Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Ծաղկազարդի տոնը

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։ Այսօր՝ մարտի 29-ին, Հայ Առաքելական եկեղեցին տոնում է Ծաղկազարդը: Այն նշվում է Սուրբ Հարության տոնից՝ Զատիկից մեկ շաբաթ առաջ և խորհրդանշում է Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ: Ծաղկազարդի օրը եկեղեցիները զարդարվում են ուռենու ճյուղերով, առավոտյան կատարվում է հանդիսավոր ժամերգություն, որից հետո օրհնված ճյուղերը բաժանում են հավատացյալ ժողովրդին:

Դասարաններից՝ լաբորատորիա․ Սասունիկի կրթական նոր միջավայրը

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։ Տասնամյակներով տարբեր շենքերում ու անգամ տնակներում սովորած Սասունիկի աշակերտներն այսօր արդեն մեկ հարկի տակ են՝ նորակառույց, ամբողջովին հագեցած դպրոցում։ Պետության՝ ավելի քան 2,5 միլիարդ դրամ ներդրմամբ ամբողջությամբ փոխվել է դպրոցի կրթական միջավայրը։ Այս մասին հայտնե են ՀՀ ԿԳՄՍՆ-ից: Մանրամասները՝ տեսանյութում:

«Երկրի ժամը» հաշված րոպեներից կավարտվի

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։ Երևանը միացել է «Երկրի ժամ» համաշխարհային բնապահպանական նախաձեռնությանը: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ «Մարտի 28-ին՝ ժամը 20:30-ից մինչև 21:30-ը, մայրաքաղաքում կանջատվի հիմնական փողոցների և շենքերի արտաքին լուսավորությունը», – նշվել էր հաղորդագրության մեջ։ «Երկրի ժամը» հաշված րոպեներից կավարտվի:

Հայտնաբերվել է ջերմոց, թմրանյութի արտադրամաս և մեծ քանակի թմրամիջոցներ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։ Քրեական ոստիկանության գլխավոր և Երևանի քաղաքի վարչությունների ծառայողների համատեղ միջոցառումների արդյունքում, Քննչական կոմիտեի հետ համագործակցությամբ, մարտի 26-ին, դատարանի որոշման հիման վրա, խուզարկություն է կատարվել Քանաքեռում ապրող 55-ամյա տղամարդու բնակության վայրում։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։

Արարատ Միրզոյանն ու Կատարի վարչապետը մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի շուրջ

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։ Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կատարի Պետության վարչապետ և արտաքին գործերի նախարար Շեյխ Մուհամմադ բին Աբդ Ալ-Ռահման Ալ Թանիի հետ։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի շուրջ: Նախարար Միրզոյանը մտահոգություն է հայտնել իրավիճակի սրման և զարգացումների հետևանքով գրանցված զոհերի կապակցությամբ: Ընդգծվել է տարածաշրջանային կայունության և … Read more

Էդուարդ Հակոբյանը աշխատանքային այցով եղել է Հարկային տեղեկատվության և ռիսկերի վերլուծության վարչությունում

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։ ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը աշխատանքային այց է կատարել Հարկային տեղեկատվության և ռիսկերի վերլուծության վարչություն՝ համակարգում կարևորելով կառավարման և վերլուծական կարողությունների զարգացումը։ Այդ մասին հայտնում են ՊԵԿ-ից։ Այցի ընթացքում Կոմիտեի ղեկավարը ծանոթացել է վարչության կողմից իրականացվող ոլորտային վերլուծություններին։ Մեկ ոլորտի օրինակով ներկայացվել է ամբողջ գործընթացը՝ սկսած պլանավորումից և տվյալների հավաքագրումից մինչև վերլուծության … Read more

Վերադարձանք Երևան, հասցրի կատարել կուսակցական պարտքս․ Պապիկյան

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը վերադարձել է Երևան։ Այս մասին սոցցանցի իր էջում հայտնել է նախարարը՝ գրելով․ «Վերադարձանք Երևան, հասցրի կատարել կուսակցական պարտքս»։ Հիշեցնենք՝ Սուրեն Պապիկյանը պաշտոնական այցով գտնվում էր Ֆրանսիայում։ Ավելի վաղ հայտնել էինք, որ մարտի 28-ին շարունակվում է 2026 թվականի հերթական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի հաստատման երկրորդ փուլի քվեարկությունը։

Վերադարձանք Երևան, հասցրի կատարել կուսակցական պարտքս․ Պապիկյան

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը վերադարձել է Երևան։ Այս մասին սոցցանցի իր էջում հայտնել է նախարարը՝ գրելով․ «Վերադարձանք Երևան, հասցրի կատարել կուսակցական պարտքս»։ Հիշեցնենք՝ Սուրեն Պապիկյանը պաշտոնական այցով գտնվում էր Ֆրանսիայում։ Ավելի վաղ հայտնել էինք, որ մարտի 28-ին շարունակվում է 2026 թվականի հերթական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի հաստատման երկրորդ փուլի քվեարկությունը։

ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնում ստացվել են ահազանգեր՝ Սյունիքի և Տավուշի մարզերում գետերում ջրի մակարդակի բարձրացման վերաբերյալ

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։ Մարտի 28-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնում ստացվել են ահազանգեր՝ Սյունիքի և Տավուշի մարզերում գետերում ջրի մակարդակի բարձրացման վերաբերյալ։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից։ Ահազանգերի նշված վայրերում աշխատանքներ են իրականացրել Փրկարար ծառայության ստորաբաժանումները, ինչպես նաև համայնքապետարանների կոմունալ ծառայության աշխատակիցները․ վնասներ և տուժածներ չկան։  Մյուս մարզերում գետերի մակարդակի … Read more

Ստացվել են ահազանգեր՝ Սյունիքի և Տավուշի մարզերում գետերում ջրի մակարդակի բարձրացման վերաբերյալ

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։ Մարտի 28-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնում ստացվել են ահազանգեր՝ Սյունիքի և Տավուշի մարզերում գետերում ջրի մակարդակի բարձրացման վերաբերյալ։ Ահազանգերի նշված վայրերում աշխատանքներ են իրականացրել Փրկարար ծառայության ստորաբաժանումները, ինչպես նաև համայնքապետարանների կոմունալ ծառայության աշխատակիցները․ վնասներ և տուժածներ չկան։ Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել։ Սյունիքի … Read more