ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ամերիկյան և իրանական կողմերի միջև բանակցությունները կարող են տեղի ունենալ Պակիստանում երկու օրվա ընթացքում։
«Դուք պետք է մնաք այնտեղ (Պակիստանում), քանի որ հաջորդ երկու օրերի ընթացքում կարող է ինչ-որ լավ բան տեղի ունենալ, և մենք ավելի ու ավելի ենք հակված այնտեղ գնալուն»,- ասել է Թրամփը The New York Post-ին տված հարցազրույցում։
Նա նշել է, որ իրեն դուր է եկել բանակցությունները Պակիստանում անցկացնելու գաղափարը, քանի որ Պակիստանի բանակի շտաբի պետ, ֆելդմարշալ Ասիմ Մունիրը «ֆանտաստիկ աշխատանք է կատարում»։
«Նա ֆանտաստիկ աշխատանք է կատարում, ուստի շատ հավանական է, որ մենք կվերադառնանք այնտեղ»,- հավելել է Թրամփը։
Ավելի վաղ, հարցին թե արդյոք բանակցությունները կարող են Թուրքիայում լինել, Թրամփը պատասխանել է՝ ո՛չ, այն կարող է լինել ավելի կենտրոնական վայրում, գուցե Եվրոպայում։