Ծանրամարտի Եվրոպայի պատանիների ու Մ15 տարեկանների առաջնությունում Հայաստանն այսօր ունի երկու մասնակից
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։ Եվրոպայի պատանիների ու Մ15 տարեկանների առաջնության մրցումային հերթական օրը Հայաստանն ունի երկու մասնակից: Այս մասին հայտնում են Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայից։ Երևանի ժամանակով 14:00-ին 70 կգ պատանիների հետ կմրցի Ասատուր Խաչատրյանը: Երեկոյան՝ 20:00-ին, մրցահարթակ դուրս կգան Մ15 տարեկանները՝ նրանց հետ նաև 75 կգ քաշային Տիգրան Ավետիսյանը: