ԱՄՆ-ում ավտոմեքենաների վաճառքն առաջին եռամսյակում նվազել է 5.3%-ով

ԱՄՆ-ում ավտոմեքենաների վաճառքը առաջին եռամսյակում տարեկան հաշվարկով նվազել է 5.3%-ով և կազմել մոտ 3.71 մլն միավոր՝ ըստ Omdia վերլուծական ընկերության տվյալների։

Տարեկան տեմպերով հաշվարկված՝ ցուցանիշը կազմել է 15.6 մլն ավտոմեքենա։

Շուկայի առաջատար General Motors-ը հունվար-մարտ ամիսներին կրճատել է ավտոմեքենաների վաճառքը մոտ 10%-ով՝ մինչև 626.43 հազար, իսկ Honda-ն՝ 4%-ով՝ մինչև 336.83 հազար։

Stellantis-ի վաճառքն աճել է 4%-ով՝ մինչև 305.9 հազար, Hyundai-ինը՝ 1%-ով՝ մինչև 205.39 հազար։ Toyota-ի վաճառքը գրեթե չի փոխվել և կազմել է 569.42 հազար ավտոմեքենա։

Մի շարք խոշոր ավտոարտադրողներ, այդ թվում՝ Ford Motor-ը և Tesla-ն, դեռևս չեն հրապարակել առաջին եռամսյակի տվյալները։ Վերլուծաբանները կարծում են, որ Tesla-ն եռամսյակային վաճառքը ավելացրել է 8.6%-ով՝ մինչև 365.65 հազար։

Cox Automotive-ի գնահատմամբ՝ ԱՄՆ-ում էլեկտրամոբիլների վաճառքը հունվար-մարտ ամիսներին նվազել է մոտ 28%-ով։

Deutsche Bank-ը կանխատեսում է, որ երկրում ավտոմեքենաների ընդհանուր վաճառքը այս տարի կնվազի 2.5%-ով՝ մինչև 15.8 մլն միավոր։

Ավտոաշխարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է ԿԱՍԿՈ ապահովագրություն։ Կասկոն կօգնի անսպասելի իրավիճակներում պահպանել կայուն ֆինանսական վիճակ։

Leave a comment