47 երթուղին սպասարկող ավտոբուսը հայտնվել է ջրատարում․ 4 վիրավոր կա

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 6, 24News Այսօր՝ մարտի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 21։30-ի սահմաններում Մխչյան գյուղի վարչական տարածքում Երևան-Դվին թիվ 47 երթուղին սպասարկող «FAW» մակնիշի ավտոբուսը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կիսակողաշրջված հայտնվել ջրատարում։ Վթարի հետևանքով 4 հոգի, որոնցից 2-ին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, տեղափոխվել են «Արտաշատ» բժշկական կենտրոն։ Վթարի … Read more

«Կիլիկիա վերլուծական հարթակ»-ի արտակարգ առցանց նիստն է տեղի ունեցել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 6, 24News «Կիլիկիա վերլուծական հարթակ»-ի արտակարգ առցանց նիստն է տեղի ունեցել․ Հայ Եկեղեցւոյ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան «Կիլիկիա Վերլուծական Հարթակ»ը, նախագահութեամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա․ Վեհափառ Հայրապետին, առցանց արտակարգ նիստ գումարեց Հինգշաբթի, 5 Մարտ 2026-ի երեկոյեան, միակ օրակարգ ունենալով Միջին Արեւելքի պատերազմն ու անոր հետեւանքները։ Վեհափառ Հայրապետը պարզեց Իրանի, Քուէյթի, Արաբական Միացեալ Էմիրութիւններու, Քաթարի, … Read more

Սպանություն է տեղի ունեցել Երևանում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 6, 24News Այսօր՝ մարտի 6-ին, սպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։10-ի սահմաններում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Շենգավիթ վարչական շրջանի Արշակունյաց պողոտայի թիվ 44 և 46 շենքերի դալանում տղամարդու դի կա։ Ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են տղամարդու դի՝ դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն սուր կտրող-ծակող առարկայից ստացված հարվածի հետքերով։ Աղբյուրը հայտնում է, որ … Read more

Թքած ունեմ այդ ամենի վրա. Ուայթը կոշտ է արձագանքել Ծառուկյանի վերաբերյալ հարցին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 6, 24News UFC-ի նախագահ Դանա Ուայթը հասկացրել է, որ իր ղեկավարած կազմակերպությունը մտադիր չէ միջամտել պրոմոուշենի լավագույն թեթևքաշայիններից մեկի՝ Արման Ծառուկյանի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպին։ Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ հայ մարտիկը ըմբշամարտի «RAF 6» մրցաշարում գոտեմարտի ավարտից հետո բռունցքներով հարվածել էր մրցակցին։ Սկանդալի կենտրոնում այն գոտեմարտն էր, որում Ծառուկյանը 5-3 հաշվով առավելության էր … Read more

Իրանի հակառակորդները ձգտում են «ճանապարհ» բացել ցամաքային ներխուժման համար. իրանագետ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 6, 24News Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․ «Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության առաջնորդները դիստանցավորվում են քրդական գործոնն Իրանի դեմ օգտագործելու ծրագրից, որովհետև անհանգստացած են ինքնավարության ներսում ավելորդ ռազմաքաղաքական և տնտեսական անկայունության հեռանկարից։ Այն որ այդ ծրագիրը լրջորեն փորձ է կատարվում օգտագործել Իրանի դեմ պատերազմում, ուղղակիորեն փաստվում է նաև ԱՄՆ-ի նախագահ Թրամփի այն անթաքույց հայտարարությամբ, … Read more

ԵՄ-ն Իրանի համար օրինական թիրախ կդառնա, եթե պատերազմի մեջ մտնի

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 6, 24News ԵՄ-ն օրինական թիրախ կդառնա, եթե պատերազմի մեջ մտնի։ Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը հայտարարել է, որ Թեհրանի դեմ ռազմական գործողությանը եվրոպական երկրների մասնակցության դեպքում դրանք կդիտարկվեն որպես հակամարտության կողմ։ Թեհրանից նախազգուշացրել են, որ ԵՄ երկրների ցանկացած ուղղակի ռազմական մասնակցություն ԱՄՆ-ի կամ Իսրայելի կողմից կհամարվի պատերազմի ակտ՝ բոլոր հետեւանքներով: Ավելի վաղ եվրոպական անվտանգության ծառայությունները … Read more

Ադրբեջանը հայտնում է, թե կանխել է «Իրանի ահաբեկչական հարձակումը»

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 6, 24News Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ Իրանն ահաբեկչական հարձակումներ էր նախապատրաստում Ադրբեջանում. թիրախների թվում էին Բաքու-Ջեյհան նավթամուղը, Իսրայելի դեսպանատունը և Աշկենազի սինագոգը։ Ահաբեկչությունը կանխվել է:Հաղորդվում է, թե Ադրբեջան է ուղարկվել երեք պայթուցիկ սարք։ Դրանք վնասազերծվել են, իսկ դրանց փոխանցումն այլ անձանց կանխվել է։

Իրանը նոր-նոր է միայն սկսում կիրառել իր ունեցած տեխնոլոգիապես ավելի առաջադեմ խոցման հրթիռները

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 6, 24News Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․ «Քանի որ միջազգային ԶԼՄ-ներում շատ քիչ են ռազմական փորձագետների լուրջ կարծիքները, որոշեցի դիմել ԱԲ-ի օգնությանը Արդյունքները խտապատկերով ներկայացված են, բայց կա մի մարտավարական առանձնահատկություն։ Դատելով առկա տեղեկատվությունից, Իրանը նոր-նոր է միայն սկսում կիրառել իր ունեցած տեխնոլոգիապես ավելի առաջադեմ և արդյունավետ խոցման հրթիռները։ Տրամաբանությունը պարզ է՝ ավելի … Read more

Փորձելու ենք լուծել արցախցիներին հուզող հարցերը․ փաստաբան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 6, 24News Արցախի փաստաբան Ռոման Երիցյանը հայտարարություն է արել․ «Հարգելի՛ հայրենակիցներ Հանդիպել և քննարկում եմ ունեցել Արցախի պետնախարար Նժդեհ Իսկանդարյանի հետ՝ Արցախբանկի վերաբերյալ վերջինիս և իմ կատարած հրապարակումների մասով առաջացած հարցերի շուրջ։ Արդյունքում կատարում ենք հետևյալ համատեղ հայտարարությունը. Անկախ մեր միջև առկա տարաձայնություններից, արցախցիների իրավունքների և օրինական շահերի պայքարը երկուսիս համար առաջնային է … Read more

Ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր՝ Իրանում ՀՀ դեսպանությանը դիմել է ՀՀ երկու քաղաքացի

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 6, 24News Ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր՝ Իրանում ՀՀ դեսպանությանը դիմել են Հայաստանի քաղաքացիություն ունեցող երկու քաղաքացիներ։ Նրանցից մեկն առանց խոչընդոտների վերադարձել է Հայաստան։ Երկրորդ քաղաքացու վերադարձի կազմակերպման գործընթացը շարունակվում է, և դեսպանությունը նրա հետ գտնվում է մշտական կապի մեջ։ Հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ Դեսպանությունն օրական ստանում է միջինում 15-20 հեռախոսազանգ, որոնք հիմնականում … Read more