Իրանը նոր-նոր է միայն սկսում կիրառել իր ունեցած տեխնոլոգիապես ավելի առաջադեմ խոցման հրթիռները

Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․

«Քանի որ միջազգային ԶԼՄ-ներում շատ քիչ են ռազմական փորձագետների լուրջ կարծիքները, որոշեցի դիմել ԱԲ-ի օգնությանը

Արդյունքները խտապատկերով ներկայացված են, բայց կա մի մարտավարական առանձնահատկություն։

Դատելով առկա տեղեկատվությունից, Իրանը նոր-նոր է միայն սկսում կիրառել իր ունեցած տեխնոլոգիապես ավելի առաջադեմ և արդյունավետ խոցման հրթիռները։

Տրամաբանությունը պարզ է՝ ավելի հին հրթիռների միջոցով հնարավորին հյուծել հակառակորդների ՀՕՊ համակարգերի հրթիռային պաշարները և հետո միայն գործի դնել ավելի նորերը։

Երեկ Իսրայելի վրա արձակված հրթիռներից երկուսին այդ երկրի ՀՕՊ-ի չարձագանքելը միջազգային ԶԼՄ-ներում, պատճառաբանվում է նաև նրանով, որ  իրանցիները Պարսից ծոցի շրջանում շարքից դուրս էին բերել վաղ նախազգուշացման ամերիկյան մի քանի ռադար, և հրթիռների արձակման մասին ազդանշանն Իսրայելում շատ ուշ են ստացել։

Մյուս կողմից՝ ԱՄՆ-ը, Իսրայելը և Պարսից ծոցի երկրներն օգտագործում են միևնույն «Պատրիոտ» համակարգերը, և դրանց հրթիռների մաշվող պաշարների համալրումը խնդրահարույց է դառնում»։

Leave a comment