Աշխարհի տարբեր երկրներից Սյունիք եկած չեմպիոններն ազատ ժամերն անցկացրել են ԶՊՄԿ-ում

Բիզնես
Տեսանյութեր

Աշխարհի տարբեր երկրներից Սյունիք եկած չեմպիոններն ազատ ժամերն անցկացրել են ԶՊՄԿ-ում (տեսանյութ)

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը հյուրընկալել է օլիմպիական, աշխարհի և Եվրոպայի չեմպիոնների։ Աշխարհահռչակ մարզիկները Քաջարան էին եկել համայնքապետ Մանվել Փարամազյանի հրավերով՝ մասնակցելու Մանվել Փարամազյանի անվան հունահռոմեական ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարին։

Այցի ընթացքում մարզիկները շրջել են ԶՊՄԿ-ի արտադրական տարածքներում, ծանոթացել ընկերության գործունեությանը և հանքարդյունաբերական տեխնիկային։ Հյուրերին տպավորել են ոչ միայն ընկերության արտադրական մասշտաբները, այլև ԶՊՄԿ-ի դերն ու նշանակությունը Հայաստանի տնտեսության մեջ։ Մարզիկներին և համայնքապետ Մանվել Փարամազյանին ուղեկցել են գլխավոր տնօրենի տեղակալ Արմեն Ստեփանյանը և արտադրության գծով տնօրեն Ալեքսանդր Ալավերդյանը։

Leave a comment