Արաղչին կգլխավորի իրանական պատվիրակությունը Մասկատի բանակցություններում

Իրանի արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբաս Արաղչին Մասկատում կայանալիք բանակցություններից առաջ հայտարարություն է արել՝ ընդգծելով իր երկրի դիվանագիտական ​​հանձնառությունը։ «Իրանը դիվանագիտական ​​բանակցություններին մոտենում է բաց աչքերով և անցյալ տարվա իրադարձությունների ամուր հիշողությամբ։ Մենք գործում ենք բարեխղճորեն և հաստատակամորեն պաշտպանում ենք մեր իրավունքները։ Պարտավորությունները պետք է կատարվեն։ Հավասար իրավունքները, փոխադարձ հարգանքն ու փոխադարձ շահերը … Read more

ԲՏԱՆ-ում ներկայացվել են ԱԲ ոլորտում բարձր արտադրողականությամբ հաշվողական ռեսուրսների նոր հնարավորությունները

Փետրվարի 5-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում տեղի է ունեցել հանդիպում՝ արհեստական բանականության ոլորտում բարձր արտադրողականությամբ հաշվողական ռեսուրսներին հասանելիության ապահովման պետական աջակցության ծրագրի ներկայացման նպատակով: Հանդիպումն իրականացվել է ՀՀ ԲՏԱ նախարարության և Amazon Web Services (AWS)-ի համատեղ նախաձեռնությամբ։ Ինչպես հայտնում են ԲՏԱՆ-ից, հանդիպմանը մասնակցել են տեխնոլոգիական համայնքի ներկայացուցիչներ, ստարտափներ, գիտահետազոտական խմբեր, ուսանողներ և … Read more

Արարատի մարզի մի քանի գյուղում ջուր չի լինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, փետրվարի 6-ին՝ ժամը 10:00-19:00-ն, կդադարեցվի Արարատի մարզի Դարբնիկ, Զորակ, Դաշտավան գյուղերի ջրամատակարարումը:   Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: Դիտումների քանակ3

Կառավարության շենքի մոտ վթար է տեղի ունեցել․ 38-ամյա վարորդը տեղափոխվել է հիվանդանոց

Փետրվարի 6-ին՝ ժամը 08․02-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն տեղեկատվություն է ստացվել,  որ Կառավարության շենքի մոտ «Հոնդա» մակնիշի ավտոմեքենայի մասնակցությամբ տեղի է ունեցել վթար։ Այս մասին հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը։   Դեպքի վայր մեկնած պարեկային ծառայողները պարզել են, որ ըստ նախնական տվյալների՝ ավտոմեքենան Հանրապետության հրապարակից Տիգրան Մեծի պողոտա երթևեկել է բարձր արագությամբ … Read more

Միացյալ Նահանգները կոչ է արել իր քաղաքացիներին անհապաղ լքել Իրանը

ԱՄՆ-ն կոչ է արել իր քաղաքացիներին անհապաղ լքել Իրանը և խորհուրդ է տվել մշակել ինքնուրույն  տարհանվելու ծրագիր՝ առանց կառավարության օգնության։ Իրանում ԱՄՆ դեսպանատան հայտարարության համաձայն՝ նրանք կարող են կալանավորվել պարզապես ամերիկյան անձնագիր ունենալու համար։ Դեսպանատունը նաև զգուշացրել է ինտերնետի հնարավոր խափանումների և չվերթների չեղարկումների մասին։ «Եթե չեք կարողանում լքել տարածքը, ապա գտնվեք … Read more

Արգելափակումից դուրս է բերվել 113 տրանսպորտային միջոց, օգնություն է ցուցաբերվել 219 քաղաքացու

Փետրվարի 3-ի՝ ժամը 08։00-ից մինչև փետրվարի 6-ը՝ ժամը 08։00-ն, ՆԳՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային և մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել ձյան առատ տեղումների հետևանքով տրանսպորտային միջոցների արգելափակումների վերաբերյալ։ Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։         ՓԾ ստորաբաժանումներն օպերատիվ արձագանքելով իրավիճակին՝ Ոստիկանության … Read more

Կասեցվել է «Ա․ Պ․ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանի բենզինի վաճառքի գործունեությունը

ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից իրականացվող վերահսկողական միջոցառումների շրջանակում հեղուկացված ածխաջրածնային գազի և բենզինի մանրածախ վաճառքով զբաղվող «Ա․ Պ․ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում (հասցե՝ ք․ Երևան, Հրաչյա Քոչար 27) հայտնաբերվել են խախտումներ։ Այս մասին հայտնում է տեսչական մարմինը։     Ստուգմամբ պարզվել է, որ ընկերությունը շահագործում է չստուգաչափված չափիչ միջոցներ, … Read more

Ձմեռային 25-րդ Օլիմպիական խաղերին Հայաստանը գեղասահք մարզաձևում ներկայացնող սպորտային զույգը Իտալիայում է

Ձմեռային 25-րդ Օլիմպիական խաղերին Հայաստանը գեղասահք մարզաձևում ներկայացնող Կարինա Ակոպովա-Նիկիտա Ռախմանին սպորտային զույգից գեղասահքի ֆեդերացիան նոր լուսանկարներ և տեսանյութեր է հրապարակել Իտալիայից։ Զույգը կարճ ծրագրի որակավորման փուլում հանդես կգա փետրվարի 15-ին: Ազատ ծրագրի որակավորման փուլը տեղի կունենա փետրվարի 16-ին: Դիտումների քանակ2