Փաշինյանն ուսանողներին և աշակերտներին է ներկայացրել է Իրական Հայաստանի գաղափարախոսությունը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 17, 24News Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Աջափնյակ վարչական շրջանում հանդիպում է ունեցել մի խումբ ուսանողների և աշակերտների հետ, որի ընթացքում ներկայացրել է Իրական Հայաստանի գաղափարախոսությունը։ Վարչապետը պատասխանել է ներկաների հարցերին, որոնք վերաբերել են գաղափարախոսության սկզբունքներին, կրթության, ենթակառուցվածքների զարգացմանը, տրանսպորտային խնդիրների լուծմանը և այլ թեմաների։ Նմանատիպ հանդիպումների շարքը կրում է շարունակական բնույթ։ _00_ՄԱ

Անցած շաբաթ Փրկարար ծառայությունում գրանցվել է 628 դեպք, որից 162-ը՝ արտակարգ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 17, 24News Փետրվարի 9-ից 15-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 628 դեպք, որից 162-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 57, փլուզման, թունավորման՝ 3-ական, կենսաապահովման կոմունալ համակարգերում վթարի, ուժեղ քամու՝ 2-ական, քարաթափման՝ 12, առատ ձյան, ինքնասպանության փորձի՝ 4-ական, ձնաբքի՝ 7, մերկասառույցի՝ 16, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 56, կեղծ ահազանգի՝ 8, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 177, … Read more

Ո՞վ էր իրականում Պապ թագավորը. «Մանդելայի էֆեկտը»՝ 2-րդ թողարկում

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 17, 24News Պապ թագավորն ապրել է մեզանից 1651 տարի առաջ, բայց նրա պատմությունը և այդ պատմության դասերն ու փիլիսոփայությունը մինչև օրս հանգիստ չի տալիս ոչ միայն պատմաբաններին, այլև տարբեր ժամանակների քաղաքական գործիչներին ու քաղաքական ռեժիմներին։ Պապի պատմությունը մի քանի անգամ փաթեթավորվել ու ծառայեցվել է որպես գաղափարախոսական գործիք։ Վերջին ամենաթարմ օրինակը խորհրդային տարիների փաթեթավորումն … Read more

Ամեն ուրբաթ Մասյացոտնի թեմի եկեղեցիներից մեկում կկատարվի Հանգստյան ժամերգություն

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 17, 24News Մեծ Պահքի ընթացքում՝ յուրաքանչյուր ուրբաթ օր, Մասյացոտնի թեմի եկեղեցիներից մեկում կկատարվի Հանգստյան ժամերգություն և հոգևոր խորհրդածություն՝ թեմի հոգևորականների մասնակցությամբ։ Միասնական առաջին ժամերգությունը կկատարվի փետրվարի 20-ին՝ ժամը 17:00-ին, Բյուրավանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում։ «Սիրով հրավիրում ենք բոլորիդ ընդհանրական աղոթքով զորանալու և միասին անցնելու Մեծ Պահքի հոգևոր ճամփորդությունը՝ դեպի Սուրբ Հարություն»,- ասվում է … Read more

Ի տարբերություն հայաստանյան պաշտոնյաների` Սարգիս Կարապետյանը շրջում է առանց թիկնապահների

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 17, 24News Ի տարբերություն հայաստանյան պաշտոնյաների և իրենց երեխաների` Սարգիս Կարապետյանը շրջում է Երևանում առանց թիկնապահների: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Մեր ձևով» շարժման անդամ Ալիկ Ալեքսանյանը։ Նշենք՝ համացանցում տեսանյութ էր տարածվել, որում Սամվել Կարապետյանի որդուն՝ Սարգիս Կարապետյանին սպասարկող մեքենան կայանվել էր խախտումով՝ 2-րդ գծի վրա։ –00—ՅՄ