Գևորգ Պապոյանը և Al-Futtaim Group-ի ներկայացուցիչները Դուբայում մտքեր են փոխանակել IKEA բրենդի արտադրական և առևտրային հնարավորությունները ՀՀ-ում ներկայացնելու շուրջ

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Դուբայում հանդիպել է Al-Futtaim Group-ի ներկայացուցիչների հետ։ Այդ մասին ասված է նախարարի Ֆեյսբուքի էջում:   «Հանդիպմանը մասնակցել է նաև Ներդրումների աջակցման կենտրոն հիմնադրամի տնօրեն Գոհար Աբաջյանը։   Հանդիպման ընթացքում ներկայացրել եմ Հայաստանում ձևավորված բարենպաստ ներդրումային և գործարար միջավայրը, երկրի մրցակցային առավելություններն ու ներդրումային ներուժը՝ ընդգծելով միջազգային … Read more

Ֆրանսիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հայաստանի ԱԳՄԱ նախարարի տեղակալին

Սեպտեմբերի 7-ին արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ  Վահան Կոստանյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի նորանշանակ դեսպան Ֆլորիան Էսկյուդիեին՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակությամբ: Այս մասին տեղեկացնում են նախարարությունից: Վահան Կոստանյանը շնորհավորել է դեսպան Էսկյուդիեին Հայաստանում դիվանագիտական առաքելության մեկնարկի կապակցությամբ՝ մաղթելով արդյունավետ գործունեություն։ Նախարարի տեղակալը վստահություն է հայտնել, որ նորանշանակ դեսպանն իր նշանակալի ներդրումը … Read more

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը մեկնարկում է 21-րդ համերգաշրջանը. հրավիրված են դասական աստղեր

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը մեկնարկում է 21-րդ համերգաշրջանը. սեպտեմբերի 9-ին՝ ժամը 19:30-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա բացման համերգը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից: Այս առիթով տեղի է ունեցել մամուլիս ասուլիս, որի բանախոսներն էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Տիգրան Վիրաբյանը և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և … Read more

Հյուսիսային Կորեան խոստացել է վճռական քայլեր ձեռնարկել ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների կողմից ռազմական բախում հրահրելու փորձերի դեմ

Փհենյանը խոստացել է վճռական քայլեր ձեռնարկել, եթե Միացյալ Նահանգները և նրա դաշնակիցները փորձեն ռազմական բախում հրահրել: Հյուսիսային Կորեայի պաշտպանության նախարար Կիմ Սոն Գին դատապարտել է Միացյալ Նահանգների, Ճապոնիայի և Հարավային Կորեայի համատեղ զորավարժությունները, ինչպես նաև Ճապոնիայի և Ավստրալիայի հետ համատեղ վարժանքները: Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի, Ճապոնիայի և Կորեայի ռազմական գործակցության համակարգը վերածվում է հարձակողական … Read more

Կոշտան և ֆոն դեր Լայենը դատապարտել են սերբ բարձրաստիճան պաշտոնյաների ներկայությունը Ռատկո Մլադիչի հուղարկավորությանը

Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան և Եվրոպական հանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը դատապարտել են սերբ բարձրաստիճան պաշտոնյաների ներկայությունը դատապարտված ռազմական հանցագործ Ռատկո Մլադիչի հուղարկավորությանը: «Ռատկո Մլադիչը դատապարտվել է որպես ռազմական հանցագործ։ Նա պատասխանատու էր ցեղասպանության, պատերազմական հանցագործությունների և մարդկության դեմ հանցագործությունների համար»,- նշել են եվրոպացի պաշտոնյաները: Մլադիչը մահացել է օգոստոսի վերջին՝ … Read more

Համաձայնագրով նախատեսվում է ավելացնել ապրանքների արտահանումն Ինդոնեզիա, ակտիվացնել առևտրատնտեսական համագործակցությունը

«Եվրասիական տնտեսական միության և դրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Ինդոնեզիայի Հանրապետության՝ մյուս կողմից, միջև ազատ առևտրի մասին» համաձայնագիրը ստորագրվել է 2025 թվականի դեկտեմբերի 21-ին՝ Սանկտ Պետերբուրգում: Համաձայնագրի նպատակն է ազատականացնել և պարզեցնել կողմերի միջև ապրանքների առևտուրը, այդ թվում՝ սակագնային և ոչ սակագնային խոչընդոտների նվազեցման միջոցով, ստեղծել բարենպաստ պայմաններ տնտեսական և առևտրային փոխգործակցության համար։ … Read more

Եմենի հութիները հարվածել են Սաուդյան Արաբիայի տարածքին

Եմենի հութիները հարվածել են Սաուդյան Արաբիայի տարածքին: Տեղեկություններ կան, որ 70-ից ավելի մարդ է վիրավորվել: Նշվում է, որ հութիները թիրախավորել են քաղաքացիական և տնտեսական օբյեկտներ: Էր Ռիադից խոստացել են անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել՝ «Անսար Ալլահ» շարժման կողմից բխող վտանգները չեզոքացնելու ուղղությամբ: Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ հութիները հարվածել են Սաուդյան Արաբիայում միջազգային օդանավակայանի, ավիաբազայի … Read more

Հայաստանի և Ուզբեկստանի ԱԳՄԱ նախարարների տեղակալները կարևորել են երկկողմ հարաբերություններում իրավապայմանագրային հիմքերի ընդլայնումը

Սեպտեմբերի 7-ին Երևանում տեղի են ունեցել Հայաստանի Հանրապետության և Ուզբեկստանի Հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև քաղաքական խորհրդակցություններ` ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանի և Ուզբեկստանի ԱԳ նախարարի տեղակալ Բոբուր Ուսմանովի գլխավորությամբ: Ինչպես հայտնում են ԱԳՄԱՆ-ից, զրուցակիցները քննարկել են երկկողմ օրակարգի և բազմակողմ համագործակցության հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ քաղաքական երկխոսությունը բարձրագույն և բարձր … Read more