ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 14, 24News
Վրաց-ռուսական սահման տանող ճանապարհին վերականգնվել է ծանր բեռնատարների երթևեկությունը: Հայտնում է Վրաստանի ճանապարհային դեպարտամենտը։
Մլետա-Գուդաուրի և Գուդաուրի-Կոբի հատվածներում երթևեկությունն իրականացվում է անարգել, ընդ որում Գուդաուրի-Կոբի հատվածում՝ միայն ձնահոսքապաշտպան թունելներով:
Կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային միջոցներին, ինչպես նաև 8-ից ավելի նստատեղ ունեցող ավտոբուսներին թույլատրվում է միակողմանի երթևեկել թունելում: