ԱԺ կին պատգամավորներն ու աշխատակիցները Մարտի 8-ի առթիվ պարգևատրվել են 70-հազարական դրամով

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 9, 24News ԱԺ կին պատգամավորներն ու աշխատակիցները Կանանց միջազգային տոնի առթիվ պարգևավճարներ են ստացել: Այս մասին տեղեկանում ենք Ազգային ժողովի կայքից: ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ստորագրած կարգադրությամբ Մարտի 8-ի առթիվ խորհրդարանի կին պատգամավորներն ու կին աշխատողները պարգևատրվել են 70 հազար դրամի չափով։ «Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ … Read more

Ազատամարտիկների փողոցի տներից մեկի բնակիչը դուրս էր եկել տանից և չէր վերադարձել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 9, 24News Մարտի 9-ին, ժամը 00։01-ին Գեղարքունիքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հացառատ գյուղի Ազատամարտիկների փողոցի տներից մեկի բնակիչը դուրս է եկել տանից և չի վերադարձել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները Ծաղկաշեն գյուղի մոտակայքում հայտնաբերել են … Read more

30 միլիարդ դրամի վերականգնված վնաս և հանցագործությունների նվազում. Դատախազության հաշվետվությունը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 9, 24News Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորությամբ՝ 2026 թվականի մարտի 7-ին տեղի է ունեցել Դատախազության կոլեգիայի ընդլայնված նիստ, որի ընթացքում ամփոփվել են Դատախազության 2025 թվականի աշխատանքները: Գլխավոր դատախազի տեղակալ Արամ Արամյանը ներկայացրել է 2025 թվականի ընթացքում Գլխավոր դատախազության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության, պետական իշխանության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության, … Read more

Արմաշում բախվել են «Hyundai Elantra»-ն և բեռնատարը․ վիրավորները Արարատից «Էրեբունի» բժշկական կենտրոն

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 9, 24News Երեկ՝ մարտի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 21։00-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհին՝ Արմաշ գյուղի վարչական տարածքում բախվել են «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենան և «Volvo» մակնիշի բեռնատարը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «Hyundai Elantra»-ի վարորդը և ուղևորը՝ Երևանի բնակիչներ 43-ամյա Քրիստինե Հ․-ն և 46-ամյա Արծրուն Ա․-ն մարմնական … Read more

Արարատի մարզում 37-ամյա կինը հայհոյել է դպրոցի տնօրենին, սպառնացել ու վնասել է նրա «BMW»-ն

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 9, 24News Մարտի 3-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 10։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վեդիի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Եղեգնավան գյուղի 37-ամյա բնակչուհին նույն օրը առավոտյան մտել է  գյուղի միջնակարգ դպրոց, որտեղ շուրջ 10-ից 15 րոպե անհասցե հայհոյանքներ հնչեցրել՝ խաթարելով դպրոցի բնականոն … Read more

ԱՄՆ-ն, հնարավոր է, թիրախավորել է Իրանի դպրոցը՝ հնացած հետախուզական տվյալների պատճառով

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 9, 24News ԱՄՆ-ն, հնարավոր է, թիրախավորել է Իրանի դպրոցը՝ հնացած հետախուզական տվյալների պատճառով, հաղորդում է CBS News-ը՝ հղում անելով իր սեփական աղբյուրներին։ Դպրոցը նույնականացվել է որպես իրանական ռազմական օբյեկտի մաս, քանի որ մոտակայքում գտնվում են ԻՀՊԿ-ի երկու օբյեկտներ։ Հիշեցնենք, որ Մինաբում (Հորմոզգան նահանգ) գտնվող Շաջարեհ Թայեբեհի աղջիկների դպրոցը փետրվարի 28-ի առավոտյան ոչնչացվել է … Read more

Ուիթքոֆը և Թրամփի փեսա Քուշները պլանավորում են մեկնել Իսրայել՝ Նեթանյահուի հետ հանդիպելու

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 9, 24News Թրամփի հատուկ բանագնաց Ուիթքոֆը և Թրամփի փեսա Քուշները պլանավորում են երեքշաբթի օրը մեկնել Իսրայել՝ Նեթանյահուի հետ հանդիպելու համար, հաղորդում է Axios-ը։ Հնարավոր հանդիպման թեման չի հրապարակվել։ —00—ՄԱ

Այաթոլլահ Խամենեիի ընտրությունը կամրապնդի ազգային միասնությունն ու համախմբվածությունը. Արաղչի

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 9, 24News Այաթոլլահ Սեյեդ Մոջթաբա Խամենեիի ընտրությունը կամրապնդի ազգային միասնությունն ու համախմբվածությունը. Արաղչի Շնորհավորում եմ Նորին Սրբությանը և Իրանի մեծ ժողովրդին Նորին Սրբություն Այաթոլլահ Սեյեդ Մոջթաբա Հոսեյնի Խամենեիի՝ որպես Իսլամական հեղափոխության երրորդ գերագույն առաջնորդ արժանի ընտրության կապակցությամբ։ Այս ընտրությունը երկրի ներկայիս իրավիճակում անկասկած կերաշխավորի մեր սիրելի երկրի ազգային ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը և … Read more

Մոջթաբա Խամենեին ընտրվել է Իրանի նոր հոգևոր առաջնորդ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 9, 24News Ալի Խամենեիի որդին՝ Մոջթաբա Խամենեին ընտրվել է Իրանի նոր հոգևոր առաջնորդ: Երդմնակալության արարողությունը տեղի կունենա մարտի 9-ին Թեհրանում: Իրանի արտգործնախարար Արաղչին շնորհավորական ուղերձ է հղել՝ ասելով, որ Այաթոլլահ Սեյեդ Մոջթաբա Խամենեիի ընտրությունը կամրապնդի ազգային միասնությունն ու համախմբվածությունը:

Իրանական ռազմական նավի վրա ԱՄՆ-ի հարձակման հետևանքով զոհվել է առնվազն 104 նավաստի

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 8, 24News Իրանական ռազմական նավի վրա ԱՄՆ-ի հարձակման հետևանքով զոհվել է առնվազն 104 նավաստի, այս մասին հայտնել է Իրանի ռազմական մամուլի ծառայությունը։ Ըստ հաղորդագրությունների՝ ամերիկյան սուզանավի կողմից իրանական IRIS Dena ռազմանավի վրա հարձակման հետևանքով զոհվել է առնվազն 104 նավաստի, ևս 20-ը անհետ կորած են համարվում։ Իրանական պետական ​​հեռուստատեսության տվյալներով՝ նավի վրա եղել է … Read more