Դեղատներում խախտումներ են հայտնաբերվել․ քաղաքապետարան
Դեղատներում խախտումներ են հայտնաբերվել․ քաղաքապետարան (տեսանյութ) Աջակցիր «Ա1+»-ին Սեպտեմբերի 1-ին Երևան քաղաքի վարչական տարածքում գործող «Ֆարմդոս» ընկերությանը պատկանող թվով 6 դեղատներում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայության կողմից իրականացված հսկողության արդյունքում հայտնաբերվել են թվով 6 վարչական իրավախախտման դեպքեր, մասնավորապես՝ պիտանելիության ժամկետն անց ապրանքների վաճառքի վերաբերյալ: