«Հոգևորականի դեմ հռետորաբանության աճը հիբրիդային անասնաֆերմայի շրջանակում»․ փաստաբան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 11, 24News Փաստաբան Հովհաննես Խուդոյանը գրում է․ «Հիբրիդային անասնաֆերմայի ներկայացուցիչները սկսել են ավելի հաճախ իրենց ելույթներում բողոքել, թե հոգևորականը տեռորիզմի մեջ է մեղադրվում և/կամ պլանավորվում էր մարդ գնդակահարել/մեզ ուզում էին սպանել և այլն: Նախկինի համեմատ, իհարկե, սկսել են ապահովագրել իրենց` կեղծ մեղադրանքներին հղում կատարելով: Դուք և ձեր իրավապահները մինչև հիմա չեն կարողանում ձեր … Read more

Օմանի Ազգային թանգարանի գլխավոր քարտուղարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 11, 24News Հայոց ցեղասպանության հուշահամալիր և թանգարան է այցելել Օմանի Ազգային թանգարանի գլխավոր քարտուղար Նորին պայծառափայլություն Ջամալ Ալ Մուսավին: Նրան դիմավորել և անմար կրակի մոտ է ուղեկցել Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՑԹԻ-ի տարածած հաղորդագրությունից, Ալ Մուսավին ծաղիկներ է խոնարհել անմեղ զոհերի հիշատակին, ապա շրջել հուշահամալիրի տարածքում: … Read more

Վենսի այցի արդյունքները նախանշում են հետագա համագործակցության հստակ ուղին․ ԱՄՆ դեսպանատուն

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 11, 24News Ավարտվեց ԱՄՆ փոխնախագահ ՋեյԴի Վենսի պատմական այցը Հայաստան, որը հայ-ամերիկյան երկկողմ կապերի ամրապնդմանն ուղղված նշանակալի քայլ է։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից։ «Այս այցի արդյունքները նախանշում են հետագա համագործակցության հստակ ուղին և վերահաստատում մեր ընդհանուր հանձնառությունը՝ նպաստելու կայունությանը, անվտանգությանն ու բարեկեցությանը Միացյալ Նահանգներում, Հարավային Կովկասում և այլուր»։ –00—ՅՄ

Վեհափառն ու Ռոբերտ Ամստերդամը քննարկել են անազատության մեջ գտնվող եպիսկոպոսների հարցը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 11, 24News Փետրվարի 11-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանդիպեց միջազգային իրավաբան Ռոբերտ Ամստերդամին։ Այս մասին տեղեկանում ենք Մայր Աթոռից։Հանդիպման ընթացքում քննարկվեցին անազատության մեջ գտնվող եպիսկոպոսների և ազգային բարերար Սամվել Կարապետյանի նկատմամբ ընթացող իրավական գործընթացները։Զրուցակիցներն անդրադարձան մարդու իրավունքների պաշտպանության խնդիրներին՝ կարևորելով արդարության և օրինականության պահպանման … Read more

Ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, նախալեռնային և հովտային շրջաններում՝ ձնախառն անձրև

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 11, 24News Փետրվարի 11-ի ցերեկը, 12-13-ն առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ, 14-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, նախալեռնային և հովտային շրջաններում՝ ձնախառն անձրևի, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով, լեռնային առանձին շրջաններում սպասվում է՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Փետրվարի 15-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 11-ի ցերեկը Լոռիում, Տավուշում և … Read more

2025-ին Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններում նախաձեռնվել է 3534 քրեական վարույթ․ ամփոփում

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 11, 24News Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորությամբ 2026 թվականի փետրվարի 11-ին ամփոփվել են Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազության 2025 թվականի աշխատանքները: Ամփոփմանը ներկա են եղել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Եղիազար Ավագյանը, Երևան քաղաքի դատախազ Ռաֆայել Մանուկյանը, Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազ Հայկ Մանանդյանը, Դատախազության գլխավոր քարտուղար Մհեր … Read more