https://arm.sputniknews.ru/20261017/libananci-nakharary-patmel-e–bnutjany-israjeli-kvoghmic-hascvats-vnasneri-masin-108257496.html
Լիբանանցի նախարարը պատմել է բնությանը Իսրայելի կողմից հասցված վնասների մասին
Լիբանանցի նախարարը պատմել է բնությանը Իսրայելի կողմից հասցված վնասների մասին
Sputnik Արմենիա
Լիբանանցի նախարարի պնդմամբ՝ այդ թվում սպիտակ ֆոսֆորի կիրառմամբ՝ թիրախավորված հարվածներ հասցվել են արգելոցներին, անտառներին և գյուղատնտեսական հողերին։ 17.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-17T19:00+0400
2026-10-17T19:00+0400
2026-10-17T19:00+0400
լիբանան
իսրայել
էկոլոգիա
բնություն
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e8/0a/19/82300352_0:0:3072:1728_1920x0_80_0_0_809e9d45edc2d49e1111e3aa74246dae.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի – Sputnik. 2023-24 և 2026 թվականների ռազմական գործողությունների ընթացում Իսրայելի հարվածների հետևանքով Լիբանանում տուժել են հազարավոր հեկտար անտառներ և գյուղատնտեսական հողեր։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Լիբանանի շրջակա միջավայրի նախարար Թամարա էլ-Զայնը՝ Երևանում ՄԱԿ-ի COP17 կենսաբազմազանության համաժողովի ընթացքում։Նա հստակեցրեց, որ կոմպակտ հայկական բնակչություն ունեցող շրջանները (ափամերձ քաղաքները և երկրի արևելքում գտնվող Բեքաայի հովիտը) քիչ են տուժել հարավային մասի համեմատ, որտեղ իսրայելական ուժերը հարձակումներ են իրականացրել:Հենց դրա հաշվառմամբ՝ եթե Լիբանանի տարածքում 2023-24 և 2026 թվականների ռազմական գործողություններից ուղղակի վնասը գնահատվում է 12 մլրդ դոլար, ապա անուղղակի վնասներով այդ թիվը հասնում է 20 մլրդ դոլարի։ Եթե խոսենք կոնկրետ շրջակա միջավայրին հասցված վնասի մասին, ապա նախարարության գնահատականներով, որոնք պատրաստվել են Համաշխարհային բանկի հետ համատեղ, Լիբանանի բնապահպանության համար ուղղակի ֆինանսական կորուստները գերազանցել են 500 մլն դոլարը։Մասնավորապես, թիրախային հարվածների է ենթարկվել երկրի հարավում գտնվող արգելոցներից մեկը, հրկիզվել է մոտ 550 հեկտար տարածք։ Նախարարը հավելում է, որ արգելոցների սահմաններից դուրս՝ մոտ 16 հազար հեկտար գյուղական հողերի և անտառների, ինչպես սովորական, այնպես էլ սպիտակ ֆոսֆոր պարունակող լիցքերի կիրառմամբ, ռմբակոծությունների հետևանքով հրդեհներ են առաջացել:Նրա խոսքով՝ 2026 թվականի փետրվարին (այսինքն՝ մինչև Իսրայելի ու «Հզբոլլահ» շարժման միջև հերթական էսկալացիան – խմբ.) Լիբանանի շրջակա միջավայրի նախարարությունն արձանագրել է, որ իսրայելական կողմը գլիֆոսատ (ուժեղ թունաքիմիկատ) է լցրել հարավում՝ Իսրայելի սահմանից ոչ հեռու, մոտ 2 հազար հեկտար ընդհանուր մակերեսով դաշտերում ու այգիներում։ Իսրայելական հարձակման գոտու մի շարք տարածքներում հատվել և դուրս են բերվել մեծ մակերեսով անտառներ։COP17 համաժողովի շրջանակներում էլ-Զայնը քննարկումներ է անցկացրել ՄԱԿ-ի Բնապահպանական ծրագրի (UNEP) ղեկավար Ինգեր Անդերսենի հետ՝ դիտարկելու Լիբանանում տիրող իրավիճակի վերաբերյալ զեկույցի պատրաստման հնարավորությունը:Բացի այդ, COP17-ի կլոր սեղանների ժամանակ ռազմական ագրեսիայից տուժած մի շարք երկրների ներկայացուցիչներ հերթական անգամ բարձրացրել են հակամարտություններից տուժած երկրներում բնապահպանական ծրագրերի մասնագիտացված ֆինանսավորման հարցը:«Մենք նախկինում էլ ենք դա բարձրաձայնել, բայց առայժմ շատ բան չի փոխվել։ Անընդհատ բարձրացնելու ենք այդ հարցը, որպեսզի որևէ տեղաշարժ ունենանք»,- եզրափակեց նախարարը։Հիշեցնենք, որ COP17 համաժողովն անցկացվում է Երևանում հոկտեմբերի 19-30-ը։
լիբանան
իսրայել
