Հունիսի 10-ի բիզնես լուրերը

Տեղական լուրեր«Ռոսսելխոզնադզորը» հայկական մթերքի նկատմամբ ամսական մոնիթորինգ է սահմանելԳերատեսչության ղեկավար Սերգեյ Դանկվերտը հայտարարել է, որ Հայաստանից կատարվող մատակարարումների նկատմամբ սահմանվել է ամսական մոնիթորինգ։ Եթե մեկ ամսվա ընթացքում որևէ արտադրանքի գծով արձանագրվի խաղտումների աճ, ռուսական կողմը պատրաստ է դուրս գալ բանակցությունների։ԱՄՀ-ն Հայաստանին կհատկացնի ևս 25.1 մլն ԱՄՆ դոլարԱրժու…

ՀԱՊԿ-ը կդիտարկի պատժամիջոցների կիրառումը Հայաստանի պատճառով

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Հայաստանի կողմից անդամավճարները չմուծելու պատճառով ՀԱՊԿ-ը կդիտարկի կազմակերպության Կանոնադրության այն հոդվածի կիրառումը, որը վերաբերում է իրենց պարտավորությունները չկատարող անդամ պետություններին։ «Ի՞նչ անել այս իրավիճակում։ Մենք այսօր քննարկել ենք այդ հարցը։ Հայաստանն արդեն ավելի քան երկու տարի պարտք է ՀԱՊԿ բյուջեին, իսկ նման իրավիճակները նախատեսված են Հավաքական անվտանգության պայմանագրի … Read more

ՊԵԿ-ը հիմնադրամներին հիշեցնում է հաշվետվությունները հրապարակել

Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է, որ «Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ հիմնադրամները պարտավոր են իրենց տարեկան գործունեության վերաբերյալ հաշվետվությունը հրապարակել մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա հուլիսի 1-ից ոչ ուշ։ Հաշվի առնելով, որ մոտենում է հաշվետվությունների հրապարակման վերջնաժամկետը, ՊԵԿ-ը հորդորում է ապահովել օրենքով սահմանված հաշվետվությունների պատշաճ և ժամանակին հրապարակումը։ Միաժամանակ, տեղեկացնենք, որ հաշվետվությունների չհրապարակումը կամ օրենքով … Read more

Շահումով խաղեր խաղալու հստակ տարիքային շեմեր են սահմանվել

Շահումով խաղերն ու դրանցից բխող ֆինանսական ու սոցիալական ռիսկերը տարիներ շարունակ մնում են Հայաստանի ամենացավոտ խնդիրներից մեկը։ Խաղամոլության (լուդոմանիայի) տարածումը կանխելու և քաղաքացիներին սնանկացումից պաշտպանելու նպատակով պետությունը գնում է օրենսդրական նոր սահմանափակումների։ Այսուհետ բարձր ռիսկայնության խաղերից օրենքի ուժով կզրկվեն առավել խոցելի խմբերը՝ մինչև 21 տարեկան երիտասարդներն ու 70 տարեկանից բարձր անձինք: Բացի այդ, առանձին սահմանափակումներ … Read more

ԱՄՆ-ն և Իրանը միմյանց հարվածներ են հասցրել

Մերձավոր Արևելքում իրավիճակը հասել է էսկալացիայի ծայրահեղ կետին: Միացյալ Նահանգների զինված ուժերը պատասխան ռազմական հարվածներ են հասցրել Իրանի Իսլամական Հանրապետության տարածքին այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Թեհրանին մեղադրել էր Հորմուզի նեղուցի վրա ամերիկյան մարտական ուղղաթիռ խոցելու մեջ։ CENTCOM-ի օպերացիան և Թրամփի հայտարարությունը ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության (CENTCOM) փոխանցմամբ՝ ամերիկացի զինվորականները հարվածները սկսել են … Read more

2025-ին ԱԺ բյուջեն կատարվել է 98,4 %-ով

ԱԺ պետական-իրավական ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների՝ հունիսի 10-ի համատեղ նիստում ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանը ներկայացրել է ԱԺ 2025 թվականի բյուջեի կատարողականը: Հաշվետու տարում «ՀՀ 2025 թվականի պետական բյուջեի մասին» օրենքով Ազգային ժողովի հաստատված բյուջեն կազմել է 7,072,937,000 դրամ: Դավիթ Առաքելյանը տեղեկացրել է, որ Ազգային ժողովի բնականոն գործունությունն ապահովելու նպատակով … Read more

Հայաստանի՝ Եվրամիության և ԵԱՏՄ միջև ընտրության հարցն

Հայաստանի՝ Եվրամիության և ԵԱՏՄ միջև ընտրության հարցն արդեն կտրուկ է դրված։ Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ լիիրավ անդամ: Այս մասին ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: «Անհրաժեշտ է օպերատիվ կերպով հասկանալ իրավիճակը»,- հայտարարել է Սերգեյ Լավրովը։ ՌԴ ԱԳՆ ղեկավարը մատնանշել է այն փաստը, որ Երևանն ակտիվորեն ընդլայնում է համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ։

Մասկի տրիլիոնատեր դառնալը վտանագավո՞ր է աշխարհի համար

«Ով ասել է, թե փողով երջանկություն չես գնի, հիանալի հասկանում, թե ինչի մասին է խոսում»։ Սեփական սոցիալական ցանցում (X/Twitter) տխուր սմայլիկով ուղեկցված այս գրառումը Իլոն Մասկն արել էր փետրվարին՝ հիշեցնելով, որ ժամանակին հարթակի համար վճարել է 44 միլիարդ դոլար։ Սակայն, ինչպես նշում է Guardian պարբերականը, Մասկի այս տեսակետը հնացած է։ 2024 թվականին անցկացված գիտական հետազոտությունը … Read more

Ռոսսելխոզնադզորը հայկական մթերքի նկատմամբ մոնիթորինգ է իրականացնում

Ռուսաստանի անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայությունը (Ռոսսելխոզնադզոր) ամսական կտրվածքով հատուկ մոնիտորինգ է իրականացնում ռուսական շուկա մուտք գործող հայկական արտադրանքի նկատմամբ: Այս մասին Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի (SPIEF) շրջանակում ՏԱՍՍ լրատվական գործակալությանը տված հարցազրույցում հայտնել է կառույցի ղեկավար Սերգեյ Դանկվերտը։ Բանակցություններ՝ խախտումների աճի դեպքում Սերգեյ Դանկվերտը պարզաբանել է, որ ռուսական կողմն անցել է ներմուծվող … Read more

Աշխարհի խոշորագույն լրատվական կայքերի վարկանիշը

Ըստ Press Gazette պարբերականի՝ աշխարհի առաջատար առցանց լրատվամիջոցների նոր վարկանիշային աղյուսակի, BBC-ն ճանաչվել է աշխարհի ամենաայցելվող լրատվական կայքը՝ անկախ լեզվից: Similarweb վերլուծական հարթակի տվյալներով՝ 2026 թվականի մայիսին բրիտանական հեռարձակողի կայքն ունեցել է 894,7 միլիոն այցելություն՝ առաջ անցնելով ճապոնական Yahoo News-ից, որը գրանցել է 815,4 միլիոն այց: Նախորդ տարվա (2025 թ. մայիսի) տվյալների համեմատ՝ BBC-ին հաջողվել … Read more