Բաքուն և Երևանը զգալի օգնություն են ցուցաբերել Իրանից ՌԴ քաղաքացիների տարհանման գործում. ՌԴ ԱԳՆ
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։ Բաքուն և Երևանը զգալի օգնություն են ցուցաբերել Իրանից Ռուսաստանի քաղաքացիների տարհանման գործում։ Այս մասին ТАСС-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության հյուպատոսական վարչության տնօրեն Ալեքսեյ Կլիմովը։ «Հայաստանն ու Ադրբեջանը զգալի օգնություն են ցուցաբերել մեր հայրենակիցների Իրանից տարհանման գործում»,- նշել է դիվանագետը։