Չինաստանը սահմանում է ավտոմատ վարման համակարգերի անվտանգության չափանիշներ

Չինաստանի արդյունաբերության նախարարությունը հայտարարել է պայմանականորեն ավտոմատացված և բարձր աստիճանի ավտոմատացված վարման համակարգերով հագեցած տրանսպորտային միջոցների համար անվտանգության պարտադիր պահանջների ներդրման մասին։ Նոր կանոնները ուժի մեջ կմտնեն 2027 թվականի հուլիսի 1-ից։ Դրանք պարտադրում են, որ ավտոմատ վարման համակարգերը ապահովեն անվտանգության մակարդակ, որը չի զիջում որակավորված և ուշադիր վարորդի ապահոված մակարդակին։ Նախարարության հայտարարության համաձայն՝ համակարգերը չպետք … Read more

Դրամի փոխարժեք` ՀՀ բանկեր. 10:50, 06/08/26

ՀՀ բանկերի կողմից սահմանված ՀՀ դրամի փոխարժեքները օգոստոսի 6-ի ժամը 10:50-ի դրությամբ հետևյալն են. Անկանխիկ Անկանխիկ ԱՄՆ դոլարի առքի ամենաբարձր փոխարժեք` 364.50 դրամ (+0.00 դր.), վաճառքի ամենացածր փոխարժեք՝ 366.50 դրամ (-1.00 դր.): Անկանխիկ Եվրոյի առքի ամենաբարձր փոխարժեք՝ 418.00 դրամ (+0.00 դր.) և վաճառքի ամենացածր փոխարժեք՝ 425.00 դրամ (-0.50 դր.): Անկանխիկ Ռուբլու առքի ամենաբարձր փոխարժեք՝ 4.45 դրամ (+0.00 դր.), իսկ վաճառքի ամենացածր փոխարժեք՝ 4.52 դրամ (-0.02 դր.): Կանխիկ … Read more

Սպորտ և փող. Ինչպես են պատմության 10 ամենահարուստ մարզիկները կուտակել իրենց կարողությունը

Պատմության մեջ աշխարհի 10 ամենահարուստ մարզիկների համատեղ կարողությունը գերազանցում է 22.5 միլիարդ դոլարը։ Վարկանիշում ընդգրկված են ֆուտբոլիստներ, գոլֆիստներ, բասկետբոլիստներ, թենիսիստ և բռնցքամարտիկ։ Ցանկի բոլոր մասնակիցները միլիարդատերեր են, սակայն նրանց կարողության հիմքը կազմել են ոչ միայն մարզական աշխատավարձերն ու մրցանակային գումարները։ Հարստության հիմնական աղբյուրներն են դարձել գովազդային պայմանագրերը, ներդրումները, բիզնեսներում բաժնեմասերը, անվան լիցենզավորումը և անձնական բրենդները։ … Read more

Դոլարի փոխարժեքը նվազել է, եվրոն ու ոսկու գինն՝ աճել. ՀՀ ԿԲ, 05/08/2026

ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ օգոստոսի 05-ին բանկի կողմից սահմանված ՀՀ դրամի փոխարժեքները հետևյալն են. ԱՄՆ դոլարի (USD) փոխարժեքը նվազել է 0.87 դրամով և կազմել 366.14 դրամ, իսկ ռուսական ռուբլու (RUR) փոխարժեքը նվազել է 0.0219 դրամով և կազմել 4.5041 դրամ: Միևնույն ժամանակ, եվրոյի (EUR) փոխարժեքն աճել է 0.06 դրամով և կազմել 422.56 դրամ: Շվեյցարական ֆրանկի (CHF) փոխարժեքը նվազել է 0.74 դրամով և կազմել 452.36 դրամ, իսկ բրիտանական ֆունտի (GBP) փոխարժեքը նվազել է 0.21 դրամով և … Read more

ԱՄՆ-ը կսահմանի ռազմավարական հումքի արտահանման նոր սահմանափակումներ

Bloomberg-ի տեղեկություններով՝ ԱՄՆ-ն այս ամսվա վերջից կարգելի վոլֆրամի ջարդոնի և մարտկոցների վերամշակումից ստացվող նյութերի արտահանումը։ Որոշումն ընդունվել է այն բանից հետո, երբ նախագահ Դոնալդ Թրամփը դաշնային իշխանություններին լիազորել է երկրի ներսում պահել ռազմավարական նշանակություն ունեցող կարևոր հումքը։ Վոլֆրամը բարձր ամրությամբ մետաղ է, որն օգտագործվում է ռազմական զրահի, զինամթերքի, ինչպես նաև ավտոմոբիլային արդյունաբերության բարձր ճշգրտության գործիքների … Read more

