ՌԴ-ին հասցված հարվածների պատասխանները կլինեն մի քանի անգամ ավելի հզոր. Պուտին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 13, 24News Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ՌԴ տարածքին հասցված հարվածներին Մոսկվայի պատասխանները կլինեն հայելային և ավելի ուժեղ։ Երկուշաբթի Պուտինը այցելել է «Հաղթանակի համար ամեն ինչ» խորագրով «Ժողովրդական ճակատի» ցուցահանդես, որտեղ նրան, այդ թվում, ներկայացրել են «Պանցիր-Ս» զենիթահրթիռային հրանոթային համալիրի մակետը։ «Մեր պատասխանները միշտ կլինեն հայելային։ Որտեղ էլ նրանք փորձեն հարվածներ … Read more

Փարիզի հարավում հրդեհի պատճառով փակվել են ճանապարհներ և խափանվել գնացքների երթևեկությունը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 13, 24News Փարիզից հարավ խոշոր անտառային հրդեհ է մոլեգնում․ իշխանությունները այն անվանել են «վտանգավոր» և «աննախադեպ մասշտաբի»։ Հրդեհաշիջման աշխատանքներին Ֆոնտենբլոյի անտառում շտապ ուղարկվել են երկու հրշեջ ինքնաթիռներ։ Բաստիլի գրավման օրվան՝ Ֆրանսիայի ազգային տոնին և ոչ աշխատանքային օրվան ընդառաջ, հրդեհը լրջորեն ազդել է տրանսպորտային երթևեկության վրա։ Մասամբ փակվել է երկրի գլխավոր՝ հյուսիսն ու հարավը … Read more

ԱՄՆ-ն առաջին անգամ Իրանի դեմ կիրառել է ծովային անօդաչուներ․ CENTCOM

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 13, 24News ԱՄՆ ԶՈւ-ն առաջին անգամ օգտագործել է անօդաչու ծովային նավեր՝ Իրանի տարածքում հարվածներ իրականացնելու համար։ Այս մասին հայտնել է ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM)։ «CENTCOM-ի ուժերը հարվածներ են հասցրել Իրանի հակաօդային պաշտպանության համակարգերին, առափնյա ռադիոլոկացիոն կայաններին, հրթիռային և անօդաչու համակարգերին, ինչպես նաև փոքր նավերին՝ կիրառելով ամերիկյան կործանիչներ, ռազմածովային ուժերի նավեր, միակողմանի հարվածային ԱԹՍ-ներ … Read more

Ռուսական Տու-214ՊՈՒ ինքնաթիռը վայրէջք է կատարել Թեհրանում՝ Իրանի դեմ ԱՄՆ հարվածների ֆոնին

Ռուսական Տու-214ՊՈՒ ինքնաթիռը, որն օգտագործվում է որպես օդային հրամանատարական կետ, երկուշաբթի առավոտյան վայրէջք է կատարել Թեհրանում։ Times of India-ի տվյալներով՝ դա երևում է թռիչքների հետագծման տվյալներից։ Կրեմլը պաշտոնապես չի հայտնել թռիչքի նպատակը։ ԱՄՆ-ի կողմից Իրանի ուղղությամբ նոր հարվածների ֆոնին այդ թռիչքը մի շարք հարցեր է առաջացրել․ հնարավոր է, որ խոսքը փակ բանակցությունների, համակարգման կամ Մոսկվայի … Read more

Թուրքիա-Եգիպտոս ռազմական կապերը նոր փուլ են մտնում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 13, 24News Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը հանդիպել է Եգիպտոսի պաշտպանության նախարար կորպուսի գեներալ Աշրաֆ Սալեմ Զահերի հետ։ Նախարարները երկկողմ իսկ հետո նաև ընդյլանված կազմով հանդիպում են ունեցել, որի ընթացքում ստորագրել են ռազմական համագործակցությունը զարգացնելու վերաբերյալ փաստաթուղթ։ Այդ փաստաթղթով երկու երկրներն ավելի սերտորեն կհամագործակցեն ռազմաարդյունաբերության և ռազմավարական անվտանգության հարցերի շուրջ ու դա հիմք … Read more

ԵԱՏՀ-ն և Ղրղզստանը 2026-ին էներգետիկ համաժողով կանցկացնեն

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 13, 24News Կայացել է ԵԱՏՀ էներգետիկայի և ենթակառուցվածքների հարցերով կոլեգիայի անդամ Արզիբեկ Կոժոշևի և GEIDCO-ի նախագահ Սին Բաոանի հանդիպումը։ Քննարկվել են 2026 թվականի սեպտեմբերին նախատեսվող կայուն զարգացման թեմայով համատեղ էներգետիկ համաժողովի անցկացման հարցերը։ Համաժողովի կազմակերպիչներն են GEIDCO-ն, ԵԱՏՀ էներգետիկայի և ենթակառուցվածքների բլոկը և Ղրղզստանի էներգետիկայի նախարարությունը։ Միջոցառումը կդառնա բարձր մակարդակի երկխոսության հարթակ՝ կառավարության … Read more

Մոջթաբա Խամենեին կողմ է Ռուսաստանի հետ հարաբերությունների ընդլայնմանը․ Փեզեշքիան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 13, 24News Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին, ինչպես և նրա հայրը, հանդես է գալիս Ռուսաստանի հետ հարաբերությունների ընդլայնման օգտին․ հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ՌԴ էներգետիկայի նախարար Սերգեյ Ցիվիլյովի հետ հանդիպման ժամանակ։ «Ռուսաստանի հետ հարաբերությունների ամրապնդման հարցը մշտապես ընդգծվել է ինչպես հանգուցյալ գերագույն առաջնորդի (այաթոլլա Ալի Խամենեիի), այնպես էլ ներկայիս գերագույն առաջնորդի … Read more

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Հուլիսի 13-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունը, Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության հետ համատեղ, կազմակերպել էր կլոր-սեղան քննարկում, որը հյուրընկալել էին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը և ԵՄ արտաքին գործողությունների ծառայության քաղաքացիական գործողությունների հրամանատար և կառավարող տնօրեն Ստեֆանո Տոմատը՝ ԵՄ պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսի և Հայաստանում ԵՄ գործընկերության առաքելության ղեկավար Կոսմին Դինեսկուի հետ միասին։ … Read more

Մեկ շաբաթում պարեկները հայտնաբերել են 17 հազարից ավելի խախտում, 500-ից ավելի ոչ սթափ վարորդ

Հուլիսի 6-ից 13-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 3740 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 176 ավտոմեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ 179 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 125 անձ։ Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 33, չամրակապված վարելու՝ 624, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 10 վարելու ընթացքում ծխելու՝ 457, վարելիս … Read more

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով դատական նիստերը կշարունակվեն առանց նրա մասնակցության

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 13, 24News Հակակոռուպցիոն դատարանը բավարարել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտպանների միջնորդությունը՝ թույլ տալով, որ նրա գործով հետագա դատական նիստերը շարունակվեն առանց Սարգսյանի պարտադիր մասնակցության։ Նույն որոշումն ընդունվել է նաև գործով անցնող «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի վերաբերյալ։ Պաշտպանական կողմը նշել է, որ Սարգսյանի մասնակցությունը հետագա նիստերին պարտադիր չէ, քանի որ նրա … Read more