Դոնալդ Թրամփը հայտարարել է արտասահմանյան դեղերի համար 100% մաքսատուրքերի մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախատեսում է սահմանել 100% մաքսատուրքեր որոշ բժշկական պատրաստուկների ներմուծման վրա, եթե դրանց արտադրողները չհամաձայնվեն արտադրությունը կազմակերպել ԱՄՆ-ում, ինչպես նաև վերանայել է պողպատի, ալյումինի և պղնձի նկատմամբ գործող սակագները։ Նոր քայլերը նախատեսված են մասամբ փոխարինելու նախկին մաքսատուրքերին, որոնք փետրվարին չեղարկվել էին ԱՄՆ Գերագույն դատարանի կողմից։ Թրամփի պրոկլամացիայում, որը հրապարակվել է Սպիտակ տան … Read more

Լոնդոնում կոչ են արել ճնշում գործադրել Իրանի վրա՝ Հորմուզի նեղուցը բացելու համար

Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Իվետ Կուպերը Հորմուզի նեղուցի շրջափակման վերաբերյալ 40 երկրի ներկայացուցիչների հետ առցանց քննարկումից հետո ընդգծել է Իրանի նկատմամբ դիվանագիտական և տնտեսական ճնշման կարևորությունը՝ նավերի անվտանգ անցումն ապահովելու նպատակով։ «Մենք նպատակ ունենք քննարկել ցանկացած հնարավոր դիվանագիտական, տնտեսական և համակարգված միջոցներ՝ նեղուցը կրկին բացելու համար»։ Արևմտյան ԶԼՄ-ները նշել են, որ զինված հակամարտության պայմաններում Հորմուզի … Read more

Tesla-ն երկրորդ եռամսյակն անընդմեջ ավելացնում է ավտոմեքենաների մատակարարումները Շանհայի գործարանից

Tesla Inc.-ը երկրորդ եռամսյակն անընդմեջ ավելացնում է Շանհայի գործարանից իրականացվող մատակարարումները՝ չնայած էլեկտրամոբիլների շուկայում մրցակցության ուժեղացմանը։ Մարտին մատակարարումները, ներառյալ արտահանումը, աճել են 8.7%-ով՝ հասնելով 85.67 հազար էլեկտրամոբիլի: Այս մասին հայտնել է Չինաստանի ուղևորատար ավտոմեքենաների ասոցիացիան։ 2026 թվականի առաջին եռամսյակում Tesla-ի ավտոմեքենաների մատակարարումները տարեկան հաշվարկով աճել են 23.5%-ով։ 2025 թվականի չորրորդ եռամսյակում աճը կազմել էր 1.9%։ … Read more

Bitcoin-ի փոխարժեքը նվազել է. 03/04/26

Աշխարհի խոշորագույն թվային արժույթների (կրիպտոարժույթ) փոխարժեքները ապրիլի 3-ի ժամը 10:30-ի դրությամբ. Bitcoin-ի (BTC) փոխարժեքը դրամի նկատմամբ նվազել է 0.09%-ով և կազմել 25,116,098.42 դրամ, ԱՄՆ դոլարի նկատմամբ Bitcoin-ի փոխարժեքը նվազել է 0.02%-ով և կազմել 66,628.02 դոլար: Ethereum-ի (ETH) փոխարժեքն աճել է 0.48%-ով և կազմել 2,058.84 դոլար, ETH/BTC փոխարժեքը՝ 0.030900464 (+0.50%): Bitcoin Cash-ի (BCH) փոխարժեքն աճել է … Read more

Դրամի փոխարժեք` ՀՀ բանկեր. 10:50, 03/04/26

ՀՀ բանկերի կողմից սահմանված ՀՀ դրամի փոխարժեքները ապրիլի 3-ի ժամը 10:50-ի դրությամբ հետևյալն են. Անկանխիկ Անկանխիկ ԱՄՆ դոլարի առքի ամենաբարձր փոխարժեք` 375.00 դրամ (+0.00 դր.), վաճառքի ամենացածր փոխարժեք՝ 378.00 դրամ (-0.50 դր.): Անկանխիկ Եվրոյի առքի ամենաբարձր փոխարժեք՝ 431.50 դրամ (-1.50 դր.) և վաճառքի ամենացածր փոխարժեք՝ 436.50 դրամ (-1.00 դր.): Անկանխիկ Ռուբլու առքի ամենաբարձր փոխարժեք՝ 4.67 դրամ (+0.02 դր.), իսկ վաճառքի ամենացածր փոխարժեք՝ 4.79 դրամ (+0.04 դր.): Կանխիկ … Read more

