Ովքե՞ր են Meta-ում ամենաշատ գովազդ պատվիրած քաղաքական ուժերը

Սոցիալական հարթակներում մարդկանց ուշադրությունը գրավելու «մարտերը» բավականին թանկ արժեն։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ինֆորմացիայի ազատության կենտրոն»-ի տնօրեն Շուշան Դոյդոյանը։

«Ո՞վ որքան գումար է ծախսել Meta-ում վերջին 30 օրվա ընթացքում։ Վերլուծելով Meta Ad Library Report-ի վերջին տվյալները՝ ակնհայտ է դառնում, թե քաղաքական և մեդիա դաշտի որ դերակատարներն են ամենաակտիվը գովազդում ներդրումներ անում։

Առաջատարը բացարձակ տարբերությամբ.

  • «Ուժեղ Հայաստան»-ը վերջին 30 օրում ծախսել է ռեկորդային $131,771 (83 գովազդ):

  • «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն – $29,972 (70 գովազդ)

  • Ռոբերտ Քոչարյան (անձնական էջ և «Հայաստան դաշինք») – ընդհանուր մոտ $28,189 ($27,043 + $1,146)

  • «Հանրապետություն» կուսակցություն – $2,572 (71 գովազդ)

  • «Ազգային-ժողովրդավարական բևեռ»$956

  • «Լուսավոր Հայաստան»$901

Ի դեպ, Արման Թաթոյանի էջը վերջին 30 օրում գովազդի համար ծախսել է $945 (9 գովազդ), սակայն համակարգը նշել է, որ այս գովազդները գործարկվել են առանց համապատասխան քաղաքական հայտարարագրի (Disclaimer)»,- գրել է Դոյդոյանը։

Leave a comment