Tesla-ն կավելացնի արտադրության ծավալները Գերմանիայում

Tesla-ն նախատեսում է ավելացնել ավտոմեքենաների արտադրությունը Գերմանիայում գտնվող գործարանում։ Ամերիկյան ավտոարտադրողը մտադիր է Գրյունհայդեում գտնվող իր գործարանում արտադրության ծավալը հասցնել շաբաթական 7.5 հազար ավտոմեքենայի, ինչը տարեկան կտրվածքով հասնում է մոտ 375 հազար մեքենայի։ Բացի այդ, ընկերությունը նախատեսում է ընդլայնել մարտկոցների արտադրությունը։ Այս մասին հայտնում է Deutsche Presse-Agentur (DPA) գործակալությունը։ Tesla-ն ընդգծել է, որ ծրագրերի իրականացումը … Read more

Հարավային Կորեան թվային վճարումների փորձնական ծրագիրը կընդլայնի մինչև 500,000 դրամապանակ

Հարավային Կորեայի Ֆինանսական ծառայությունների հանձնաժողովը (FSC) հաստատել է Project Hangang ծրագրի երկրորդ փուլի իրականացումը, որի շրջանակում երկրի Կենտրոնական բանկը փորձարկում է կենտրոնական բանկի թվային արժույթի (CBDC) վրա հիմնված վճարային համակարգը։ Փորձնական ծրագրում օգտատերերի թվային դրամապանակների առավելագույն թիվը կավելանա 100 հազարից մինչև 500 հազար, իսկ մասնակից բանկերի թիվը՝ յոթից ինը։ Decrypt-ի տվյալներով՝ ընդլայնված փորձարկումը կարող է … Read more

Իլոն Մասկ․ Եթե SpaceX-ը հասնի իր նպատակներին, ընկերությունը կարժենա ավելի շատ, քան ամբողջ աշխարհը

Եթե SpaceX-ին հաջողվի հասնել իր նպատակներին, ընկերության արժեքը կգերազանցի ամբողջ մնացած աշխարհի արժեքը։ Նման հայտարարություն սոցցանցերում հրապարակել է ընկերության գլխավոր տնօրեն Իլոն Մասկը։ X-ում օգտատիրոջ մեկնաբանությանը պատասխանելիս, որը կասկածի տակ էր դրել SpaceX-ի և Anthropic-ի միջև արհեստական բանականության հաշվարկային հզորությունների ոլորտում բազմամիլիարդանոց համագործակցությունը, Մասկը գրել է՝ կարծես դուք չեք հասկանում, որ SpaceX-ը կարժենա ավելի շատ, … Read more

ԵՄ կանոնների պատճառով բրենդները կանգնել են ընտրության առաջ

Եվրոպական միությունում հուլիսի 19-ից ուժի մեջ է մտել չվաճառված հագուստի, կոշիկի և աքսեսուարների ոչնչացման արգելքը։ Սահմանափակումները վերաբերում են խոշոր նորաձևության կոնգլոմերատներին, այդ թվում՝ LVMH-ին, Prada-ին, Chanel-ին և Inditex-ին։ Նոր հարվածը բաժին է հասել լյուքս դասի բրենդներին, որոնք կորցնում են իրենց ապրանքների նկատմամբ պահանջարկը վերահսկելու գործիքներից մեկը, հայտնում է Financial Times-ը։ Այժմ ընկերությունները ստիպված են ընտրություն … Read more

Իրանը ԱՄՆ-ի հետ հրադադարի ընթացքում 6 մլրդ դոլարի նավթ է արտահանել

Մինչ ամերիկյան պատժամիջոցները ժամանակավորապես թուլացել էին, Իրանը կարողացել է արտահանել նավթի հսկայական ծավալ։ Խոսքը մոտ 70 մլն բարելի մասին է, որի արժեքը գնահատվում է 5-6 մլրդ դոլար։ Այս տվյալները հրապարակել է The Wall Street Journal (WSJ) պարբերականը՝ վկայակոչելով United Against Nuclear Iran ոչ կառավարական կազմակերպության հաշվարկները։ Կազմակերպության տվյալներով՝ հունիսի կեսերից մինչև հուլիսի կեսերն ընկած ժամանակահատվածում … Read more

