Նոր թոքենների միայն 7%-ն է շահույթ բերում ներդրողներին

Վերջին երկու տարիների ընթացքում ստեղծված կրիպտոարժույթային թոքենների միայն 7.1%-ն է վաճառվում իրենց նախնական հանրային առաջարկի (TGE) գնից բարձր, ինչը գործնականում ոչնչացնում է ներդրողների ներդրումները, ըստ CryptoRank հարթակի վերլուծաբանների։ Մասնագետները վերլուծել են 113 նախագծերի կատարողականը, որոնց սկզբնական շուկայական կապիտալիզացիան գերազանցում էր 100 միլիոն դոլարը։ Միայն ութ մետաղադրամ է կարողացել գրանցել դրական եկամտաբերություն իրենց TGE-ի համեմատ։ Ուսումնասիրության … Read more

Պենտագոն․ Իրանի դեմ պատերազմն արդեն ԱՄՆ-ին արժեցել է 37.5 միլիարդ դոլար

ԱՄՆ-ի՝ Իրանի դեմ իրականացվող ռազմական արշավի արժեքը մինչ այս պահը հասել է 37.5 միլիարդ դոլարի, հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը։ Միևնույն ժամանակ, ինչպես գրում է Reuters-ը, պարզ չէ, թե ինչ մեթոդաբանությամբ է Պենտագոնը հաշվարկել այդ գումարը։ Դեռևս մարտին գործակալության աղբյուրը հայտնել էր, որ Դոնալդ Թրամփի վարչակազմը պատերազմի առաջին վեց օրերի ծախսերը գնահատել էր … Read more

Ավելի մեծ, ավելի խելացի և արհեստական բանականությամբ․ Hyundai-ն ներկայացրել է Elantra-ի ութերորդ սերունդը

Մինչ ամբողջ աշխարհը փորձում է մեզ համոզել, որ սեդանները անցյալի մնացորդ են, իսկ ապագան բացառապես քրոսովերներինն է, հարավկորեական ավտոհսկան որոշել է գնալ այլ ճանապարհով։ Busan Mobility Show 2026 ցուցահանդեսում կայացել է Hyundai Avante-ի ութերորդ սերնդի պրեմիերան, որը մեզ հայտնի է որպես Elantra։ Նորույթը պարզապես մեծացել է չափերով, այլ վերածվել է իսկական համակարգչի՝ անիվների վրա, որտեղ … Read more

BMW-ն ծախսերը կրճատելու նպատակով հրաժարվել է Փարիզի ավտոսրահին մասնակցելուց

Գերմանական BMW AG ավտոարտադրողը հրաժարվել է 2026 թվականի հոկտեմբերին Փարիզի ավտոսրահին մասնակցելուց՝ ձգտելով կրճատել ծախսերը: Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով ընկերության հայտարարությանը։ BMW-ն այս որոշումը կապել է «առաջնահերթությունների փոփոխության» հետ։ Հետագայում ընկերությունը ավտոմոբիլային ցուցահանդեսներին կմասնակցի ընտրովի կերպով։ Հունիսին BMW-ն զգալիորեն վատթարացրել էր 2026 թվականի իր կանխատեսումները՝ նշելով Չինաստանում պահանջարկի շարունակվող թուլությունը, ինչպես նաև … Read more

Դրամի փոխարժեք` ՀՀ բանկեր. 10:50, 23/07/26

ՀՀ բանկերի կողմից սահմանված ՀՀ դրամի փոխարժեքները հուլիսի 23-ի ժամը 10:50-ի դրությամբ հետևյալն են. Անկանխիկ Անկանխիկ ԱՄՆ դոլարի առքի ամենաբարձր փոխարժեք` 364.00 դրամ (+0.00 դր.), վաճառքի ամենացածր փոխարժեք՝ 367.00 դրամ (+0.00 դր.): Անկանխիկ Եվրոյի առքի ամենաբարձր փոխարժեք՝ 413.00 դրամ (-0.50 դր.) և վաճառքի ամենացածր փոխարժեք՝ 420.00 դրամ (+1.00 դր.): Անկանխիկ Ռուբլու առքի ամենաբարձր փոխարժեք՝ 4.53 դրամ (+0.01 դր.), իսկ վաճառքի ամենացածր փոխարժեք՝ 4.48 դրամ (+0.00 դր.): Կանխիկ … Read more

