Իշխանությունը խոստացել է նորոգել 300 դպրոց․ իրականությունն այլ է․ Առաքելյան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 14, 24News «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է․ «Իշխանությունները խոստացել էին կառուցել և նորոգել 300 դպրոց։Իրականում կառուցվել ու նորոգվել է դեռ 60 դպրոց։ Կրթությունը թվերով չի չափվում, այլ հնարավորություններով,որոնք այսօր շատ երեխաների համար դեռ բացակայում են»։

Մենք ընդամենը վեց ամիս է, ինչ խաղաղության մեջ ենք ապրում․ Ալիև

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 14, 24News Մենք ընդամենը վեց ամիս է, ինչ խաղաղության մեջ ենք ապրում։ Հավատացեք ինձ, սա շատ լավ և յուրահատուկ զգացողություն է, որը կիսում է Ադրբեջանի ողջ բնակչությունը։ Վստահ եմ, որ Հայաստանի ժողովուրդը նույնն է զգում։ Ըստ APA-ի, նախագահ Իլհամ Ալիևն այս հայտարարությունն արել է Մյունխենում՝ «Բաց միջանցքների քաղաքականությո՞ւն։ Տրանսկասպյան համագործակցության խորացում» խորագրով վահանակային … Read more

Ալիևը ՌԴ-ին մեղադրել է Ուկրաինայում ադրբեջանական դիվանագիտական ներկայացուցչության վրա հարձակման մեջ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 14, 24News Ալիևը Ռուսաստանին մեղադրել է Ուկրաինայում ադրբեջանական դիվանագիտական ներկայացուցչությունների վրա նպատակաուղղված հարձակումների մեջ. «Կիևում Ադրբեջանի դեսպանատունը Ռուսաստանի կողմից թիրախավորված երեք հարվածի է ենթարկվել։ Մենք դա դիտարկում ենք որպես ոչ բարեկամական քայլ»,- հայտարարել Է Իլհամ Ալիևը։

Վրաց-ռուսական սահման տանող ճանապարհին վերականգնվել է ծանր բեռնատարների երթևեկությունը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 14, 24News Վրաց-ռուսական սահման տանող ճանապարհին վերականգնվել է ծանր բեռնատարների երթևեկությունը: Հայտնում է Վրաստանի ճանապարհային դեպարտամենտը։ Մլետա-Գուդաուրի և Գուդաուրի-Կոբի հատվածներում երթևեկությունն իրականացվում է անարգել, ընդ որում Գուդաուրի-Կոբի հատվածում՝ միայն ձնահոսքապաշտպան թունելներով: Կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային միջոցներին, ինչպես նաև 8-ից ավելի նստատեղ ունեցող ավտոբուսներին թույլատրվում է միակողմանի երթևեկել թունելում:

Կենսաթոշակային համակարգով կուտակած 20 մլրդ-ին հասնող միջոցները պետք է վերադարձվեն արցախցիներին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 14, 24News Փաստաբան Ռոման Երիցյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Կուտակային կենսաթոշակային համակարգով արցախցիների կուտակած մոտ 20 մլրդ ՀՀ դրամին հասնող միջոցներն Արցախի օրենսդրությամբ պետք է վերադարձվեն արցախցիներին։ Հայաստանն այս գումարների նկատմամբ որևէ իրավասություն ունենալ չի կարող։ Մինչդեռ Հայաստանի կառավարությունը որոշել է արցախցիների կուտակած միջոցներն իրենց դիմումով, իսկ դիմում չներկայացվելու դեպքում՝ օրենքի ուժով … Read more

Կենսաթոշակային համակարգով կուտակած 20 մլրդ-ին հասնող միջոցները պետք է վերադարձվեն արցախցիներին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 14, 24News Փաստաբան Ռոման Երիցյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Կուտակային կենսաթոշակային համակարգով արցախցիների կուտակած մոտ 20 մլրդ ՀՀ դրամին հասնող միջոցներն Արցախի օրենսդրությամբ պետք է վերադարձվեն արցախցիներին։ Հայաստանն այս գումարների նկատմամբ որևէ իրավասություն ունենալ չի կարող։ Մինչդեռ Հայաստանի կառավարությունը որոշել է արցախցիների կուտակած միջոցներն իրենց դիմումով, իսկ դիմում չներկայացվելու դեպքում՝ օրենքի ուժով … Read more

Այսօր տեղի ունեցավ աննախադեպ մի բան` քրեական հետապնդում հարուցվեց Ամենայն Հայոց Հայրապետի դեմ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 14, 24News «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը գրում է․ «Այսօր տեղի ունեցավ աննախադեպ մի բան` քրեական հետապնդում հարուցվեց Ամենայն Հայոց Հայրապետի դեմ։Երեկ Նիկոլ Փաշինյանը, խոսելով եկեղեցու մասին, հիշել է 17-րդ դարը և այդ դարի պատմիչ Առաքել Դավրիժեցուն:Ըստ նրա՝ այն ժամանակների հետ շատ նույնական բաներ կան։ Համաձայն եմ։ Դավրիժեցին գրել է ազգությամբ հայ … Read more

Համաշխարհային կարգի խայտառակություն և համազգային ողբերգություն ու խարան բոլորի ճակատին և հոգուն

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 14, 24News Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Թանգարանների և արխիվի տնօրեն Տեր Ասողիկ աբեղա Կարապետյանը դատապարտում է Ամենայն Հայոց Կաթողիկոսի դեմ հետապնդումն ու ընդգծում՝ այս ոտնձգությանը հաջորդելու է աստվածային սոսկալի պատիժը։ «Համաշխարհային կարգի խայտառակություն և համազգային ողբերգություն ու խարան բոլորի ճակատին և հոգուն։ Այս նողկալի և ստորակարգ ոտնձգությունը Հայոց Հայրապետի Սուրբ Օծության և աստվածարյալ … Read more

Հունիսի 8-ից հետո հաստատ չի լինելու ղեկավար, ում պատճառով ազգովի ամաչելու ենք. Քոչարյանի գրասենյակ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 14, 24News «Հունիսի 8-ից հետո հաստատ չի լինելու ղեկավար, ում պատճառով ազգովի ամաչելու ենք», – «Ազատությանը» փոխանցեց 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը՝ արձագանքելով նախկին նախագահներին առնչվող Փաշինյանի երեկվա հայտարարությանը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկվա ասուլիսում պնդել էր, թե 2026-ից խորհրդարանական ընտրություններից հետո «այլևս չեք տեսնելու քաղաքականությամբ զբաղվող նախկին նախագահ»: Փաշինյանը նաև … Read more

Այսօր՝ 2026 թվականի փետրվարի 14-ը, հայ ազգի տիեզերական մասշտաբի խայտառակության օրն է․ Մելիքյան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 14, 24News Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է. «Տեղի ունեցավ այն, ինչի մասին խոսում էինք շուրջ երկու շաբաթ։ Հայաստանի Հանրապետության թրքահպատակ իշխանության ուղիղ հրահանգով՝ դատախազությունը ՔՐԵԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՈՒՄ հարուցեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ, իսկ քննչականը նրա նկատմամբ կիրառեց ԲԱՑԱԿԱՅԵԼՈՒ ԱՐԳԵԼՔ խափանման միջոց։ Սա պատմական խայտառակություն է։ Այսօր՝ 2026 թվականի փետրվարի 14-ը, հայ ազգի տիեզերական մասշտաբի … Read more