Ճապոնիան փորձում է նվազեցնել արհեստական բանականության ոլորտում ԱՄՆ-ից և Չինաստանից կախվածությունը

Ճապոնիան նոր դիվանագիտական ռազմավարություն է սկսում արհեստական բանականության ոլորտում։ Տոկիոն ձևավորում է գործընկերություններ զարգացող երկրների և Եվրամիության անդամ պետությունների հետ՝ նպատակ ունենալով նվազեցնել ԱՄՆ-ի և Չինաստանի տեխնոլոգիական հսկաներից կախվածությունը, հայտնում է Kyodo լրատվական գործակալությունը։ Գործակալության տվյալներով՝ արդեն իսկ ձեռնարկվել են գործնական քայլեր։ Ճապոնիան և Հնդկաստանը համաձայնել են կանոնավոր երկկողմ երկխոսություն վարել արհեստական բանականության հարցերի շուրջ։ … Read more

Բիբլոս Բանկ Արմենիա. Ինչպես ստանալ ավելին ճամփորդական ծախսերի դիմաց

Ճամփորդելիս կարևոր է պլանավորել ու ստանալ ավելին այն ծախսերի դիմաց, որոնք միևնույն է պատրաստվում եք անել։ Բիբլոս Բանկ Արմենիայի Mastercard World-ը շահավետ ու խելացի արտոնություններ է տրամադրում ճամփորդության ամեն փուլում։ Ճամփորդությունից առաջ 1․ Հյուրանոցն ամրագրում եք Booking.com-ով և ստանում մինչև 7% քեշբեք Booking.com-ի Ձեր հաշվին 2․ 24/7 կոնսիերժ ծառայության օգնությամբ պլանավորում եք ուղևորությունը Օդանավակայանում 3․ … Read more

JPMorgan Chase-ի ղեկավարը զգուշացրել է, որ շուկաները թերագնահատում են ռիսկերը

JPMorgan Chase-ի գլխավոր տնօրեն Ջեյմի Դայմոնը հայտարարել է, որ ներդրողները թերագնահատում են համաշխարհային տնտեսության առջև ծառացած ռիսկերը, ուստի ինքը ներկայիս գներով չէր գնի ո՛չ բաժնետոմսեր, ո՛չ էլ ԱՄՆ երկարաժամկետ գանձապետական պարտատոմսեր, հայտնում է CNBC-ն։ Նրա խոսքով՝ շուկաները լիարժեք չեն գնահատում աճող աշխարհաքաղաքական և ֆինանսական սպառնալիքները։ Դայմոնը նշել է, որ ռիսկերը զգալիորեն ավելի մեծ են, քան … Read more

Եվրամիությունը քննարկում է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների փակուղուց դուրս գալու երեք սցենար

Եվրամիությունում քննարկում են առնվազն երեք տարբերակ՝ Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների փաթեթի շուրջ ստեղծված փակուղուց դուրս գալու համար։ Վերջին շաբաթներին 21-րդ պատժամիջոցների փաթեթի հաստատման գործընթացը կանգ է առել, հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով իրազեկ աղբյուրներին։ Փաթեթի համաձայնեցման հիմնական խոչընդոտը դարձել է Հունաստանի դիրքորոշումը։ Աթենքը դեմ է այն միջոցառումներին, որոնք սահմանափակում են ռուսական հեղուկացված բնական գազի (LNG) … Read more

Եվրոպայում գազի գները նվազել են մինչև 681 դոլար՝ հազար խորանարդ մետրի համար

Լոնդոնի ICE բորսայի տվյալների համաձայն՝ Եվրոպայի գազի գները երեքշաբթի առավոտյան նվազել են 2%-ով՝ հասնելով 681 դոլարի մեկ հազար խորանարդ մետրի համար։ TTF ինդեքսի (Եվրոպայի ամենամեծ բաշխման կենտրոնը, որը գտնվում է Նիդեռլանդներում) օգոստոսյան (մոտակա) ֆյուչերսները բացվել են 689.4 դոլարով (-0.7%): Գնանշումների դինամիկան հիմնված է նախորդ առևտրային օրվա հաշվարկային գնի վրա՝ 694.2 դոլար մեկ հազար խորանարդ մետրի … Read more