Մարտի 2-ի բիզնես լուրերը

Մարտի 2-ի բիզնես լուրերը

ՏԵՂԱԿԱՆ ԼՈՒՐԵՐՎԶԵԲ-ը բարելավել է Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումըՎերակառուցման և զարգացման եվրոպական բանկը հրապարակել է 2026 և 2027 թվականների տնտեսական աճի թարմացված կանխատեսումները։
2026 թվականի համար աճի կանխատեսումը բարձրացվել է 1 տոկոսային կետով՝ մինչև 5.5%։
2027 թվականին նույնպես կանխատեսվում է 5.5% տնտեսական աճ։Միջին աշխատավարձը 2026թ. հունվարին կազմել է 293,309 դրամՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝
2026 թվականի հունվարին միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 293,309 դրամ։
Պետական ոլորտում՝ 228,118 դրամ,
ոչ պետական ոլորտում՝ 318,722 դրամ։Սահմանամերձ բնակավայրերում տուն կառուցելու ծրագիրը կվերաբացվի16 մլն դրամ աջակցություն նախատեսող պետական ծրագիրը կվերաբացվի սահմանամերձ գյուղական բնակավայրերում տուն կառուցելու համար։ Ծրագրից կկարողանան օգտվել համապատասխան չափորոշիչներին բավարարող ընտանիքները՝ ապահովելով բնակչության 10% ցուցանիշը։ԱԲ բարձր արտադրողականության սարքավորումների առաջին խմբաքանակը Հայաստանում էՀայաստանում արդեն տեղակայվել է բարձր արտադրողականությամբ արհեստական բանականության (GPU) սարքավորումների առաջին խմբաքանակը։ Նախաձեռնությունը նպատակ ունի զարգացնել հաշվարկային կարողությունները և խթանել թվային փոխակերպումը։Փետրվարին հարկերն ու տուրքերը աճել են 13%-ով2026 թվականի փետրվարին հավաքագրվել է 165.8 մլրդ դրամ հարկ և տուրք, ինչը նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ավել է 13%-ով։ Վերադարձվել է 32.1 մլրդ դրամ։ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԼՈՒՐԵՐԱՄԷ-ն երկու օրով փակում է ֆոնդային բորսաներըՏարածաշրջանային լարվածության ֆոնին Արաբական Միացյալ Էմիրությունները երկու օրով փակում է իր հիմնական ֆոնդային բորսաները։Թուրքիան և Իրանը փակել են ցամաքային սահմաններըԹուրքիան և Իրանը փոխադարձաբար փակել են ցամաքային սահմանները, սակայն բեռնատարների և քաղաքացիների սահմանափակ մուտքը պահպանվում է։ԵՄ-ն սպառնում է Իրանին նոր պատժամիջոցներովԵվրամիությունը հայտարարել է, որ շարունակելու է պատժամիջոցների քաղաքականությունը Իրանի նկատմամբ՝ միջուկային ծրագրի և տարածաշրջանային գործունեության պատճառով։ՕՊԵԿ+-ը կարող է ավելացնել արդյունահանումը

ՕՊԵԿ+-ը ապրիլին կարող է ավելացնել նավթի արդյունահանումը օրական 166 հազար բարելով։ Սաուդյան Արաբիան և Ռուսաստանը նախատեսում են համապատասխանաբար բարձրացնել արդյունահանման ծավալները։

Կարդալ ավելին

Leave a comment