2026-ին Վենեսուելայի նավթի վաճառքից ԱՄՆ-ի ստացած եկամուտն ավելի քան 13 միլիարդ դոլար է կազմել

2026 թվականին ԱՄՆ-ի վարչակազմը Վենեսուելայում արդյունահանվող նավթի վաճառքից ստացել է ավելի քան 13 միլիարդ դոլար եկամուտ: Այս մասին հաղորդում է The Financial Times-ը՝ հղում անելով սեփական հաշվարկներին։ Պարբերականը նշել է, որ միևնույն ժամանակ ԱՄՆ-ի վարչակազմը քիչ տեղեկություններ է հրապարակել այն մասին, թե ուր են ուղղվել այդ միջոցները։ Նավթի մատակարարումներից ստացվող եկամուտները կազմում են Վենեսուելայի ՀՆԱ-ի … Read more

Apple-ը Klarna-ի հետ կգործարկի Apple Upgrade սարքերի վարձակալության ծրագիրը

Apple-ը նախատեսում է հուլիսի 28-ին գործարկել Apple Upgrade սարքերի վարձակալության ծրագիրը: Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Նրանց խոսքով՝ ծրագիրը կտարածվի iPhone-ի, Mac-ի, iPad-ի և Apple Watch-ի մոդելների մեծ մասի վրա։ Ծրագրում ներառված չեն լինի Apple Watch SE-ն, բազային iPad-ները, iPhone 16-ը և MacBook Neo-ն։ Ծրագրի ֆինանսական գործընկերը կլինի շվեդական Klarna ֆինթեք … Read more

Ucom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան

Ucom-ի աջակցությամբ՝ «Արևորդի» բնապահպանական հասարակական կազմակերպությունը Վայքի մանկապատանեկան մարզադպրոցում տեղադրել է 15 կՎտ տեղակայված հզորությամբ արևային ֆոտովոլտային կայան։ Նախկինում համայնքային միջոցներով մարզադպրոցում տեղադրված 5 կՎտ հզորությամբ արևային կայանի արտադրած էլեկտրաէներգիան չէր բավարարում հաստատության ջեռուցման և օդափոխության կարիքները, մինչդեռ նոր՝ 15 կՎտ հզորությամբ կայանի գործարկմամբ մարզադպրոցը կկարողանա իր էլեկտրաէներգիայի պահանջարկը գրեթե ամբողջությամբ ապահովել սեփական արտադրությամբ։ «Ucom-ի … Read more

Վրացական գինու արտահանումը նվազել է 3.7%-ով

2026 թվականի հունվար-հունիս ամիսներին վրացական գինու արտահանման ծավալը կազմել է 117.1 մլն ԱՄՆ դոլար, ինչը 3.7%-ով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից։ Վաճառքի ամենամեծ շուկան շարունակում է մնալ Ռուսաստանը, սակայն այդ երկիր գինու արտահանումը շարունակում է նվազել։ Առաջին կիսամյակում Ռուսաստան գինու մատակարարումներից ստացված եկամուտը կազմել է 69.8 մլն դոլար, ինչը 3.9%-ով պակաս է նախորդ … Read more

ԱՄՆ-ի՝ չիպերի արտադրության տեղայնացման պահանջները հարվածել են TSMC-ի շահութաբերությանը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ճնշումը՝ առաջատար կիսահաղորդիչների արտադրությունը ամերիկյան տարածք տեղափոխելու նպատակով, հանգեցնում է ծախսերի աճի և աշխարհի խոշորագույն չիպարտադրող TSMC-ի շահութաբերության նվազմանը: Այս մասին հայտնում է CNBC-ն։ Երկրորդ եռամսյակում TSMC-ի շահույթն աճել է 77.4%-ով, իսկ համախառն շահութաբերության մարժան կազմել է 67.7%։ Սակայն ընկերության ֆինանսական տնօրեն Ուենդել Հուանգը նշել է, որ արտասահմանյան ընդլայնումը բացասաբար է … Read more