Թուրքիան F-16 կործանիչներ և ՀՕՊ համակարգեր է տեղակայել օկուպացված Հյուսիսային Կիպրոսում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 9, 24News Տարածաշրջանում վերջին զարգացումների ֆոնին Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության (ՀԿԹՀ) անվտանգության բարձրացմանն ուղղված փուլային ծրագրի շրջանակներում այսօրվանից տեղակայվել են վեց F-16 կործանիչներ և ՀՕՊ համակարգեր, այս մասին ասվում է Թուրքիայի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ։ Նշվում է, որ կախված իրադարձությունների զարգացումից և գնահատումների արդյունքներից, անհրաժեշտության դեպքում կշարունակվեն լրացուցիչ միջոցառումները։ –00—ՅՄ

Բաքվի և Նախիջևանի միջև ուղիղ չվերթները վերսկսվել են

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 9, 24News «Ադրբեջանական ավիաուղիներ» (AZAL) ավիաընկերությունը վերսկսել է Բաքվի և Նախիջևանի միջև ուղիղ չվերթները 2026 թվականի մարտի 9-ին։ Այս մասին APA-ին հայտնել են AZAL-ի մամուլի ծառայությունից։ —00—ԼԱ

Թուրքիայի հարավում երկրաշարժ է եղել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 9, 24News Թուրքիայի հարավում տեղի է ունեցել 5.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ։ Այս մասին հաղորդել է Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչությունը (AFAD): Հասանելի տվյալների համաձայն՝ սեյսմիկ իրադարձությունը գրանցվել է տեղական ժամանակով ժամը 9:21-ին: Երկրաշարժը տեղի է ունեցել 7 կմ խորության վրա։ Այն զգացվել է նաև մոտակա շրջաններում։ Զոհերի կամ ենթակառուցվածքների վնասների մասին … Read more

Մրգաշատ գյուղում թալանել են հարսանեկան արարողության մասնակիցների տները

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 9, 24News Ինչպես Արմավիրի մարզից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բնակարանային գողության դեպք տեղի է ունեցել 2025 թվականի նոյեմբերի 15-ին։ Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղի բնակիչները այդ օրը հարսանեկան արարողության մասնակցելիս են եղել ու կեսգիշերից անց վերադառնալով տուն այն հայտնաբերել են թալանված։ Տեղում պարզվում է, որ ոչ միայն այդ մի տունն են թալանել ստահակը … Read more

Ֆիդանն անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան գործընթացին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 9, 24News Ստամբուլում տեղի է ունեցել Թյուրքախոս պետությունների կազմակերպության (ԹՊԿ) անդամ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի ոչ պաշտոնական նիստը։ Այս մասին գրում է ermenihaber.am-ը։ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը ելույթի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան գործընթացին։ Նա մասնավորապես նշել է. «Հարգելի մամուլի ներկայացուցիչներ, այսօր մենք նաև հնարավորություն ունեցանք քննարկելու մյուս տարածաշրջանային … Read more

Հայտնի է Ծառուկյանի մրցակիցը Բրազիլիայում կայանալիք մրցաշարում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 9, 24News Հայտնի է դարձել Արման Ծառուկյանի նոր մրցակիցը Բրազիլիայում կայանալիք «Hype» լիգայի մրցաշարում: Այս մասին տեղեկանում ենք armsport.am կայքից։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ծառուկյանը ռևանշ է անցկացնելու ամերիկացի ըմբիշ Ջորջիո Պուլասի հետ, որի դեմ մենամարտը «RAF» լիգայի մրցաշարում ավարտվել էր զանգվածային ծեծկռտուքով։ Հետագայում պարզ դարձավ, որ Պուլասը հրաժարվել է գրեփլինգի կանոններով … Read more

Գեղարդավանքից կատարված գողությունը բացահայտվել է․ տղամարդը ձերբակալվել է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 9, 24News Փետրվարի 26-ին Ոստիկանություն ահազանգ է ստացվել այն մասին, որ երկու օր առաջ՝ ժամը 9․15-ից մինչև 9․35-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձինք մտել են Կոտայքի մարզի Գողթ գյուղում գտնվող Գեղարդավանք և գանձանակից հափշտակել մոտ մեկ միլիոն դրամ: Մեկնել են Համայնքային ոստիկանության Գառնու բաժնի ծառայողները։ Պարզվել է, որ գողությունը կատարել են 56-ամյա և 55-ամյա … Read more

Ապաշխարության պրակտիկան անտեսելը Եկեղեցու հանդեպ անհնազանդության և հպարտության դրսևորում է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 9, 24News Ապաշխարության կոչով է սկսվում Քրիստոսի առաքելությունը և ապաշխարության կոչը ավետարաններում Նրա առաջին կոչն ու առաջին քարոզչությունն է. «Ապաշխարեցէ՛ք, որովհետեւ երկնքի արքայութիւնը մօտեցել է» (Մատթ. 4։17), նշում է Արագածոտնի թեմի Վարչական խորհրդի ատենապետ Հոգեշնորհ Տեր Շնորհք աբեղա Պալոյանը։ «Մեր հոգևոր կյանքում մենք հաճախ ենք լսում այս կոչերը: Քանի որ ապաշխարությամբ է սկսվում … Read more