Ինքնաթիռը խափանվել է օդում․ 23-ամյա կին օդաչուն ինքնաթիռն իջեցրել է ծովում՝ Ֆլորիդայի լողափի մոտ, և մնացել անվնաս

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։ ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Բոկա Ռատոնի ափերի մոտ 23-ամյա օդաչու Ֆեյթ Թենքլին թեթև երկշարժիչ ինքնաթիռով վթարային վայրէջք է կատարել Ատլանտյան օվկիանոսում, հայտնում է New York Post-ը։ Աղջիկը կարողացել է ինքնաթիռն իջեցնել ծովում՝ խուսափելով շենքերից, հանգստացողներից և այլ խոչընդոտներից, և գրեթե չի տուժել։ Միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 22-ի առավոտյան։ Թենքլին միայնակ թռչում էր … Read more

2 քաղաքացի ջրային մոտոցիկլետից ընկել են ջուրը. փրկարարները նրանց դուրս են բերել ափ

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։ Օգոստոսի 23-ին՝ ժամը 19։45-ին, Սևանա լճի 1-ին հանրային լողափում հերթապահություն իրականացնող ջրափրկարարներն ափից մոտ 1000 մ հեռավորության վրա նկատել են, որ երկու քաղաքացի ջրային մոտոցիկլետից ընկել են ջուրը։ Ջրափրկարարները լճից անվնաս ափ են դուրս բերել քաղաքացիներին։

Մահացել է Թովմասյան հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արտակ Թովմասյանի մայրը՝ Սուսաննա Թովմասյանը

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։ Թովմասյան հիմնադրամը խոր ցավով տեղեկացնում է, որ կյանքից հեռացել է Թովմասյան հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արտակ Թովմասյանի ՄԱՅՐԸ՝ Սուսաննա Թովմասյանը։ Հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա 2026 թվականի օգոստոսի 24-ին, ժամը 18:00-ին, իր տանը՝ ք. Երևան Պռոշյան 26 հասցեում։ Հուղարկավորությունը կկայանա օգոստոսի 25-ին, ժամը 13:00-ին, նույն վայրից։

«Մոկե» արևադարձային փոթորիկը հարվածել է «Լալա» փոթորկից տուժած Հավայան կղզիներին

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։ Associated Press-ի հաղորդմամբ, կիրակի օրը «Մոկե» արևադարձային փոթորիկը անցել է Հավայան կղզիների մոտով՝ Հավայ կղզու վրա տեղալով հորդառատ անձրևներ, որոնք կարող են առաջացնել վտանգավոր ջրհեղեղներ և սողանքներ։ Դա տեղի է ունեցել «Լալա» փոթորկից ընդամենը մեկ շաբաթ անց, որը զգալի վնաս էր հասցրել արշիպելագի ենթակառուցվածքներին։ ԱՄՆ-ի Փոթորիկների ազգային կենտրոնի տվյալներով, կիրակի առավոտյան … Read more

Օտարերկրացիների կողմից Հայաստանում բնակարանների գնումներն աճել են գրեթե 50%-ով

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։ 2026 թվականի առաջին կիսամյակում օտարերկրացիները Հայաստանում գնել են 1 120 անշարժ գույք, ինչը 36,6%-ով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Ընդհանուր առմամբ, օտարերկրյա քաղաքացիների մասնակցությամբ կնքվել է առուվաճառքի 2 313 գործարք, որը տարեկան կտրվածքով աճել է 27,1%-ով։ Օտարերկրացիներին է բաժին ընկել երկրում իրականացված նմանատիպ բոլոր գործարքների 6,9%-ը։ Հետաքրքրության հիմնական օբյեկտը … Read more

Չինական ընկերությունը ստեղծել է մոծակներ ոչնչացնող ԱԲ-լազեր

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։ Չինական Photon Matrix Lab ընկերությունը մշակել և սերիական արտադրության է թողարկել մոծակների հայտնաբերման ու ոչնչացման նոր սարք։ Առաջին խմբաքանակը գնորդներին կառաքվի արդեն օգոստոսի վերջին։ Հատուկ ռադարի, արհեստական բանականության (ԱԲ) վրա հիմնված տեսանելիության համակարգի և գերճշգրիտ լազերի համակարգված աշխատանքի շնորհիվ սարքն արագ հայտնաբերում ու խոցում է թիրախը։ Մեխանիզմի եզակիությունն այն է, որ … Read more

Քո պատմությունը պետք է լսվի․ Աննա Հակոբյանը շարունակում է հանրայնացնել կանանց նկատմամբ բռնության դեպքերը (տեսանյութ)

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։ ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը շարունակում է հանրայնացնել բռնության ենթարկված կանանց իրական պատմությունները։ «ՔՈ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ԼՍՎԻ։ Ձեր պատմությունը կարող է ուժ տալ մեկ ուրիշ կնոջ՝ այլևս չլռելու և օգնություն խնդրելու։  Մի՛ լռիր։ Մի՛ հանդուրժիր։ Խոսի՛ր։ Զանգահարեք՝ 077 566 119 / 044 444 119»,- հրապարակված հարցազրույցին կից գրել է Աննա … Read more

Երևանի շենքերից մեկի 9-րդ հարկից տղամարդ է ընկել․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։ Օգոստոսի 23-ին՝ ժամը 8։13-ին, ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Երևանի Շերամի փողոցի շենքերից մեկի 9-րդ հարկից տղամարդ է ընկել։ Դեպքի վայր մեկնած Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները պարզել են տղամարդու ինքնությունը։ Նախնական տեղեկություններով` շենքի բնակիչ 53-ամյա տղամարդը 7-րդ հարկի իր բնակարանի պատուհանից ինքնասպանություն գործելու նպատակով ցած է նետվել։ … Read more

Alibaba-ն 10 մլրդ դոլարի բաժնետոմս կվաճառի՝ ԱԲ ոլորտում ներդրումների համար

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։ Չինական Alibaba Group Holding ընկերությունը նախատեսում է մոտ 80 մլրդ հոնկոնգյան դոլար (10,2 մլրդ ԱՄՆ դոլար) ներգրավել իր բաժնետոմսերի վաճառքի հաշվին։ Bloomberg գործակալության փոխանցմամբ՝ Հոնկոնգի ֆոնդային բորսայում ներդրողներին կառաջարկվի ընկերության 710 մլն բաժնետոմս՝ յուրաքանչյուրը 112,7 հոնկոնգյան դոլարով։ Սա ընկերության պատմության մեջ Հոնկոնգում բաժնետոմսերի ամենախոշոր երկրորդային տեղաբաշխումն է։ Այն նաև կդառնա տեղի … Read more