ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 9, 24News
Սաուդյան Արաբիան սկսել է կրճատել նավթարդյունահանումը, քանի որ Հորմուզի նեղուցում նավագնացության արգելափակման պատճառով երկրում նավթի պահեստները շուտով կարող են լցվել:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»–ը, վկայակոչելով «Ինտերֆաքս»-ը, այս մասին գրում է Bloomberg-ը:
Ըստ աղբյուրի՝ Սաուդյան Արաբիան նավթի խոշորագույն արտահանողն է աշխարհում. թագավորությունն օրական արդյունահանում է մոտ 10 մլն բարել և արտահանում օրական մոտ 7 մլն բարել: Ավելի վաղ արդյունահանման կրճատման մասին հայտարարել էին ԱՄԷ-ն, Քուվեյթն ու Իրաքը:
Ավելին՝ սկզբնաղբյուրում։