ԱրարատԲանկը՝ Commerzbank AG բանկի «Որակի գերազանցության» մրցանակակիր

ԱրարատԲանկը 10-րդ անգամ արժանացել է Գերմանական առաջատար ֆինանսական հաստատություններից մեկի՝ Commerzbank AG բանկի «Որակի գերազանցության» (STP Award 2025) մրցանակին։ Մրցանակը շնորհվել է 2025թ.-ին SWIFT համակարգով իրականացվող փոխանցումների գերազանց որակ ապահովելու համար, ինչը նշանակում է, որ Commerzbank թղթակցի միջոցով իրականացված բոլոր փոխանցումները ամբողջությամբ համապատասխանել են STP ստանդարտներին` ապահովելով  վճարային գործարքների արագության ու անվտանգության բարձր ցուցանիշներ։ Առաջին … Read more

Պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի ակտիվները կազմել են 1,522 մլրդ դրամ․ 2026թ․ փետրվար

Ըստ ՀՀ կենտրոնական բանկի տվյալների 2026թ․-ի փետրվարի դրությամբ պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի ընդամենը ակտիվները կազմել են 1,522,053 մլն դրամ։ Մասնավորապես հավասարակշռված ֆոնդերի ակտիվները կազմել են 16,999 մլն դրամ, պահպանողական ֆոնդերինը՝ 1,493,166 մլն դրամ և կայուն եկամտային ֆոնդերինը՝ 11,887 մլն դրամ։ Զուտ ակտիվների արժեքը (NAV) կազմել է 1,513,448 մլն դրամ։ Դրամական միջոցները և ավանդները կազմել են 354,963 մլն դրամ։ Պարտատոմսերը կազմել են 643,416 մլն դրամ։ Մասնավորապես ՀՀ պետական պարտատոմսերը կազմել են 561,815 մլն դրամ, … Read more

Բիթքոյնը 8 տարվա մեջ ունեցել է ամենավատ առաջին եռամսյակային ցուցանիշը

2026 թվականի առաջին եռամսյակում աշխարհի առաջատար կրիպտոարժույթի՝ բիթքոյնի գինը նվազել է 22.2%-ով: Սա ակտիվի վատագույն մեկնարկն է վերջին ութ տարվա ընթացքում։ Yahoo Finance-ի տվյալներով՝ թվային ոսկու գինը մարտի 31-ին փակվել է 66,619 դոլարի սահմաններում: Համեմատության համար, հունվարի 1-ին այն վաճառվել է 87,508 դոլարով: Տարվա սկզբին ավելի զգալի անկում գրանցվել է ընդամենը ութ տարի առաջ, երբ … Read more

ԱՄՆ-ում ավտոմեքենաների վաճառքն առաջին եռամսյակում նվազել է 5.3%-ով

ԱՄՆ-ում ավտոմեքենաների վաճառքը առաջին եռամսյակում տարեկան հաշվարկով նվազել է 5.3%-ով և կազմել մոտ 3.71 մլն միավոր՝ ըստ Omdia վերլուծական ընկերության տվյալների։ Տարեկան տեմպերով հաշվարկված՝ ցուցանիշը կազմել է 15.6 մլն ավտոմեքենա։ Շուկայի առաջատար General Motors-ը հունվար-մարտ ամիսներին կրճատել է ավտոմեքենաների վաճառքը մոտ 10%-ով՝ մինչև 626.43 հազար, իսկ Honda-ն՝ 4%-ով՝ մինչև 336.83 հազար։ Stellantis-ի վաճառքն աճել է … Read more

Նավթային ճգնաժամի ֆոնին` Չինաստանը տնտեսությունից դուրս է բերել 160 մլրդ դոլար

Չինաստանի կենտրոնական բանկը մեկ տարվա ընթացքում առաջին անգամ սկսել է փողերի դուրսբերում երկրի ֆինանսական համակարգից։ Այս քայլը ցույց է տալիս Պեկինի ցանկությունը պահպանել գործողությունների ազատություն այն պայմաններում, երբ նավթի համաշխարհային գների կտրուկ աճը սկսում է արագացնել ներքինգնաճը: Այս մասին գրում է Bloomberg-ը։ Մարտի արդյունքներով Չինաստանի Ժողովրդական բանկը կարճաժամկետ բաց շուկայի գործառնությունների միջոցով ֆինանսական համակարգից դուրս … Read more