2026 թվականի հունվար-հունիս ամիսներին վրացական գինու արտահանման ծավալը կազմել է 117.1 մլն ԱՄՆ դոլար, ինչը 3.7%-ով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից։
Վաճառքի ամենամեծ շուկան շարունակում է մնալ Ռուսաստանը, սակայն այդ երկիր գինու արտահանումը շարունակում է նվազել։ Առաջին կիսամյակում Ռուսաստան գինու մատակարարումներից ստացված եկամուտը կազմել է 69.8 մլն դոլար, ինչը 3.9%-ով պակաս է նախորդ տարվա ցուցանիշից։ Բնական արտահայտությամբ արտահանման ծավալը նվազել է ավելի զգալիորեն՝ 9.6%-ով։
2026 թվականի առաջին կիսամյակում վրացական գինու ներմուծմամբ առաջատար 10 երկրներն են՝
Ռուսաստանը՝ 69.8 մլն դոլար,
Լեհաստանը՝ 8.5 մլն դոլար,
Ուկրաինան՝ 6.1 մլն դոլար,
Չինաստանը՝ 4.8 մլն դոլար,
Գերմանիան՝ 3.8 մլն դոլար,
Բելառուսը՝ 3.3 մլն դոլար,
Ղազախստանը՝ 3.3 մլն դոլար,
ԱՄՆ-ն՝ 2.5 մլն դոլար,
Լատվիան՝ 2.1 մլն դոլար,
Թուրքիան՝ 1.6 մլն դոլար: