2026թ–ի I կիսամյակում ՀՀ–ում բացահայտվել է ավտոմեքենաների մասերի գողության 920 դեպք

Բաժանորդագրվել

Առաջիկայում կմշակվի համապատասխան օրենսդրական փոփոխություն` մեքենաներից գողության համար նախատեսված պատիժը խստացնելու նպատակով։

ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի – Sputnik. 2026 թվականի 6 ամիսների ընթացքում Հայաստանի Հանրապետությունում բացահայտվել է ավտոմեքենաների մասերի գողության 920 դեպք։ ՆԳՆ ոստիկանության գործունեության արդյունքների ու վիճակագրական տվյալների ամփոփիչ ասուլիսի ժամանակ այս մասին հայտնեց ՆԳՆ ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Կամո Ցուցուլյանը։

Որոշ դեպքերում հանցավոր խմբերը գողություն են կատարել նաև մեքենաների սրահներից։

«Սա 462-ով պակաս է անցյալ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից»,–ասաց Ցուցուլյանը։

Նա ընդգծեց, որ իրավապահները վնասազերծել են 42 հանցավոր խումբ, որոնցից 18-ը պահեստամասեր և համարանիշներ են գողացել։ Առաջիկայում կմշակվի համապատասխան օրենսդրական փոփոխություն` նման հանցագործությունների համար նախատեսված պատիժը խստացնելու նպատակով։

Leave a comment