Լիբանանում Իսրայելի հարվածներից 80 երեխա է զոհվել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 9, 24News Լիբանանում Իսրայելի հարվածներից մեկ շաբաթվա ընթացքում ավելի քան 80 երեխա է զոհվել, հայտնել են ՅՈՒՆԻՍԵՖ-ից։ Լիբանանում իրենց տները լքել է մոտ 700 հազար մարդ, այդ թվում ժ՝ մոտ 200 հազար երեխա։

Իսրայելի բանակը որսացել է Լիբանանից արձակված հրթիռները

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 9, 24News Իսրայելի պաշտպանության ուժերը (IDF) հայտնել են, որ Լիբանանից երկրի ուղղությամբ արձակված հրթիռներ են որսացել, որոնցից մի քանիսն ընկել են բաց տարածքում։ «Իսրայելի մի քանի շրջաններում Լիբանանից արձակված արկեր են հայտնաբերվել։ Իսրայելի ռազմաօդային ուժերը որսացել են դրանցից մի քանիսը, և ևս մի քանիսն (արկեր – խմբ.) ընկել են բաց տարածքներում։ Հարված է … Read more

Ես կաջակցեմ, որ Մոջթաբա Խամենեին սպանվի, եթե նա չհամաձայնի հրաժարվել միջուկային ծրագրից․ Թրամփ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 9, 24News ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեծ սխալ է անվանել Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբե Խամենեիի ընտրությունը․ «Ես կաջակցեմ, որ Մոջթաբա Խամենեին սպանվի, եթե նա չհամաձայնի հրաժարվել միջուկային ծրագրից»,- ասել է նա։ Հայտնենք, որ Գերագույն առաջնորդի գրասենյակի արտաքին քաղաքականության խորհրդական Քամալ Խարազին էլ իր հերթին հայտարարել է՝ Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ երկարատև պատերազմի, … Read more

Ադրբեջանի և Պարսից ծոցի երկրների վրա Իրանի հարձակումներն անընդունելի են․ Էրդողան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 9, 24News Ադրբեջանի և Պարսից ծոցի երկրների վրա Իրանի հարձակումներն անընդունելի են: Հայտարարել է Թուրքիայի նախագահ Էրդողանը․ «Անցած շաբաթ և այսօր մեր երկրի ուղղությամբ արձակված բալիստիկ հրթիռները չեզոքացվել են, և Իրանը համապատասխան նախազգուշացումներ է ստացել»,- նշել է նա։ Տեսանյութը՝ հղմամբ։ 

«Երախտամոռ մոլլայի ռեժիմը ցույց տվեց իր իրական դեմքը»․ Ադրբեջանը՝ Իրանին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 9, 24News «Գեղարդ» վերլուծական հիմնադրամը հոդված է հրապարակել․ Ադրբեջանա-իրանական հարաբերությունների վատթարացման ֆոնին՝ մարտի 5-ին Ադրբեջանում իրանաֆոբիայի ալիքը նոր թափ ստացավ: Մասնավորապես՝ այն արտացոլվեց Ադրբեջանի նախագահի ղեկավարությամբ տեղի ունեցած Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ, երբ Իլհամ Ալիևն սպառնալիքներ ու վիրավորական արտահայտություններ հնչեցրեց իրանական կողմի հասցեին՝ բնութագրելով այն «Նողկալի, անպատիվ, տղամարդուն ոչ հարիր» արտահայտություններով։ Ի՞նչն է վրդովվեցրել Ադրբեջանի նախագահին․․․ 2026 … Read more

ԻՀՊԿ-ն հայտնել Է ԱՄՆ-ի հինգ ռազմավարական բազաների ուղղությամբ Իրանի հարվածների մասին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 9, 24News ԻՀՊԿ-ն հայտնել Է ԱՄՆ-ի հինգ ռազմավարական բազաների ուղղությամբ Իրանի հարվածների մասին: Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի մամուլի ծառայության տվյալներով՝ Թեհրանը հարձակվել է նաև Թել Ավիվի և Հայֆայի շրջանում Իսրայելի ռազմակայանների վրա: Հարվածները հասցվել են Ղադր, Խորեմշահր և Հեյբար-Շեքան հրթիռներով։

ԻՀՊԿ-ն հայտնել Է ԱՄՆ-ի հինգ ռազմավարական բազաների ուղղությամբ Իրանի հարվածների մասին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 9, 24News ԻՀՊԿ-ն հայտնել Է ԱՄՆ-ի հինգ ռազմավարական բազաների ուղղությամբ Իրանի հարվածների մասին: Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի մամուլի ծառայության տվյալներով՝ Թեհրանը հարձակվել է նաև Թել Ավիվի և Հայֆայի շրջանում Իսրայելի ռազմակայանների վրա: Հարվածները հասցվել են Ղադր, Խորեմշահր և Հեյբար-Շեքան հրթիռներով։

Մակրոնը կարծում է, որ Իրան-Իսրայել պատերազմը դեռ երկար կձգվի

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 9, 24News Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կարծում է, որ Իրան-Իսրայել պատերազմը դեռ երկար կձգվի․ «Ես կարծում եմ, որ այս պատերազմը հաստատ կշարունակվի նման ինտենսիվ փուլով, գուցե մի քանի շաբաթ։ Դա կախված է նաև նրանից, թե ինչպես յուրաքանչյուր կողմ կսահմանի իր վերջնական նպատակը»,- նշել է Ֆրանսիայի նախագահը։

Սաուդյան Արաբիան սկսել է կրճատել նավթի արդյունահանումը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 9, 24News Սաուդյան Արաբիան սկսել է կրճատել նավթարդյունահանումը, քանի որ Հորմուզի նեղուցում նավագնացության արգելափակման պատճառով երկրում նավթի պահեստները շուտով կարող են լցվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»–ը, վկայակոչելով «Ինտերֆաքս»-ը,  այս մասին  գրում է Bloomberg-ը: Ըստ աղբյուրի՝ Սաուդյան Արաբիան նավթի խոշորագույն արտահանողն է աշխարհում. թագավորությունն օրական արդյունահանում է մոտ 10 մլն բարել և արտահանում օրական մոտ … Read more

Մենք մշտապես կապի մեջ ենք մեր սրտի համար թանկ Ադրբեջանի հետ․ Էրդողան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 9, 24News Թուրքիան իր շփումներն է պահպանում Ադրբեջանի, ինչպես նաև տարածաշրջանում մյուս դաշնակիցների հետ։ Մենք մշտապես կապի մեջ ենք մեր սրտի համար թանկ Ադրբեջանի հետ, որի հետ մենք գործում ենք Մեկ ազգ՝ երկու պետություն կարգախոսի ներքո, ինչպես նաև տարածաշրջանի մյուս եղբայրական երկրների հետ։ Հայտարարել է Ռեջեփ Էրդողանը։ Նա նշել է, որ Անկարան ամեն … Read more