Նավթի գներն աճում են երրորդ օրն անընդմեջ՝ Մերձավոր Արևելքում լարվածության ֆոնին

Լուրեր | 2026/03/03 11:40 Հորմուզի նեղուցը համարվում է գլոբալ նավթի մատակարարման առանցքային ուղիներից մեկը։ Նավթի գները երեքշաբթի աճել են երրորդ օրն անընդմեջ՝ ԱՄՆ–Իսրայել և Իրանի միջև հակամարտության սրման և Հորմուզի նեղուցով նավագնացության սպառնալիքների պայմաններում, հաղորդում է Reuters-ը։ GMT ժամանակով 04:00-ի դրությամբ Brent տեսակի նավթի ֆյուչերսները վաճառվում էին մեկ բարելի դիմաց 79,44 … Read more

ՊԵԿ-ում ներկայացվել է Մեղրիի անցակետի վերակառուցման և արդիականացման ծրագիրը

Լուրեր | 2026/03/03 11:27 Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՊԵԿ ենթակառուցվածքների և վարչական շենքերի կառուցման ու արդիականացման խորհրդի նիստը։ ՊԵԿ-ից հայտնում են, որ նիստի ընթացքում ներկայացվել է Մեղրիի անցակետի վերակառուցման և արդիականացման ծրագիրը, քննարկվել են ծրագրի շրջանակում իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքը և առկա խնդիրները, դրանց հնարավոր … Read more

ԱԺ-ն քննարկել է քննարկել է պայմանագրային զինծառայողների ատեստավորման կարգը վերանայող օրինագիծը

ԱԺ-ն քննարկել է քննարկել է պայմանագրային զինծառայողների ատեստավորման կարգը վերանայող օրինագիծը ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հայտարարել է, որ առաջինից երկրորդ ընթերցման ժամանակահատվածում նախագծի վերաբերյալ որևէ առաջարկ չի ներկայացվել և փոփոխություններ չեն կատարվել։Ատեստավորման կարգի վերանայումՕրինագծով նախատեսվում է վերանայել պայմանագրային զինծառայողների պարտադիր ատեստավորման կարգը։Նախատեսվում է, որ «Պաշտպան հայրենյաց» ծրագրի մասնակիցները կհամարվեն ատեստավորումն անցած՝ ավարտական քննությունների արդյունքների … Read more

Մարտի 2-ի բիզնես լուրերը

Մարտի 2-ի բիզնես լուրերը ՏԵՂԱԿԱՆ ԼՈՒՐԵՐՎԶԵԲ-ը բարելավել է Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումըՎերակառուցման և զարգացման եվրոպական բանկը հրապարակել է 2026 և 2027 թվականների տնտեսական աճի թարմացված կանխատեսումները։ 2026 թվականի համար աճի կանխատեսումը բարձրացվել է 1 տոկոսային կետով՝ մինչև 5.5%։ 2027 թվականին նույնպես կանխատեսվում է 5.5% տնտեսական աճ։Միջին աշխատավարձը 2026թ. հունվարին կազմել է 293,309 դրամՀՀ վիճակագրական կոմիտեի … Read more

Մարտի 2-ի կարևոր լուրերը | ABNews

Իրանը հրաժարվում է բանակցություններից ԱՄՆ-ի հետ Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին հայտարարել է, որ Թեհրանը չի բանակցելու Վաշինգտոնի հետ՝ մեղադրելով Դոնալդ Թրամփին տարածաշրջանը քաոսի մեջ գցելու մեջ։ Նրա խոսքով՝ իրանական զինված ուժերը չեն սկսել ներխուժումը, իսկ ժողովուրդը պաշտպանում է պետությանը։ Թրամփը՝ Իրանի դեմ հնարավոր հարվածների մասին The New York Times-ին տված հարցազրույցում … Read more

Մեղրիին է վերադարձվել 3.15 հա գյուղատնտեսական նշանակության հողատարածք

Լուրեր | 2026/03/02 18:09 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում գրել է. «#հատիկառհատիկ Սյունիքի մարզի Մեղրի համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 3.15 հա ընդհանուր մակերեսով գյուղատնտեսական նշանակության 6 հողամասի նկատմամբ: Հողամասերի՝ շուկայականին մոտարկված կադաստրային ընդհանուր արժեքը՝ 2 միլիոն 32 հազար դրամ»։

Աբու Դաբիի եռակողմ հանդիպումը չի չեղարկվում. Զելենսկի

Լուրեր | 2026/03/02 18:07 Որպես այլընտրանքային վայրեր դիտարկվում են Թուրքիան և Շվեյցարիան։ Վլադիմիր Զելենսկին հաստատել է, որ մարտի 5-6-ը ԱՄՆ-Ուկրաինա-Ռուսաստան եռակողմ հանդիպման նախապատրաստական ​​աշխատանքները շարունակվում են։ Լրագրողների հարցերին պատասխանելով՝ նախագահ Զելենսկին հայտարարել է, որ եռակողմ հանդիպումը չի չեղարկվում։ Նա հավելել է, որ մարտական ​​գործողությունների պատճառով դեռևս հաստատում չկա, որ այն տեղի … Read more

Թիմում վստահության մթնոլորտ ստեղծելու 7 արդյունավետ տարբերակ

Թիմում վստահության մթնոլորտ ստեղծելու 7 արդյունավետ տարբերակ Վստահությունը թիմային աշխատանքի հիմքն է։ Առանց վստահության նույնիսկ բարձր մասնագիտական կարողություններով կազմված թիմը չի կարող երկարաժամկետ արդյունավետություն ապահովել։ Վստահությունը չի ձևավորվում հրամաններով կամ կարգերով․ այն կառուցվում է ժամանակի ընթացքում՝ հետևողական վարքագծի, բաց հաղորդակցության և փոխադարձ հարգանքի միջոցով։Ստորև ներկայացված են վստահության մթնոլորտ ձևավորելու յոթ գործնական և արդյունավետ մոտեցումներ։1. Թափանցիկ … Read more

Ձեռք կբերվի մետրոյի 48 նոր վագոն

Լուրեր | 2026/03/02 17:14 Մետրոյի «Աջափնյակ» կայարանը կառուցելու նախապատրաստվելուն զուգահեռ՝ քննարկվում է նաև 48 նոր վագոն ձեռք բերելու, դեպոն ու մի շարք այլ ենթակառուցվածքներ արդիականացնելու ծրագիրը: «Սուրմալու» առևտրի կենտրոնի հարակից տարածքում մետրոյի նոր կայարան կառուցելու նպատակով կայացել է ներդրումային ծրագրի տեխնիկատնտեսական ուսումնասիրության մրցույթը: Այս շաբաթ կկնքվի պայմանագիր հաղթող ընկերության (կոնսորցիումի) հետ, … Read more

«Արթիկ» ՔԿՀ-ում կանխվել է անօդաչու թռչող սարքի միջոցով արգելված իրերի փոխանցումը

Լուրեր | 2026/03/02 17:15 Մարտի 02-ին՝ ժամը 01:35-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի պահպանության ապահովման բաժնի ծառայողները լսել են անօդաչու թռչող սարքի (դրոն) ձայն: Տարածքի զննության արդյունքում հայտնաբերվել է կպչուն ժապավենով փաթեթավորված 1 փաթեթ: Փաթեթում առկա են եղել 1 wi-fi սարք, USB 3 լար և 2 լիցքավորման կոճ: Դեպքի առթիվ … Read more