«Max» բենզալցակայանի դիմաց, բախվել են «Mercedes»-ն ու «BMW»-ն, վերջինն էլ բախվել է էլեկտրասյանը

Այսօր՝ փետրվարի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01:50-ի սահմաններում Աճառյան-Ծարավ Աղբյուր փողոցների խաչմերուկում «Max» բենզալցակայանի մոտ, բախվել են «BMW» և «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան, սակայն դեպքի վայրում պարեկներին հայտնել են, որ 2 հոգի վնասվածք է ստացել։ Վիրավորներին առաջինն օգնության են հասել «Max» … Read more

Վագիֆ Խաչատրյանին կրկին տեղափոխել են Երևանի Նորք Մարաշ սրտաբանական կենտրոն

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 12, 24News Վագիֆ Խաչատրյանին կրկին տեղափոխել են Երևանի Նորք Մարաշ սրտաբանական կենտրոն: Այս մասին 24News-ին տեղեկացրեց Վագիֆ Խաչատրյանի դուստրը:Վերա Խաչատրյանը 24News-ին փոխանցեց, որ սրտի ստենտավորում պետք է իրականացվի: Հիշեցնենք, որ ադրբեջանական գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը ուներ սրտի հետ կապված խնդիրներ և վերադառնալուց հետո արդեն իսկ վիրահատվել և օրեր առաջ դուրս էր գրվել հիվանդանոցից: … Read more

Համայնքային ոստիկանները ալկոհոլային սպիրտի ապօրինի վաճառքի դեպք են բացահայտել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 12, 24News Համայնքային ոստիկանության Տարոնի բաժնի ծառայողները փետրվարի 10-ին օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Վանաձոր քաղաքի Գրիգոր Լուսավորչի փողոցում գտնվող շուկայի պահեստային տարածքում 46-ամյա տղամարդը, առանց համապատասխան թույլատվության և լիցենզիայի, զբաղվում է ալկոհոլային սպիրտի վաճառքով։ Բացատրական աշխատանքի արդյունքում 46-ամյա տղամարդը հայտնել է, որ ոստիկանների տեղեկությունը հավաստի է, և նշված վայրում վաճառքի համար նախատեսված … Read more

Գոռը Դավիթ Համբարձումյանի եղբայրն է, քաղաքական հաշվեհարդարը հասել է ընտանիքի անդամներին․ փաստաբան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 12, 24News Փաստաբան Գայանե Պապոյանը գրում է․ «Ինչպես արդեն հայտնի է, երեկ Գոռ Համբարձումյանին մեղադրանք է առաջադրվել 4 տարբեր հոդվածներով և քննիչի կողմից ներկայացվել էր կալանք կիրառելու մասին միջնորդություն։ Բազմաթիվ հոդվածներով մեղադրանքի առաջադրումը ուներ մեկ նպատակ՝ ապահովել հերթական շոուն, ինչը փլուզվեց հենց դատական նիստի ընթացքում։ Մի քանի ժամ տևած դատական նիստից հետո դատարանը … Read more

Հայրենապաշտությունը «ծայրահեղ իսլամի՞զմ»․ Տեր Արարատ քահանա Պողոսյան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 12, 24News «Հայրենապաշտությունը «ծայրահեղ իսլամի՞զմ»․․․ Փաստորեն՝ հանուն համազգային նպատակների իրականացման և հայրենիքի հզորացման հանդիսավոր երդում տված պետական պաշտոնյան, որ ուխտել էր բարեխղճորեն կատարել ժողովրդի առջև ունեցած պարտավորությունները, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունն ու օրենքները, Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունն ու շահերը, ոչ միայն գործնականում բազմիցս դրժել է պետական իր ուխտը, այլև Հայ Եկեղեցու հայրենասիրական-ազգապահպան քարոզներն սկսել … Read more