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e8/0a/19/82300352_0:0:2732:2048_1920x0_80_0_0_a8f2ebb771eeedb6ff3f24fd2c3eb8e7.jpg.webp
լիբանան, իսրայել, էկոլոգիա, բնություն
լիբանան, իսրայել, էկոլոգիա, բնություն
Լիբանանցի նախարարի պնդմամբ՝ այդ թվում սպիտակ ֆոսֆորի կիրառմամբ՝ թիրախավորված հարվածներ հասցվել են արգելոցներին, անտառներին և գյուղատնտեսական հողերին։
Նա հստակեցրեց, որ կոմպակտ հայկական բնակչություն ունեցող շրջանները (ափամերձ քաղաքները և երկրի արևելքում գտնվող Բեքաայի հովիտը) քիչ են տուժել հարավային մասի համեմատ, որտեղ իսրայելական ուժերը հարձակումներ են իրականացրել:
«Բայց պատերազմը ոչ միայն բերում է ուղղակի, այլև անուղղակի՝ տնտեսական վնաս։ Բնականաբար, հակամարտության հետևանքով գրանցվել է տնտեսական գործունեության, գյուղատնտեսության անկում, այդ թվում՝ լիբանանահայության շրջանում», – հավելեց նախարարը։
Հենց դրա հաշվառմամբ՝ եթե Լիբանանի տարածքում 2023-24 և 2026 թվականների ռազմական գործողություններից ուղղակի վնասը գնահատվում է 12 մլրդ դոլար, ապա անուղղակի վնասներով այդ թիվը հասնում է 20 մլրդ դոլարի։ Եթե խոսենք կոնկրետ շրջակա միջավայրին հասցված վնասի մասին, ապա նախարարության գնահատականներով, որոնք պատրաստվել են Համաշխարհային բանկի հետ համատեղ, Լիբանանի բնապահպանության համար ուղղակի ֆինանսական կորուստները գերազանցել են 500 մլն դոլարը։
Մասնավորապես, թիրախային հարվածների է ենթարկվել երկրի հարավում գտնվող արգելոցներից մեկը, հրկիզվել է մոտ 550 հեկտար տարածք։ Նախարարը հավելում է, որ արգելոցների սահմաններից դուրս՝ մոտ 16 հազար հեկտար գյուղական հողերի և անտառների, ինչպես սովորական, այնպես էլ սպիտակ ֆոսֆոր պարունակող լիցքերի կիրառմամբ, ռմբակոծությունների հետևանքով հրդեհներ են առաջացել:
Նրա խոսքով՝ 2026 թվականի փետրվարին (այսինքն՝ մինչև Իսրայելի ու «Հզբոլլահ» շարժման միջև հերթական էսկալացիան – խմբ.) Լիբանանի շրջակա միջավայրի նախարարությունն արձանագրել է, որ իսրայելական կողմը գլիֆոսատ (ուժեղ թունաքիմիկատ) է լցրել հարավում՝ Իսրայելի սահմանից ոչ հեռու, մոտ 2 հազար հեկտար ընդհանուր մակերեսով դաշտերում ու այգիներում։ Իսրայելական հարձակման գոտու մի շարք տարածքներում հատվել և դուրս են բերվել մեծ մակերեսով անտառներ։
«Այս ամենն ապացուցում է, որ շրջակա միջավայրին հասցված վնասը ոչ թե պատերազմական գործողությունների կողմնակի հետևանք էր, այլ՝ ինքնանպատակ։ Այս ամենը միջազգային մակարդակով չի դիտարկվում։ Մեր երկիրը աջակցություն է ստանում սննդի, սոցիալական և բժշկական օգնության տեսքով, բայց հաշվի չի առնվում, որ բնապահպանության վատթարացումը խնդիրներ է ստեղծում և՛ պարենային անվտանգության, և՛ առողջապահության համար», – նշեց նախարարը։
COP17 համաժողովի շրջանակներում էլ-Զայնը քննարկումներ է անցկացրել ՄԱԿ-ի Բնապահպանական ծրագրի (UNEP) ղեկավար Ինգեր Անդերսենի հետ՝ դիտարկելու Լիբանանում տիրող իրավիճակի վերաբերյալ զեկույցի պատրաստման հնարավորությունը:
«Ցավոք, մեր ձայնը համաշխարհային մակարդակով այդքան էլ լսելի չէ, իսկ ՄԱԿ-ի գործակալությունների մասնակցությունն ավելի մեծ ուշադրություն կգրավի», – նշեց նախարարը:
Բացի այդ, COP17-ի կլոր սեղանների ժամանակ ռազմական ագրեսիայից տուժած մի շարք երկրների ներկայացուցիչներ հերթական անգամ բարձրացրել են հակամարտություններից տուժած երկրներում բնապահպանական ծրագրերի մասնագիտացված ֆինանսավորման հարցը:
«Մենք նախկինում էլ ենք դա բարձրաձայնել, բայց առայժմ շատ բան չի փոխվել։ Անընդհատ բարձրացնելու ենք այդ հարցը, որպեսզի որևէ տեղաշարժ ունենանք»,- եզրափակեց նախարարը։
Հիշեցնենք, որ COP17 համաժողովն անցկացվում է Երևանում հոկտեմբերի 19-30-ը։