ԵՄ-ն բաց է Հայաստանի համար․ Լիտվայի ԱԳՆ

Մայիսի 19-ին Երևանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Լիտվայի արտաքին գործերի նախարար Կյաստուտիս Բուդրիսն անդրադարձել է Հայաստան-Լիտվա երկկողմ հարաբերություններին և ՀՀ-ԵՄ գործընկերության հեռանկարներին: Նախարարը հիշեցրել է, որ Լիտվան 1991 թվականին առաջինն է ճանաչել Հայաստանի անկախությունը, և այսօր երկկողմ կապերը գտնվում են բարձր մակարդակի վրա: Ռազմավարական գործընկերություն և տեխնոլոգիական օրակարգ Ըստ Բուդրիսի՝ կողմերի միջև ստորագրված ռազմավարական գործընկերության … Read more

Բաքվում հայ պատանդների դատավարությունները չեն համապատասխանում միջազգային չափանիշներին․ ICJ զեկույց

Իրավաբանների միջազգային հանձնաժողովը(International Commission of Jurists) հրապարակել  է Ադրբեջանում արդարադատության համակարգի խնդիրների վերաբերյալ զեկույց՝  «Արդարադատությունը ճնշման ներքո․փաստաբանների անկախությունը և արդար դատաքննության իրավունքը Ադրբեջանում» թեմայով: Քննարկելով Ադրբեջանի արդարադատության համակարգում առկա բազմաթիվ խնդիրներն ու խախտումները՝ զեկույցում մանրամասնորեն վերլուծվել են Բաքվում դատվող հայերի դեմ իրականացված դատավարությունները՝ միջազգային չափանիշների լույսի ներքո։ «Լեռնային Ղարաբաղի նախկին պաշտոնյաների դեմ իրականացվող դատավարությունները այս … Read more

Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Բաքվի կողմից իրականացվող հետհակամարտային վերականգնողական աշխատանքները տարածաշրջանում խաղաղության հաստատման ռազմավարության անբաժանելի մասն են: Այս մասին նա անդրադարձել է իր վերջին ելույթում՝ ներկայացնելով Ադրբեջանի արտաքին քաղաքական առաջնահերթությունները: Ներդրումների ծավալը և Բաքվի պաշտոնական թեզերը Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարն ընդգծել է վերականգնողական ծրագրերի ֆինանսական ծավալները՝ դրանք կապելով տարածաշրջանային կայունության հեռանկարների … Read more

Ովքե՞ր են Meta-ում ամենաշատ գովազդ պատվիրած քաղաքական ուժերը

Սոցիալական հարթակներում մարդկանց ուշադրությունը գրավելու «մարտերը» բավականին թանկ արժեն։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ինֆորմացիայի ազատության կենտրոն»-ի տնօրեն Շուշան Դոյդոյանը։ «Ո՞վ որքան գումար է ծախսել Meta-ում վերջին 30 օրվա ընթացքում։ Վերլուծելով Meta Ad Library Report-ի վերջին տվյալները՝ ակնհայտ է դառնում, թե քաղաքական և մեդիա դաշտի որ դերակատարներն են ամենաակտիվը գովազդում ներդրումներ անում։ Առաջատարը … Read more

Դոնալդ Թրամփը հետաձգել է Իրանի վրա հարձակումը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հետաձգել է «պլանավորված ռազմական հարձակումը Իրանի Իսլամական Հանրապետության վրա»։ Սպիտակ տան ղեկավարի փոխանցմամբ՝ մայիսի 19-ին նախատեսված ռազմական գործողությունից հրաժարվելու խնդրանքով իրեն դիմել են Մերձավոր Արևելքի առանցքային երկրների՝ Կատարի, Սաուդյան Արաբիայի և Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) ղեկավարները։ Դիվանագիտական միջնորդությունը և հիմնական պայմանը Տարածաշրջանային առաջնորդները համոզմունք են հայտնել, որ հնարավոր … Read more

Հրաձգություն Սան Դիեգոյի իսլամական կենտրոնում

Կալիֆոռնիա նահանգի Սան Դիեգո քաղաքի Քլերմոնտ շրջանի իսլամական կենտրոնում տեղի է ունեցել հրաձգություն, որի հետևանքով կան զոհեր և վիրավորներ։ Այս մասին հայտնում է NBC News հեռուստաալիքը՝ հղում անելով իրավապահ մարմիններին։ Դեպքի մանրամասները և զոհերի թիվը Ըստ նախնական տվյալների՝ հարձակումն իրականացրել են երկու դեռահաս՝ 17 և 19 տարեկան։ Զոհեր կենտրոնում. Հարձակվողները մահացու վիրավորել են երեք հոգու, … Read more

Արամ Ա–ն Վատիկանի պետքարտուղարի հետ քննարկել է արցախցիների վերադարձի ու գերիների ազատ արձակման մասին

Վատիկան կատարած պաշտոնական այցելության առաջին օրը՝ մայիսի 18-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը, իր պատվիրակության ընկերակցությամբ, հանդիպում է ունեցել Վատիկանի պետքարտուղար (վարչապետ), կարդինալ Պիետրո Պարոլինի հետ: Կարդինալը Վատիկանի վարչական, քաղաքական և արտաքին հարաբերությունների պատասխանատուն է և համարվում է Սուրբ Աթոռի երկրորդ դեմքը՝ Պապից հետո: Այս մասին հայտնում է Կիլիկիո կաթողիկոսության մամլո դիվանը։ Լիբանանի … Read more

Հրաձգություն Իսպանիայի Ալմերիա նահանգում

Իսպանիայի հարավում գտնվող Ալմերիա նահանգում տեղի ունեցած հրաձգության հետևանքով առնվազն երկու մարդ է զոհվել, ևս չորսը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վիրավորումներ։ Այս մասին հայտնում է իսպանական EFE լրատվական գործակալությունը։ Միջադեպի ժամանակագրությունը և տուժածները Ըստ իրավապահ մարմինների տվյալների՝ միջադեպը տեղի է ունեցել մայիսի 18-ի ուշ երեկոյան Ալմերիա նահանգի Էլ Էխիդո համայնքում: Զոհեր և վիրավորներ. Կրակոցների հետևանքով … Read more

Ինչ եղանակ է սպասվում Երևանում և մարզերում

Երևանում մայիսի 19-ի և 20-ի երեկոյան, 21-24-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։ Հանրապետության տարածքում մայիսի 19-ի և 20-ի ցերեկը, 21-24-ին ժամանակ առ ժամանակ առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է … Read more

ՊԵԿ-ն ու ԱԶԲ-ն կքննարկեն համատեղ սահմանային անցակետի ստեղծման վերաբերյալ հարցեր

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Ռաֆայել Գևորգյանի գլխավորությամբ մայիսի 18-ից մեկնարկել են Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) հետ համատեղ իրականացվող «Սահմանային անցակետերի արդիականացման և համատեղ հսկողության իրականացման» ծրագրի շրջանակում կազմակերպված եռօրյա աշխատանքային հանդիպումները։ Այդ մասին հայտնում են ՊԵԿ-ից: Հանդիպումներին մասնակցում են ԱԶԲ ծրագրի թիմի ներկայացուցիչները, ինչպես նաև հայ-վրացական համատեղ օգտագործման սահմանային անցման կետի աշխատանքային խմբի … Read more