ նավթ ունի, քան Ռուսաստանը և Սաուդյան Արաբիան. Թրամփ

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ ԱՄՆ-ն ունի Ռուսաստանի կամ Սաուդյան Արաբիայի նավթի պաշարների կրկնակին, և որ այդ խզումը շուտով կեռապատկվի։ «Մենք ունենք Սաուդյան Արաբիայից կամ Ռուսաստանից կրկնակի նավթ, և շուտով այն կլինի երեք անգամ ավելի մեծ»,- ասել է Թրամփը։ ԱՄՆ էներգետիկայի նախարար Քրիս Ռայթը հաստատել է Թրամփի խոսքերը՝ նշելով, … Read more

Գետերում ջրի մակարդակը շարունակում է բարձրանալ, հեռու մնալ գետամերձ տարածքներից․ Սյունիքի մարզպետ

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։ Տեղումների ինտենսիվությունը Սյունիքում պահպանվում է։ Գետերում ջրի մակարդակը շարունակում է բարձրանալ։ Այս մասին սոցցանցի իր էջում գրել է Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը՝ հորդորելով  չմոտենալ վարարած գետերին: «Պատկան մարմինները մարզում անցել են աշխատանքային արտակարգ ռեժիմի, իրականացվում են կանխարգելիչ և օպերատիվ միջոցառումներ՝ իրավիճակը վերահսկելի պահելու համար։   Խնդրում ենք՝ հեռու մնալ գետամերձ տարածքներից, չմոտենալ … Read more

Դա կազմակերպված էր, ինչքան մոտենանք ընտրություններին այդքան շատ է լինելու նման դեպքերը․ Սիմոնյանը ԱԺ-ի մոտ եղած միջադեպի մասին (տեսանյութ)

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ճեպազրույցի ընթացքում անդրադարձել է երեկ ԱԺ-ի դիմաց տեղի ունեցած միջադեպին։ «Իմ կարծիքն այն է, որ դա կազմակերպված էր։ Ես գիտեմ, թե ում կողմից էր կազմակերպված, և վստահ եմ, որ որքան մոտենանք ընտրություններին, նման դեպքերը այնքան շատ են լինելու։ Գիտեմ նաև, թե որտեղից է դա … Read more