Ո՞վ էր իրականում Պապ թագավորը. «Մանդելայի էֆեկտը»՝ 2-րդ թողարկում

Պապ թագավորն ապրել է մեզանից 1651 տարի առաջ, բայց նրա պատմությունը և այդ պատմության դասերն ու փիլիսոփայությունը մինչև օրս հանգիստ չի տալիս ոչ միայն պատմաբաններին, այլև տարբեր ժամանակների քաղաքական գործիչներին ու քաղաքական ռեժիմներին։ Պապի պատմությունը մի քանի անգամ փաթեթավորվել ու ծառայեցվել է որպես գաղափարախոսական գործիք։

Վերջին ամենաթարմ օրինակը խորհրդային տարիների փաթեթավորումն է, երբ հակաեկեղեցական քաղաքականության համատեքստում օգտագործվում էր Պապի կերպարը, և նաև մեր օրերում, երբ Պապի կերպարը փորձ է արվում վերաիմաստավորել և օգտագործել ներկայիս աշխարհաքաղաքական ու քաղաքակրթական աշխարհընկալումների համատեքստում։

Պապ Արշակունի արքայի մասին այս թողարկումը հիմնված է բացառապես փաստերի վրա։ Նա մասին գոյություն ունի երեք սկզբնաղբյուր՝ հայ պատմիչներ Մովսես Խորենացի ու Փավստոս Բուզանդ և հռոմեացի պատմիչ Ամիանոս Մարկելլինոս։ Հենց այս աղբյուրների հիման վրա էլ պատրաստել ենք այս էպիզոդը՝ հասկանալու համար՝ ով էր իրականում Պապը, ինչ իրավիճակում իջավ պատմության թատերաբեմ, ինչ փորձեց անել, ինչպես հեռացավ կյանքից, ինչ թողեց իրենից հետո և ի վերջո՝ որոնք են Պապ թագավորի կյանքի ու գործունեության պատմության դասերը։

–00—ՅՄ

Leave a comment