Մայքլ Բյուրին կանխատեսում է ԱՄՆ ֆոնդային շուկայի անկում՝ 1987 թվականի սցենարով

Հայտնի ներդրող Մայքլ Բյուրին շարունակում է խաղադրույք կատարել ԱՄՆ ֆոնդային շուկայի անկման վրա՝ չնայած S&P 500 ինդեքսի ռեկորդային աճին, հաղորդում է CNBC-ն։ Օրերս  S&P 500-ն աճել է 1.9%-ով՝ հունիսից ի վեր առաջին անգամ փակվելով պատմական առավելագույն մակարդակում՝ կորպորատիվ ուժեղ ֆինանսական արդյունքների և նավթի գների նվազման ֆոնին։ Տեխնոլոգիական Nasdaq Composite ինդեքսը բարձրացել է 2.7%-ով։ Չնայած շուկայի … Read more

SpaceX-ի արբանյակային հավակնությունները մեծացնում են ճնշումը մրցակիցների վրա

Reuters-ի փոխանցմամբ՝ SpaceX-ն ավելի հաճախ է իր Falcon 9 հրթիռների մեկնարկային հզորությունները հատկացնում սեփական Starlink արբանյակների արձակմանը, ինչի հետևանքով սահմանափակվում են այն տիեզերական ընկերությունների հնարավորությունները, որոնք երկար ժամանակ ապավինում էին Իլոն Մասկի ընկերությանը՝ իրենց արբանյակները ուղեծիր դուրս բերելու համար։ Reuters-ի վերլուծության համաձայն՝ Starlink-ի բաժինը SpaceX-ի առաքելություններում 2020 թվականի 54%-ից 2026 թվականին աճել է մինչև մոտ … Read more

Apple-ին սպառնում է ավելի քան 30 մլրդ դոլարի հայց՝ լուսանկարներում դեմքերի ճանաչման գործառույթի պատճառով

ԱՄՆ Իլինոյս նահանգի դատարանը թույլատրել է կոլեկտիվ հայցի քննությունը, որով Apple-ը մեղադրվում է նահանգի Կենսաչափական տվյալների գաղտնիության պաշտպանության մասին օրենքի խախտման մեջ։ Եթե դատարանը վճիռ կայացնի հօգուտ հայցվորների, ընկերությունը կարող է պարտավորվել վճարել ավելի քան 30 մլրդ դոլարի փոխհատուցում։ Հայցը, որը 2020 թվականի մարտին ներկայացրել են Apple-ի շուրջ տասը սարքի սեփականատերեր, վերաբերում է Apple Photos … Read more

Օնչեյն շուկաների հիմնական արդյունքները 2026 թվականի առաջին կիսամյակում

2026 թվականի առաջին կիսամյակը կրիպտոարդյունաբերության համար նշանավորվեց ոչ թե կապիտալի սովորական վերաբաշխմամբ ակտիվների միջև, այլ համակարգային լայնածավալ անկմամբ։ DeFi ոլորտում արգելափակված ընդհանուր ակտիվների ծավալը (TVL) նվազեց 38%-ով՝ կորցնելով 43.4 մլրդ դոլար, մինչդեռ առաջին մակարդակի (Layer 1) վեց խոշորագույն ցանցերի համախառն կապիտալիզացիան կրճատվեց 42%-ով կամ 246.5 մլրդ դոլարով։ Այս շրջանը բացահայտեց մասշտաբայնացման գործող մոդելների կառուցվածքային խնդիրները … Read more

Հնդկաստանը նախատեսում է հարկային արտոնություններով ներգրավել ներդրումներ

Bloomberg News-ի տեղեկություններով՝ Հնդկաստանի կառավարությունը մտադիր է խորհրդարանի հավանությանը ներկայացնել մի շարք հարկային նախաձեռնություններ, որոնք ուղղված են օտարերկրյա ներդրումների ներգրավմանը և երկրի արտադրական ներուժի ամրապնդմանը։ Պարբերականի տվյալներով՝ օրենսդիրները կքննարկեն օրինագծեր, որոնք նախատեսում են հարկային արտոնությունների ամրագրում Հնդկաստանի պետական պարտատոմսեր ձեռք բերող օտարերկրյա ներդրողների համար, ինչպես նաև օֆշորային ներդրումային հիմնադրամների պաշտպանություն հարկային պարտավորություններից այն դեպքերում, երբ … Read more