Սպանություն է տեղի ունեցել Երևանում

Այսօր՝ մարտի 6-ին, սպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։10-ի սահմաններում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Շենգավիթ վարչական շրջանի Արշակունյաց պողոտայի թիվ 44 և 46 շենքերի դալանում տղամարդու դի կա։

Ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են տղամարդու դի՝ դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն սուր կտրող-ծակող առարկայից ստացված հարվածի հետքերով։

Աղբյուրը հայտնում է, որ մահացածի մարմնի մոտ, դալանի որոշ հատվածներում, հայտնաբերվել են արնանման հետքեր։

Ավելին՝ սկզբնաղբյուրում։ 

Leave a comment