Գլխավոր դատախազի որոշմամբ Ավստրիայում հետախուզվող անձը հանձնվել է այդ երկրի իրավասու մարմիններին
ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 16, 24News Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը բավարարել է Ավստրիայի Հանրապետության իրավասու մարմնի միջնորդությունը. բնակարան ապօրինի մուտք գործելով գողություններ և գողության փորձեր կատարելու համար մեղադրվող Մ.Կ.-ն հանձնվել է Ավստրիայի իրավասու մարմիններին: –00—ՅՄ