ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 8, 24News
Իրանական ռազմական նավի վրա ԱՄՆ-ի հարձակման հետևանքով զոհվել է առնվազն 104 նավաստի, այս մասին հայտնել է Իրանի ռազմական մամուլի ծառայությունը։
Ըստ հաղորդագրությունների՝ ամերիկյան սուզանավի կողմից իրանական IRIS Dena ռազմանավի վրա հարձակման հետևանքով զոհվել է առնվազն 104 նավաստի, ևս 20-ը անհետ կորած են համարվում։
Իրանական պետական հեռուստատեսության տվյալներով՝ նավի վրա եղել է անձնակազմի 136 անդամ։
Ըստ տեղեկությունների՝ նավը հարված է ստացել զորավարժություններից վերադառնալիս։
Հարկ է նշել, որ մի քանի օր առաջ ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգեթը հայտարարել էր, որ ամերիկյան սուզանավը հարձակվել է իրանական ռազմանավի վրա Հնդկական օվկիանոսում։
–00—ՅՄ